Ինստագրամի օգտատերերը բարկացրել են Փարիզի բնակիչներին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինստագրամի օգտատերերը բարկացրել են Փարիզի բնակիչներին

Փարիզի Կրեմիյո փողոցի բնակիչներն այլևս չեն կարողանում հանդուրժել ինստագրամի օգտատերերին. այս մասին հայտնում է ֆրանսիական Vanity Fair-ը:

Լոնդոնյան Նոթինգ Հիլլի փոքրիկ, գունագեղ փողոցներին նման Փարիզի Կրեմիյո փողոցը ինստագրամի ‹‹ամենահայտնիներից›› մեկը դառնալու ճանապարհին է. #ruecremieux (Կրեմիյո փողոց) հեշթեգը այս սոցիալական ցանցում կրկնվել է արդեն 30000 անգամ: Իրավիճակ, որն այնքան էլ միանշանակ չեն ընդունում այս փողոցի 12-րդ շրջանի բնակիչները:

Իրականում, Սենայի առափնյա այս փողոցի բնակիչները այլևս տանել չեն կարողանում ֆոտոխցիկներն ու հեռախոսները ձեռքներին, բազմերանգ տների մոտ ճեմող տասնյակ, անգամ հարյուրավոր զբոսաշրջիկներին, բլոգերներին, ինստագրամի օգտատերերին:

Դժգոհությունն այն աստիճանի է հասել, որ բնակիչները ստեղծել են Կրեմիյո փողոցի ասոցիացիան՝ արտահայտելու համար իրենց բողոքը: Նրանց նպատակն է հաստատել մի յուրօրինակ ‹‹պարետային ժամ››, որով կարգելվի հանրության մեծ հոսքի մուտքը փողոց երեկոյան ժամերին և հանգստյան օրերին:

Կօգնի՞ արդյոք այս քայլը բլոգերներին մտափոխվել և դադարել լուսանկարվելուն համապատասխան կեցվածք ընդունել բնակիչների մուտքի դռների դիմաց:

Նյութը պատրաստեց՝ Տաթև Մանուկյան 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Ալֆոնս Դոդեն ասել է…

Հերթը հասավ Լազուրե ափին…

Ստենդալ

Ովքե՞ր են ամենաշատը վաստակում YouTube-ում

Պատմության առաջին լուսանկարները…

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

25 չհրապարակված լուսանկար Մերիլին Մոնրոյից

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Երևանը CNN-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկում է

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Մայքլ Ջեքսոնը հայտնի ընկերների հետ (լուսանկարներ)

Թե ինչպես էին նախկինում “unfriend” անում մարդկանց…

Տեղի ունեցավ “ArmAs Wine & Jazz” ամենամյա փառատոնը (լուսանկարներ)

«Reign»-ը ասում է…