fbpx

Ինյարիտու, Ռորվախեր, Լանտիմոս և այլ հայտնիներ՝ Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում

Շուտով կմեկնարկի տարվա ամենամասշտաբային և աղմկահարույց կինոիրադարձություններից մեկը՝ Կաննի 72-րդ կինոփառատոնը: Ժամեր առաջ պարզ դարձավ կինոփառատոնի ժյուրիի կազմը: Ինչպես արդեն գիտենք, այն գլխավորելու է մեքսիկացի վարպետ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն: Այս շատ պատասխանատու հարցում Ինյարիտուին օգնելու են կոլեգաները՝ դերասանուհիներ Էլ Ֆանինգը, Մայմունա Ն՛Դիայեն, սցենարիստ և ռեժիսոր Քելլի Ռայխարդթը, դերասան, սցենարիստ և ռեժիսոր Էնկի Բիլալը, ռեժիսորներ Ալիչե Ռորվախերը, Յորղոս Լանտիմոսը, Պավել Պավլիկովսկին և սցենարիստ Ռոբեն Կամպիյոն:

 
«Կաննի ժյուրիի անդամներն այս տարի պատիվ են ունենալու դիտել աշխարհահռչակ ռեժիսորների նոր գործերը, ինչը մենք շատ ենք կարևորում:Մյուս կողմից էլ մասնակիցները պետք է գիտակցեն, որ իրենց գնահատելու են ուժեղ, շատ ուժեղ մասնագետներ և սա ևս շատ կարևոր է և պարտավորեցնող», – ասել են փառատոնի նախագահներ Պիեր Լեսքյուրը և Թիերի Ֆրեմոն:
Նշենք, որ Ինյարիտում Կաննում առաջին անգամ չէ, սակայն առաջին անգամ է գլխավորելու ժյուրին: Մեքսիկացի վարպետը բազմիցս մասնակցել է փառատոնին: Տարբեր տարիներին Ալեխանդրոն Կաննի ժյուրիի դատին է հանձնել իրAmores perros”, “Babel”, “Biutiful“,”Birdman or (The Unexpected Virtue of Ignorance)”, “The Revenant” («Փրկվածը») ֆիլմերը: Ի դեպ՝ վերջին երկուսը նրան Օսկարի են արժանացրել: 
Նշենք, որ այս տարի փառատոնը մեկնարկելու է Ջիմ Ջարմուշի “The Dead Don’t Die” («Մեռածները չեն մահանում») ֆիլմով:
Այս տարվա ամենասպասված ֆիլմերից են նաև Պեդրո Ալմադովարի “Dolor y gloria” («Ցավ ու փառք»), Թերենս Մալիքի “A Hidden Life” («Թաքնված կյանք»), Դարդեն եղբայրների “Le jeune Ahmed” («Երիտասարդ Ահմեդ») ֆիլմերը և այսքանով ցանկը չի ավարտվում:
Հարց է սակայն՝ արդյոք Քվենտին Տարանտինոյի “Once Upon a Time in Hollywood” («Մեկ անգամ Հոլիվուդում») ֆիլմը կցուցադրվի փառատոնի շրջանակներում, թե՝ ոչ, քանի որ Տարանտինոն դեռ աշխատում է ֆիլմի վրա:

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ փառատոնը կանցկացվի մայիսի 14-25-ն ընկած ժամանակահատվածում:

աղբյուր՝ indiewire.com

տես նաև՝ Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

տես նաև ՝Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 2]


Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

Քվենտին Տարանտինոն նոր “Star Trek” է նկարահանում

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը

Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթողները

Լեոնարդո Դի Կապրիոն նոր ֆիլմ է ներկայացրել «Կաննի» կինոփառատոնի շրջանակներում…

Քվենտին Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ “Esquire”-ի հարցազրույցում

Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի “Once Upon a Time in Hollywood” ֆիլմի երկար սպասված պրեմիերան

Կաննի 72-րդ կինոփառատոն. կարմիր գորգ (լուսանկարներ)

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 2]

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Կաննի 72-րդ կինոփառատոն. լայն-ափ

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը