iPhone-ով նկարահանված լավագույն 5 ֆիլմերը - VNews

iPhone-ով նկարահանված լավագույն 5 ֆիլմերը

iphone - iPhone-ով նկարահանված լավագույն 5 ֆիլմերը

Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 ֆիլմ, որոնք նկարահանվել են iPhone-ով:

1. Սա ֆիլմ չէ/Это не фильм/In film nist, 2011

ռեժ.՝Ջաֆար Պանահի
դերերում՝ Ջաֆար Պանահի

Իրանցի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջաֆար Պանահիի համար 2011 թ. շատ անհաջող էր:Կինեմատոգրաֆիստին 20 տարով զրկել էին կինոյով զբաղվելու հնարավորությունից. նա բանտում էր: Սակայն, մինչև դատավճռի հայտնելը Պանահին որոշեց իր ծանոթների և հարևանների մասին ֆիլմ նկարահանել, այսպես ասած՝ ֆիլմ-իմպրովիզացիա: Ձեռքի տակ ոչինչ չկար և Պանահին օգտվեց iphon-ի ծառայություններից. դա մտահղացումը կյանքի կոչելու միակ հասանելի միջոցն էր:
Նրա մոտ դա ստացվեց և Ջաֆարը ապացուցեց, որ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կինեմատոգրաֆը, ոչ մի արգելք չկա: Իրանում իհարկե ֆիլմն արգելված էր, սակայն Ջաֆարին հաջողվել է այն կրիչով դուրս բերել այնտեղից:
Ֆիլմը նկարահանվել է iPhone 4-ով:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2. Շաքարե մարդուն փնտրելիս/В поисках Сахарного Человека/Searching for Sugar Man, 2012

ռեժ.՝Մալիկ Բենջելուլ
դերերում՝Սթիվեն «Շուգը» Սեգերման, Դենիս Կոֆի ևն

Դոկումենտալ այս ֆիլմն նվիրված է 70-ականների ֆոլկ-ռոք երաժիշտ Ռոդրիգեսին: Նրա կյանքը լի էր փորձություններով, անկումներով, անհաջողություն անհաջողության ետևից: Մի գեղեցիկ օր Ռոդրիգեսն առեղծվածային կերպով անհետանում է, մարդկանց թողնելով անթիվ-անհամար հարցեր, որոնց պատասխանները մինչ օրս չեն գտնվել: Երկու տասնամյակ անց երաժիշտի երկրպագուները որոշում են պարզել, թե ինչ է իրականում պատահել իրենց կուռքի հետ և գործի են անցնում:
Ֆիլմը 2013 թ. արժանացավ Օսկար մրցանակի՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը նկարահանվել է iPhone 5-ով:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

3. Ես խաղում եմ արտահայտություններով/Я играю с фразами/I Play with the Phrase Each Other, 2014

ռեժ.՝Ջեյ Ալվարես

դերերում՝Ջեյ Ալվարես ևն

Սև ու սպիտակ կրիմինալ դրամա, որի հերոսները միմյանց հետ հեռախոսով են խոսում և նրանց հաջողվում է լարված մթնոլորտ ստեղծել:

Ֆիլմն նկարահանվել է iPhone-ով և աչքի է ընկնում իր մինիմալիզմով:

4. Մանդարին/Мандарин/Tangerine, 2015

ռեժ.՝Շոն Բեյքեր

դերերում՝Քիտանա Քիկի Ռոդրիգես, Միա Թեյլոր ևն

Երիտասարդ ռեժիսոր Շոն Բեյքերին շատերը գիտեն «Ֆլորիդա նախագծից» (“The Florida Project”), սակայն քչերն են տեղյակ, որ նա էլ iPhone-ով նկարահանված ֆիլմ ունի, որը բավականին հաջողված է:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում և պատմում են երկու տրանսգենդերների և մի տղամարդու մասին, որոնք սիրահարվում են, հիասթափություն ապրում և այնուամենայնիվ շարունակում են սեր փնտրել:

Ֆիլմը նկարահանվել է մի քանի iPhone 5s հեռախոսներով:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

5. Խելագար/Не в себе/Unsane, 2018

ռեժ.՝Սթիվեն Սոդերբերգ 

դերերում՝ Քլեր Ֆոյ, Ջոշուա Լեոնարդ ևն

Գլխավոր հերսուհին փախչում է իր հարազատ քաղաքից  և հույս ունի, որ կկարողանա գտնել նոր գործ և նոր կյանք սկսել, սակայն հայտնվում է հեգեբուժարանում և երես առ երես հանդիպում է իր վախերին: Ոստիկանները չեն ցանակնում օգնել աղջկան և նա կարող է հույսը դնել միայն ինքն իր վրա:

Սոդերբերգն այս ֆիմը նկարահանել է iPhone 7 plus-ով:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 


5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Դարեն Արանոֆսկի

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

5 ֆիլմ՝ Սալմա Հայեկի մասնակցությամբ

5 ֆիլմ այն մասին, որ կյանքը հիասքանչ է

5 ֆիլմ բիզնես-մտածողության և հաջողության մասին

5 նոր, հայկական ֆիլմ հաղթանակների մասին

Ֆիլմերի հակահերոսներին արգելված է կադրում iPhone օգտագործել

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ

5 տաք սիրո խոստովանություն. կինո