Instagram-յան կինոհավաքածուներ, որոնք Ձեզ են սպասում - VNews

Instagram-յան կինոհավաքածուներ, որոնք Ձեզ են սպասում

5F9ADAE7 B87C 4FBE A66E 92265C63D5D2 - Instagram-յան կինոհավաքածուներ, որոնք Ձեզ են սպասում

Գաղտնիք չէ, որ ֆիլմերն ու սերիալները վերանայելու համար մեզ, բացի սիրելի կինոգործիչների ներկայության գործոնից, անհրաժեշտ են նաև գրավիչ մթնոլորտ, սրամիտ երկխոսություններ ու էսթետիկ անցուդարձ։ Instagram-ում կան բազմաթիվ հետաքրքիր էջեր, որտեղ հավաքված են թե՛ դասական դարձած ֆիլմային հագուկապեր, թե՛ թևավոր խոսքեր, թե՛ շատ ուրիշ՝ ոչ պակաս հետաքրքրական ու հիշարժան երևույթներ, որոնք կարելի է անշտապ և երկար ուսումնասիրել։

239DAE17 BACD 413D B29D A3B7F34D7F1B 960x843 - Instagram-յան կինոհավաքածուներ, որոնք Ձեզ են սպասում

Բոլոր այն էսթետների համար, որոնք վիզուալը սցենարից ավելի են կարևորում, մանրակրկիտ ուսումնասիրում են հերոսների կոստյումները, ինտերիերի դետալներն ու օպերատորական աշխատանքը, առաջարկում ենք ծանոթանալ @colorpalette.cinemaին։ Աքաունթի ստեղծողները ակցենտավորում են մեր ուշադրությունը հայտնի գեղարվեստական ֆիլմերի գունապնակներին՝ գույն առ գույն ներկայացնելով այն։ Բացի այդ էջի ադմինները ֆոտոների տակ մշտապես նշում են ոչ միայն ֆիլմերի ռեժիսորներին ու բեմադրող օպերատորներին, այլ նաև արտադրական և հագուստի դիզայնի նկարիչներին, գունային հղկման և դեկորացիաների մասնագետներին։

 

ACDDC4A0 7AAB 45C8 A19A 73B23C56613B 960x857 - Instagram-յան կինոհավաքածուներ, որոնք Ձեզ են սպասում

Ֆրանսիական կինոյի սիրահարների համար Instagram-ում առկա է  @nouvellevaguefr աքաունթը։ Սև ու սպիտակ և գունավոր ստոպկադրերը հայտնի դասական և հեղինակային ֆիլմերից են, ինչպես Գոդարի, Տրյուֆոյի, Ռոմերի դասագրքային գլուխգործոցներից, այդպես էլ, օրինակ Նոր ալիքի շրջանի հետ կապ չունեցող ֆիլմերից։ 50-60-ականների արտադրության ֆիլմերի կողքին հայտնվում են 20-30 տարվա վաղեմության սիրված ֆիլմերի կադրեր՝ Լինքլեյթերից և Վուդի Ալենից։ Հիմնականում ստոպ կադրին գրված է լինում ֆիլմի հերոսի տպավորիչ մեջբերումը։

A6E7AC5A 7B89 4C8C 8E1B E05F89692506 960x1097 - Instagram-յան կինոհավաքածուներ, որոնք Ձեզ են սպասում

Դեկրետում գտնվող մայրիկը՝ ամերիկուհի Մեգի Ստորինոն, սկսեց ձանձրանալ և զբաղվել սեփական փոքրիկի ֆիլմային քոսփլեյերով։ Նա նկարում էր իր առաջնեկին ֆիլմերի հերոսների կոստյումներին նման հանդերձանքով և ստանում ֆիլմի տեսարանին հիշեցնող ինտերիեր։ Տարիներ անց, երբ երեխան մեծացավ (իսկ Մեգին հետո երկու անգամ էլ ծննդաբերեց), շարունակեց զբաղվել @dontcallmeoscar աքաունթով։

Կնոջ ընտանիքի անդամներն ու անգամ ընկերները հաճախ հանդես են գալիս հայտնի ֆիլմերի առանցքային դրվագներում՝ կրկնօրինակելով զվարճալի, վախեցնող ու կոլորիտային կերպարներին։ Ինքնամեկուսացման համար շատ հարմար զբաղմունքի տարբերակ է. կարելի է հետևել ոչ միայն հայտնի կտավներ կրկնօրինակելու մարտահրավերին, այլ փորձել նաև վերարտադրել սիրելի ֆիլմերի հերոսներին։


Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին

[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

Բեռլինի կինոփառատոն. ինչպիսին է տարեսկզբի կարևորագույն եվրոպական կինոտոնը

2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

«Հարբեցություն». 2020-ի գլխավոր ալկո-դրաման՝ Մադս Միկելսենի գլխավորությամբ

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Ռեժիսոր Ուես Անդերսոնը պատմել է, թե ինչ ֆիլմեր է նայում կարանտինի ժամանակ

Կարանտինի մեջ գտնվող իտալացիները ֆիլմեր են ցուցադրում շենքերի ճակատներին

Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս

Կարևոր ռեժիսորների մասին. փաստեր Գոդարի մասին

Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ 2

Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ