fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինքնության դիսոցիատիվ խանգարում. մեկ մարդու մեջ ապրում են մի քանիսը

Մարմինը մեկն է, ինքնությունները՝ բազմաթիվ… 

Ինքնության դիսոցիատիվ խանգարումը մտավոր հիվանդություն է, որի ժամանակ մարդն իր ինքնությունը մասերի է բաժանում: Սա հիմնականում ի հայտ է գալիս մանուկ հասակում տարած սթրեսի ու տրավմայի հետևանքով: Այս հիվանդությամբ տառապողների մեծ մասը փոքր տարիքում ենթարկվել է ֆիզիկական, մտավոր կամ սեռական ոտնձգության: Հենց այս տեսակ վախերն ու ցավերը հաղթահարելու համար մարդիկ, կարելի է ասել, մտավոր ստեղծում են կերպարներ, որոնցից յուրաքանչյուրն ունենում է իր սեփական բնավորությունը, սիրելի զբաղմունքները և այլն, սակայն նրանցից մեկի մեջ պահվում է այն բարկությունն ու վախը, որ դեռ կա մարդու մեջ տրավմայի պատճառով:

Այս հիվանդությունը երկար ժամանակ է, ինչ դարձել է բազմաթիվ քննարկումների առիթ: Շատ հոգեբաններ, պնդում են, որ այն գոյություն չունի, ու որ մարդիկ դա հորինում են վատ իրավիճակներից, պատժից ու օրենքից խուսափելու համար, սակայն մի մասն էլ հավատացած է, որ այն իրական է: Նրանք օրինակ են բերում ինքնության դիսոցիատիվ խանգարուման այն բոլոր հայտնի դեպքերը, որ եղել են նախկինում: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, իսկ դուք ինքներդ որոշեք հավատալ այս հիվանդության գոյությանը, թե ոչ:

5. Լուիս Վիվետ

Այս մարդն ամենաառաջիններից էր, որին վերագրել են ինքնության դիսոցիատիվ խանգարումը: Վիվետը ծնվել էր 1863թ.-ին մարմնավաճառ մորից, որը միշտ անտեսում էր նրան: Արդեն 8 տարեկան հասակում նա հանցագործ էր, որը հասցրել էր մի քանի անգամ ձեռբակալվել ու ուղղիչ գաղութում մնալ մինչև 18 տարեկանը: Նրա խանգարումն ի հայտ է եկել 17 տարեկանում, երբ աշխատում էր խաղողի այգիներում որպես գինեգործ: Մի օձ փաթաթվել էր նրա ձեռքին, ու նա այնքան էր վախեցել, որ որովայնից ներքև պարալիզացվել էր: Սակայն սա միայն հոգեբանական ճնշման արդյունքն էր: Նա չէր ճանաչում այն մարդկանց, ում գիտեր ու չէր կարողանում անել մի շարք բաներ, որոնք անում էր նախկինում: Տարբեր հոգեբանական հետազոտությունների արդյունքում, մի բժիշկ պարզեց, որ նա ուներ մոտ 10 տարբեր ինքնություններ, որոնցից մեկը չէր կարողանում քայլել:

4. Ջուդի Կաստելի

Դեռ մանուկ հասակում նա տառապում էր իր հանդեպ իրականացվող ֆզիկական ու սեռական ոտնձգությունների պատճառով: Աղջիկը պնդում էր, որ գլխի մեջ ձայներ կան ու տառապում էր դեպրեսիայով: Կաստելին մի քանի անգամ արդեն հոսպիտալացվել էր ինքն իրեն հասցրած վնասների պատճառով. մի անգամ գրեթե վնասել էր աչքը, հաջորդ անգամ աղավաղել դեմքը, նույնիսկ ինքնասպանության փորձ արել: 1980-ականներին նրա ինքնություններից մեկը սկսեց երգել ակումբներում և նույնիսկ Columbia Records-ը ցանկանում էր համագործակցել նրա հետ, սակայն դա էլ ձախողվեց: 1994-ին պարզվեց, որ նա ունի 44 տարբեր ինքնություններ՝ փոքրիկ աղջիկը, խռպոտ ձայնով տղամարդը, մթության մեջ տեսնող Ջուդին, որը կարողանում է գիշերը հանգիստ շրջել առանց որևէ բանի դիպչելու, Մեծն Ջուդին և այլն: Նրա բազմաթիվ ինքնություններն օգնեցին կնոջը դառնալ նկարիչ, քանդակագործ, գրող, հոգեկան հիվանդությունների մասին բարձրաձայնող հասարակակն գործիչ: Հենց սրանով էլ նա զբաղվեց մինչև մահ՝ 2005թ.-ը:

3. Բիլլի Միլիգան

Այս մարդու պատմությունը, թվում է, ինչ որ թրիլլեր ժանրի ֆիլմ է, սակայն սա իսկապես տեղի է ունեցել 1970-ականներին, ապա նոր առիթ դարձել ֆիլմերի ստեղծման համար: Օհիոյի պետական համալսարանում 1977թ.-ի հոկտեմբերի 14-26-ը տեղի էր ունեցել 3 առևանգում: Կանանց տարել էին մի ամայի վայր, կողոպտել ու բռնաբարել: Կանանցից յուրաքանչյուրը ոստիկանությանը նկարագրել է միանգամայն այլ բնավորությամբ մարդկանց. մեկը պնդում էր, որ իրեն առևանգողը գերմանական առոգանություն ուներ, մյուսը, որ չնայած այն ամենին, ինչ արել էր իր հետ, այդ տղան համեստ էր: Սակայն նրանք այդ տարբեր բնավորությամբ մարդկանց տեսքը նկարագրել էին նույն կերպ. հանցագործը մեկն էր՝ 22 ամյա Բիլլի Միլիգանը: Նա կանգնեց դատարանի առջև ու դարձավ առաջին մարդը, որն ազատ արձակվեց ինքնության դիսոցիատիվ խանգարման շնորհիվ: Նրա դատապաշտպանը պնդում էր, որ հանցագործություններն իրականացրել էին Միլիգանի ինքնություններից երկուսը՝ Ռեյգանը, որը Հարավսլավիայից էր, և Ադալանան, որը համասեռական էր: Ըստ տարբեր հետազոտությունների նա ուներ 24 ինքնություն՝ անգլիացի Արթուրը, ստախոս Ալանը, արվեստագետ Թոմին, դժվարություններն ու ցավերն ուսերին վերցնող 8 ամյա Դեյվիդը, հանցագործ Քեվինը, 4 ամյա խուլ Շոնն ու ուրիշներ: Հետաքրքրական է այն, որ յուրաքանչյուր ինքնություն կարողանում էր անել մի շարք բաներ, որ Բիլլի Միլիգանն իրականում չէր կարողանում՝ օրինակ հարմոնիկա նվագել, նկարել կամ անգլիական առոգանությամբ խոսել:

Միլիգանը մահացել է 2014թ.-ին 59 տարեկան հասակում: Նրա պատմության հիման վրա նկարահանվելու է ֆիլմ՝ “The Crowded Room” անունով, որտեղ Միլիգանին ամենայն հավանականությամբ մարմնավորելու է Լեոնարդո դի Կապրիոն: 

2. Մարկ Փիթերսոնի դատավարությունը

1990թ.-ի հունիսի 11-ին 29 ամյա Մարկ Փիթերսոնը 26 ամյա մի կնոջ հետ գնաց սուրճ խմելու: Նրանք հանդիպել էին դրանից երկու օր առաջ ու կինը ցույց էր տվել նրան իր 21 ինքնություններից մի քանիսը: Սուրճը խմելուց հետո Փիթերսոնն առաջարկել է սիրով զբաղվել իր մեքենայում ու կինը համաձայնել է: Սակայն մի քանի օր անց Փիթերսոնին մեղադրել են սեռական ոտնձգության մեջ: Նրան տուգանել են հոգեկան խնդիրներ ունեցող մարդու հետ սիրով զբաղվելու մեջ, ասելով, որ կնոջ ինքնություններից երկուսը համաձայն չէին սեռական հարաբերություն ունենալ:

1. Սիբիլ

Շիրլի Մեյսոնը սարսափելի մանկություն է ունեցել: Նրա մայրը դաժանաբար ծեծում էր նրան, փորձարկումներ անում երեխայի վրա ու խողովակով նրա ստամոքսը սառը ջրով լցնում: Չափահաս տարիքում Մեյսոնը սկսել է հոգեբանական օգնություն ստանալ դաժան մանկության պատճառով ծագած հոգեկան խնդիրները հաղթահարելու համար: Նա պատմում է իր բժշկին, որ մի քանի անգամ արթնացել է հյուրանոցում ու գաղափար չի ունեցել, թե ինչպես ու ինչու է հայտնվել այնտեղ: Նա գնում էր խանութ այնուհետև կոտրված իրերի առջև կանգնում` չհասկանալով, թե երբ ու ինչպես է հասցրել ջարդել իրերը: Նրա ինքնություններից էին ֆրանսուհի Վիկին, գրող ու նկարիչ Մարսիան, շինարար Մայքը, վախկոտ Փեգին և այլն: Շիրլի Մեյսոնի պատմությունն ամենահայտնի պատմություններից է, որի հիման վրա էլ գրվել է «Սիբիլ» գիրքն ու նկարահանվել տարբեր սերիալներ ու ֆիլմեր: Դրանցից մի քանիսում գլխավոր հերոսը վերջում ապրում է ուրախ ու երջանիկ, բայց իրական կյանքում Շիրլին կախվածություն է ձեռք բերել հաբերներից ու իր հոգեբանից, որն էլ հոգ էր տանում իր մասին:


Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները

Լեոնարդո Դի Կապրիոն 15 միլիոն դոլար է նվիրաբերել բնությունը փրկելու համար

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը

Լեոնարդո Դի Կապրիոն նոր ֆիլմ է ներկայացրել «Կաննի» կինոփառատոնի շրջանակներում…

Քվենտին Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ “Esquire”-ի հարցազրույցում

Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի “Once Upon a Time in Hollywood” ֆիլմի երկար սպասված պրեմիերան

Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Ագաթա Քրիստիի անհետացման առեղծվածը

Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի Գիլերմո դել Տորոյի նոր ֆիլմում

Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ լավագույն 5 ֆիլմերը