#Ի՞նչխես․ Տիգրան Պետրոսյան [Շիրակի մարզպետ] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

#Ի՞նչխես․ Տիգրան Պետրոսյան [Շիրակի մարզպետ]

Ի՞նչխ ես, ի՞նչ կա չկա։

Լավ եմ, ու մեր մարզի ժողովրդի հետ միասին շատ ավելի լավ բդի էղնինք հլը։

 

Հայաստանում «Կայտբորդինգի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի համահիմնադրից Շիրակի մարզպետ, սպառծիվնի շորերից կասծյում անցումն ի՞նչխ ստացվավ, հե՞շտ է։

Իմ սպառտիվնին կա’մ լիժի կասծյումն էր, կա’մ ջրի գիդրոկասծյումը: Գումարած մե 16 տարվա դասախոսական ոճը: Ընպես օր կասծյումներին արդեն սովոր էի։ Դե, զատո մարզպետի պաշտոնում էլ էքստրիմի պակաս հեչ չի զգացվի։ Իրականում հեշտ չէ, ու չէի էլ սպասե օր հեշտ կեղնի։ Մե բանմ կա օր ուժ կուդա եսօր՝ շատ մեծ հնարավորություններով ժողովուրդ ենք, մե կտորըմ օր մենք մեզի հավատանք ու իրար հետ ջիգրեխելառ գործի կպնինք ղայդին երգիր կսարքենք: Էն կարգի երգիր, օր մեր դեսպանատների մոտ վիզայի հերթեր էղնին աշխարհով մեկ։ Ես կտեսնիմ էդ հնարավորությունը, ես կհավադամ մեր մարդուն։

 

Ում կուզես հարցրա՝ ինչխ մարդ է Շիրակի մարզպետը, սաղ կսեն շատ «կայֆ» դեմք է. Ի՞նչխ է ստացվե, օր ըտկան կսիրեն քեզի։

Սեր բաժնե, սեր կստանաս հետ։ Եթե որպես օրվա պաշտոնյա պատասխանեմ՝ մեզի մասամբ ավանսով կսիրեն, կհավատան ու շատ բդի աշխատինք, օր էդ հավատացողներին գործով ցույց տանք մեր սիրելու բան էղնելը։

 

Հերիք չէ կսեն՝ շատ կայֆ դեմք է, մյադմ է կավելցնեն, օր շատ մշակութային է. Ի՞նչ երգեր, կինոներ… կսիրես։

Մեր քաղաքի մեջ ով կես ժամից ավել մնա, ինքն էլ մշակութային կդառնա, պռոստը նայած՝ ում հետ, ուրդեղ ու ինչ մշակույթ։ Բախտս բերել է էդ առումով, լիքը ղայդին մարդու հետ եմ ծանոթ, էդ մշակույթն էլ հո քաշվելու խասյաթ ունի։ Լավ ընկերմ ունիմ՝ Էրեվանցի Վակոն, կսե՝ Գյումրին կսիրեմ, որովհետև ռոքնռոլշիկների քաղաք է, ու ըդպես էլ կա։ Ռոքնռոլից ճիշտ է սաղ չէ օր կհասկնան, ու հեչ պետք էլ չէ, բայց մեր քաղաքը օբշի ռոքնռոլային է ընձի համար։
Ի՞նչ կսիրեմ լսել ու նայել՝ ռուսական ռոք, սերֆինգի մասին կինոներ ու Գյումրուց Արագածի տեսարանը, էն օր հազարից մեկ Մասիսի գագաթից մե փոքր մասմ էլ կերևա, այ ըդիգ իսկական ժամերով նայելու տեսարան է։

 

Ի՞նչ դաս կուդա ու ի՞նչխ դասախոս է Տիգրանը։

Պաշտոնապես էլ դաս չի տա ընկեր Պետրոսյանը (Պոլիտեխնիկում տարիներս սորվըցրել էին էս դիմելաձևին), մեկ-մեկ կարճ դասընթացներ կվարեմ, կամ լեկցիաներ կկարդամ, բայց մարզպետի պաշտոնը հմի հնարավոր չէ հեչ մի ուրիշ գործի հետ համատեղել։ Որ օրը պաշտոնյա չեղա, անպայման կմտածեմ դաս տալու, գիտեցածովս ու գլխներիս եկածով կիսվելու մասին։

Ինչխ դասախոս էի հարցին ուսանողներս հաստատ ավելի լավ կպատասխանեն։

 

Երկրի վրա արև տեսած կա՞ս:

Ինչ պահեմ բախտավորությունս՝ հա, կամ ավելին ըսեմ՝ Արևի հետ եմ կյանքս կապե ու իրար հետ մեծ սիրով լսի էրգու կտոր կմեծըցնենք։

 

Լեննագանին ի՞նչ լավ բաներ կսպասվին։

Գյումրին սկսել է հավատալ ինքն իրան, իրա ունիկալ էղնելուն ու քաղաքիս խամրած դեմքն սկսել է բացվել։ Շատերը հեռըցան, բայց ըդպես էլ չուզեցան, կամ էլ չկռնացան կտրվին էս քաղաքից. մարդ առ մարդ բդի հետ գան, մարդ առ մարդ բդի հետ հավաքվի Կումայրի-Ալեքպոլ-Լեննագան-Գյումրի մոզայկեն։

 

Ի՞նչ չէր ունենա Տիգրանը, եթե Լեննագանցի չէղնիր:

Գյումրու գրանցում ու լեննագանցու գովալու գլուխ…

Տես նաև՝  #Ի՞նչխես․ Ռուբեն Մխիթարյան


Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

Գնա՞նք Գյումրի…

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

Ջուր ծախող տղան. Հովհաննես Շիրազ

10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

Ազնավուրի որդին տեղափոխվում է Հայաստան…

Capital Cities-ը Գյումրիում

Գուկաք Գյումրի գնացքո՞վ [սեպտեմբերի 21-ին]

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

Արսենն ու «Թղթե երազանքը». [Հարցազրույց]

#Ի՞նչխես․ Ռուբեն Մխիթարյան

Հաց սարքենք լեննաԳանցու բարբառով…

«Արթ Շաբաթ». դասական երաժշտության փառատոն Գյումրիում

«Շիրակի էսքիզներ» կամ պարային Գյումրին…

«HAY-AT JAZZ». Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Ջազոտ օրեր Գյումրիում

Կինոտուր դեպի Գյումրի