Ինդիրա Գանդիին հիացրել էր հայ նկարչուհու արծաթյա գոտին - VNews

Ինդիրա Գանդիին հիացրել էր հայ նկարչուհու արծաթյա գոտին

գաաանդի min - Ինդիրա Գանդիին հիացրել էր հայ նկարչուհու արծաթյա գոտին

Հայուհի Մարիամ Ասլամազյանը ոչ միայն սիրված արվեստագետ էր ԽՍՀՄ-ում, այլ նաև ակտիվ հասարակական գործունեություն էր ծավալում. բանն այն է, որ տոգորվելով հեղափոխական գաղափարներով, նախկինում հալածյալ աղջիկը դարձել էր Խորհրդային գեղանկարչության ընդունելի դեմքերից մեկը: Նա հեղինակել է բազմաթիվ գաղափարական գեղանկարներ, որոնք նվիրված են սովետական իշխանություններին ու ժողովրդին: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց Մարիամի վերոնշյալ կտավները հանվեցին ցուցահանդեսներից և անհետացան:

10407089 - Ինդիրա Գանդիին հիացրել էր հայ նկարչուհու արծաթյա գոտին

Մարիամ Ասլամազյանի մասին :

Մարիամը նաև ճանապարհորդությունների մեծ սիրահար էր, դրանց ընթացքում նա ծանոթանում էր տեղի կենցաղին, մարդկանց, ու իր տպավորությունները հանձնում կտավին: Նրա սիրելի երկրներից մեկը Հնդկաստանն էր, որտեղ էլ 2 անգամ տարբեր մրցանակների է արժանացել: Իր առաջին այցից հետո, մարիամը անսահման տպավորված էր այդ հրաշագեղ պետությամբ և վերջինիս կին վարչապետով. վերադառնալուց հետո Ասլամազյանը հիշողությամբ կտավին հանձնեց Ինդիրա Գանդիի դիմանկարը:

Դեպի Հնդկաստան կատարած երկրորդ ուղևորության ընթացքում Մարիամին բախտ վիճակվեց անձամբ հանդիպել Ինդիրա Գանդիին: Մարիամն այդ հանդիպմանը ներկայացել էր հայկական զարդանախշերով արծաթյա զարդերով. դրանք հայ նկարչուհու հագուկապի անբաժան մասն էին: Ինդիրային դուր էր եկել Մարիամի արդ ու զարդը, հատկապես՝ արձաթյա գոտին: Ինդիրան նաև տպավորվել էր հայ նկարչուհու տաղանդով և հետագայում՝ ԽՍՀՄ այցելության շրջանակներում ցանկություն հայտնել տեսնել նաև Հայաստանը: Թեև Մարիամին չի հաջողվել ներկա գտնվել այդ այցելությանը, սակայն նա Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել Ինդիրային հայկական գոտի նվիրել. չէ՞ որ  հայուհու ու հնդկուհի հանդիպման ընթացքում Մարիամը նկատել էր, թե ինչ հիացմունքով է Գանդին նայում իր ազգային գոտուն:

Այսօր շատերը պնդում են՝ հենց Մարիամ Ասլամազյանի շնորհիվ է, որ 1976 թվականին Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին այցելեց Երևան։ 

10406691 960x765 - Ինդիրա Գանդիին հիացրել էր հայ նկարչուհու արծաթյա գոտին