Ինքանամեկուսացման փիլիսոփայություն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինքանամեկուսացման փիլիսոփայություն

Թափուր աշխատատեղերի հայտարարությունները և առհասարակ մեր ժամանակները անվերջ պահանջում են շփման բարդույթներ չունեցողների, բոլորի հետ հեշտությամբ շփման եզրեր գտնողների։ Բայցևայնպես, կոլեգայի կամ հարևանի հետ 2 բառ փոխանակելը հմտություն է դարձել, մարդիկ այնքան են ցնորվել շփման հողի վրա, որ ոմանք հոդվածներ են գրում, թրեյնինգներ են կազմակերպում առ այն, թե ինչպես լավ հարաբերություններ ստեղծել, անխնա մտերմանալ բոլորի հետ և դառնալ, ինչպես ասում են շրջապատի հոգին։ Եվ այս ողջ պարտադրված կոմունիկացիայի մեջ մեզ երբեմն օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեկուսանալ, մնալ ինքներս մեզ հետ։ Ինչքո՞վ է կարևոր մեկուսացումը և ինչպիսի՞ ազդեցություն է այն թողնում մեզ վրա՝ ստորև։

Միայնություն/մեկուսացում

Միայնություն. սա այն իրավիճակն է, որում մարդը գտնվում է առավել հաճախ։ Մարդը միայնակ է ի բնե, եթե անգամ նրան հաջողվել է իսկական ընկերներ ու հարազատներ ձեռք բերել։ Եվ դա բացարձակապես բնական է. անգամ կարիք չկա օգտագործել «համակերպվիր» բառը, քանի որ միայնությունը մարդկային բնույթի ամենասովորական բաղկացուցիչն է։ Էքզիստենցիալ հոգեբանության տեսանկյունից միայնությունը մարդու գոյության փաստն է. մարդը ծնվում և մահանում է միայնակ, միայն նա է պատասխանատվություն կրում իր կյանքի համար: Որքան էլ ուրիշների հետ հարաբերությունները բավարարվածության զգացում առաջացնեն, միևնույն է՝ մարդը մնում է մեկուսի:

«Երեխաների առաջին վախերը մթությունն ու մենակ մնալն են: Դրանցից առաջինը հիմնականում մնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երկու վախերն էլ առաջանում են նրա կողմից սիրված, նրան խնամող մարդու բացակայության զգացումի պատճառով, օրինակ` մոր»,- ասել է հոգեվերլուծության հայր Զիգմունդ Ֆրեյդը։

Մի շարք հոգեբաններ էլ պնդում են, որ «միայնության վախը» մատնում է մարդու չհասունացած և ինֆանտիլ էությունը։ Առանց միայնության, անձնական տարածքի, սեփական մտքերի մեջ խորանալու անհրաժեշտության չկա առողջ անհատականություն։ Ստորև կպարզաբանենք ու կմանրամասնենք, թե ինչու՞ է, այնուամենայնիվ, կարևոր մեկուսացումը։

Կսովորես ապրել «հասարակ կյանքով»

«Հասարակ կյանքը» ընկերներով մինչև հոգու խորքը խմելն ու կինոներ սարքելը չէ, և ո’չ էլ մարիխուանան, կամ առավել ծանր թմրանյութերը։ Հասարակ կյանքը հնարավորությունն է վայելել այն ամենը, ինչը մեծ գումարներ, ազարտ ու արտաքին ազդեցություններ չի պահանջում։ Հասարակ կյանքում դու սթափ ես, հասարակ կյանքում քեզ երջանկացնում է գարնանային առավոտյան պատշգամբում նստելն ու սիրած գիրքը թերթելը, կամ ֆասթ ֆուդի մասին մոռանալն ու մի համով բան պատրաստելը․․․

Միտքդ մաքուր կպահես

Մեկուսացումը թույլ կտա մաքրել մտքերը բացասականից։ Նստեցիր, մտածեցիր ու մեկ էլ հասկացար՝ փաստորեն ոչ մի ողբերգություն էլ չկար ստեղծված իրավիճակում։ Նույն խնդրի շուրջ մենք կարող ենք մտածել առօրյա վազքի մեջ, աշխատանքից հանդիպման վազելու ընթացքում, կամ էլ՝ տանը, միայնության ու բացարձակ լռության մեջ. խոստովանեք, որ երկրորդ տարբերակով ավելի իրատեսական է կառուցողական որոշման գալը։ Առավել ևս, եթե ձեզ մոտ վաղուց այնպիսի հարցեր են առաջանում, ինչպիսիք են՝ «ո՞վ եմ ես», «ո՞րն է իմ առաքելությունն այս կյանքում», «ո՞րն է իմ տեղն ու ինքնադրսևորման ոլորտը», ապա վստահ եղեք՝ այս բոլոր հարցերի պատասխանները ինքնաբերաբար կայցելեն ձեզ, եթե մի քիչ մնաք ինքներդ ձեզ հետ։

Կսկսես ճանաչել քեզ

Ցավոք, շատերը պատկերացում անգամ չունեն, որ իրենք իրենց վերագրած մարդկային որակները, նուրբ ասած, հեռու են իրականությունից. բանն այն է, որ նրանք երբևէ չեն մտածել այդ մասին, չեն ենթարկվել ինքնավերլուծության, նրանք ուղղակի չեն ճանաչում իրենց։ Ինքնաճանաչողությունը ևս մի բոնուս ունի. երբ սկսում ես կարգին գլուխ հանել, թե ինչ է կատարվում քո ներքին աշխարհում, արտաքին աշխարհը ճանաչելը անհամամատ ավելի հեշտ է դառնում։

Կսկսես տարբերել քո մտքերն ուրիշների ազդեցությունից

Մարդկանց մեծամասնությունը միայնության հետ այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ, քանի որ նրանք կարիք ունեն սոցիումում գտնվելու և փոխազդեցության մեջ մտնելու այլ մարդկանց հետ։ Միայն այդ կերպ են նրանք իրենց կենդանի ու կարևոր զգում։ Սա մարդկային բնության օրենքներից մեկն է. ինտրովերտների համար առավել կարևոր է սեփական կարծիքը, որը չափազանց սյուբեկտիվ է, իսկ էքստրովերտների համար՝ սոցիումն ու, երբեմն, վերջինիս թելադրած կանոնները։ Այնուամենայնիվ, արտաքին փոխազդեցությունները պիտի չափը չանցնեն։ Շատերս կարող ենք փաստել, որ հասարակությունը՝ աշխատանքային կոլեկտիվ, ընկերներ, անծանոթ մարդիկ և նույնիսկ սիրելի անձնավորության ներկայությունը,  ստիպում են համապատասխանել որոշակի, հաճախ նրանց կողմից հորինված ստանդարտներին: Այլ մարդու ներկայությունը միշտ պահաջում է որոշ սովորությունների փոփոխություն և կոմպրոմիսի փնտրտուք։ Շրջակա միջավայրը բարդում է մեզ վրա իր գաղափարներն ու աշխարհընկալումը, որը հաճախ չի համապատասխանում մեր համոզմունքների հետ, և մենք ուղղակի սկսում ենք լողալ հոսանքին զուգահեռ։ Այս պարագայում քո ու մնացածի մտքերը տարանջատելու լավագույն լուծումը որոշակի մեկուսացումն է։ Այն ամեն բան իր տեղը կդնի։

Հարկավոր է դանդաղել

Կյանքը վազքուղի չէ։ Եկեք պատկերացնենք՝ Սարյան փողոցն է, մենք անողոք վազում ենք դեպի նշանակետը՝ հազիվ  շրջանցելով բացօթյա սրճարանների սեղաներն ու ճեմող մարդկանց, արդյունքում մենք, իհարկե, շուտ կհասնենք նշանակետին, սակայն չենք հասցնի ճանապարհը վայելել։ Լրիվ այլ պատկեր կլինի, եթե մենք անշտապ քայլենք՝ նկատելով 60-ամյա խնամված կնոջը, որը կարմիր շրթներկով սպիտակ գինի է խմում, նկատելով մանկահասակ երեխային, որը համոզում է մորը փողոցային կատվին տուն տանել, նկատելով քաղաքը, օդը, երեկոն. երջանկությունը մանրուքներում է… իսկ այդ մանրուքները նկատելու համար, հաճախ կենսականորեն անհրաժեշտ է կյանքից դուրս մղել բոլոր շեղող հանգամանքները, թուլացնելն տեմպն ու մեկուսանալ՝ թեկուզ հետագայում Սարյան վերադարնալու ու մանրամասն շրջելու հեռանկարով։

Դուք կազատվեք անպետք տեղեկատվությունից

Եկեք անկեղծ գտնվենք. արդյո՞ք մեզ իսկապես հարկավոր է այն ամբողջ ինֆորմացիան, որն ամենօրյա ռեժիմով թափվում է մեր գլխին։ Իհարկե՝ ո’չ։ Սոցիալական ցանցերը, անդադար շփումները կոլեգաների, ընկերների ու հարևանների հետ մեզ տալիս են տեղակատվության այնպիսի պաշար, որը մեծամասաբ մեր կողմից կիրառելի չէ, սակայն մեծ տեղ է զբաղեցնում մեր գլխում։ Սա նույնն է, թե՝ անպետք իրերը պետք է դեն նետել, ոչ թե տարիներով պահել խորդանոցում։ Պատկերացրեք՝ որքան տեղ կազատվի ձեր ուղեղում, եթե մեկ ամիս մայրիկից չլսեք գյուղի հերավոր բարեկամների մասին, հարևանը չպատմի, թե ինչ վատ էր մեքենան կայանել մյուս հարևանը, կոլաեգան չներկայացնի պտտվող վերջին լուրերը աշխատավայրում կադրային փոփոխությունների մասին, և վերջապես տաքսու վարորդը չբողոքի, թե ինչ վատն է կնոջ պատրաստած սպասը։ Մեկուսացեք և բերնաթափվեք։

Եվ սա ամենը չէ։ 


Ի՞նչ է պատմում քո սիրելի գույնը քո մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

Մի երկու միտք կարանտինի մասին. Սամվել Թոփալյան

Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա…

5 ալկոհոլային կոկտեյլ, ուրախ կարանտինի համար

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Առցանց ներկայացումներ Սունդուկյանի պաշտոնական էջում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

«ոչՊաշտոնական» համերգներ ՀՀ կառավարության պաշտոնական էջում

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…

5 եկամտաբեր մասնագիտություն, որ կարելի է ձեռք բերել տանը

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժախատողների կոչը