fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչո՞ւ եվ ինչպե՞ս երևանցի գեղանկարիչը հաստատվեց ու սիրվեց Դիլիջանում

Հայկական ռեալիստական գեղանկարչության մեջ Հովհաննես (Վանիկ) Շարամբյանի աշխատանքներն իրենք ուրույն տեղն են գրավում: Գեղանկարիչը ծնվել է 1926 թվականին Երևանում, մեծացել է Վանից գաղթած հոր և երևանցի մոր ընտանիքում: 1941-45 թթ. Շարամբեյանը սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի գեղանկարչական բաժնում: Անվանի հայ նկարիչ Գրիգոր Խանջյանի և Շարամբեյանի ընկերությունը սկզբնավորվել է հենց Թերլեմեզյանի պատերի ներսում: Խանջյանն իր հուշերում գրում է.

– Խոսել Հովհաննես Շարամբեյանի մասին, նշանակում է խոսել մեր սերնդի մասին, որովհետև մենք միասին սովորեցինք, միասին մեծացանք, աշխատեցինք ու ստեղծագործեցինք: Հովհաննեսի հետ ծանոթացա 1941 թվականին գեղարվեստի ուսումնարանում, որը հետագայում կոչվեց Թերլեմեզյանի անվան: Սովորեցինք պատերազմի ծանր տարիներին՝ 1941 թվականից մինչև 1945 թվականը, դրանից հետո շարունակեցինք մեր ուսումը գեղարվեստի ինստիտուտում, որը Հայաստանում բացվեց 1945-ին:

Դժվար տարիներ էին, բայց մենք ոգևորված էինք: Դժվար էր այն ժամանակ ասել, թե ինչով, ինչպես և ուր կհասնի մեր յուրաքանչյուրի երազանքը կամ նպատակը: Դա միայն հետագայում ցույց տվեց տարածության մեջ տևողությունը, որը յուրաքանչյուրիս կանչեց իր կոչմանը, յուրաքանչյուրիս նվիրեց իր սրտամոտ ասպարեզին: Հովհաննեսը կարող էր տարվել Գվարդիի նկարչությամբ. այդ ժամանակ մենք բոլորս տարվում էինք Գվարդիով: Հովհաննեսը կարող էր գերվել Կոմիտասի երաժշտությամբ. մենք բոլորս ոգևորվում էինք Կոմիտասի երաժշտությամբ: Հանկարծ լսում էինք Շահմուրադյանի երգերը, և բոլորս սիրում էինք Շահմուրադյանին կամ որևիցէ ուրիշ բան: Հովհաննեսը մեզ մտցնում էր այդ երևույթի մեջ, ցույց տալիս նրա գեղեցկությունը և ապրեցնում մեզ բոլորիս: Նա կարողացավ հատկապես իր կյանքի վերջին երեք տասնամյակը նվիրել այն ասպարեզին, որը շատ օգտակար, շատ անհրաժեշտ և կարևոր էր մեր ժողովուրդի և նրա մշակույթի համար:  Հովհաննեսի մասին խոսելիս մենք մեծ մասամբ մեկնաբանում ենք նրա կյանքի և գործունեության վերջին տարիները: Ես կցանկանայի  խոսել նրա մասին իբրև նկարչի: Նկարիչ Հովհաննես Շարամբեյանը ուներ շատ ամուր գծանկար, կատարողական վարպետություն: Այս երկուսի վրա է հենվում և գույնը, և կոմպոզիցիան, և տրամադրությունն ու ստեղծում այն կատարյալը, որը կոչվում է արվեստ:

Հովհաննեսի կյանքում, սակայն սկսվեց մի ժամանակահատված, ինչի պատճառով գեղանկարիչը ստիպված էր ուսումը կիսատ թողնել: Պատճառը հիվանդությունն էր, ինչի համար էլ Շարամբեյանը վճռեց հաստատվել Դիլիջանում: Դիլիջանի հրաշագործ օդը գեղանկարչին նվիրեց առողջություն, իսկ Շարամբեյանը փորձեց պարտք չմնալ քաղաքին և իր կյանքի ամենավառ ստեղծագործական տարիները նվիրեց հենց Դիլիջանին: Տեղաբնակները գեղանկարչին շատ էին սիրում, դիլիջանցիների սիրելի Վանիկն էր Շարամբեյանը, նրան դիմում էին «Քաղաքագլուխ, «Պատվավոր քաղաքացի», «Մեր պատգամավոր»: Այսպես Դիլիջանը դարձավ գեղանկարչի երկրորդ ծննդավայրը, որտեղ նկարչությունից բացի Շարամբեյանը զբաղվեց ակտիվ մշակութային ու հասարակական լայն գործունեությամբ:

Դիլիջանի՝ Հովհաննես Շարամբեյանի անվան փողոցի հին տան հայկական գորգերով պատշգամբը

Այսօր՝ օգոստոսի 17-ին տաղանդավոր գեղանկարիչը կդառնար 92 տարեկան: Այս առիթով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հովհաննես Շարամբեյանի ստեղծագործությունները:

«Հին Տալլին» 1964թ. ստվարաթուղթ, յուղաներկ

«Կարկուտի հաջորդ օրը» 1970թ. կտավ, յուղաներկ

«Դաշտային ծաղիկներ» 1964թ. ստվարաթուղթ, յուղաներկ

 

«Բնանկար» կտավ, յուղաներկ

«Շինարարական հրապարակ Երևանում» 1961թ. ստվարաթուղթ, յուղաներկ

«Բնանկար» կտավ, յուղաներկ

«Մեր փողոցները Դիլիջանում» 1981 թ. ստվարաթուղթ, յուղաներկ

«Ինքնադիմանկար» 1942թ. կտավ, յուղաներկ

«Բանկ» ստվարաթուղթ, յուղաներկ

«Մհեր Մկրտչյանի պորտրետը» 1958 թ. ստվարաթուղթ, յուղաներկ

 

Գեղանկարչի այլ աշխատանքներին կարող եք ծանոթանալ sharambeyan.am պաշտոնական կայքում:


Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Աղասի Այվազյան. գրականություն և ոչ միայն

Իմպրեսիոնիզմն ազգային գեղանկարչության մեջ [Եղիշե Թադևոսյան]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ Քվադրինալեին

Վենետիկում ցուցադրվում են Արշիլ Գորկու աշխատանքները

Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Մարկ Շագալ. նկարիչ, որ կարողանում էր սիրել

Կլոդ Մոնե [նկարիչ այգեպան]

Ժամանակակից հայ գեղանկարիչներ. Մուշեղ Գրիգորյան

17-րդ դարի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի՝ Ռեմբրանդ վան Ռեյնի մասին

Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի 100 ամյակին նվիրված ցուցահանդես

Օնլայն ցուցահանդես Ֆրիդա Կալոյի քիչ հայտնի նկարներով և ոչ միայն

15 քիչ հայտնի դիմանկար Մինաս Ավետիսյանից

Երվանդ Քոչարի ամենահայտնի քանդակները

Ստեղծիր ինքդ. Ֆրիդա Կալոյի անձնական իրերը կցուցադրվեն առաջին անգամ