Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու - VNews

Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

գարզու - Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Ֆրանսիական իրականության մեջ քսաներորդ դարի ամենաանվանի նկարիչներից մեկի անունն է Ժան Գառզու. թե նրա գործերին մանրամասն չնայես, դժվար կլինի գլխի ընկել, որ այս ֆրանսիական հնչողությամբ անվան կրողը հայ է։

«էությամբ, աշխարհզգացողությամբ ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մեկ բեկորն եմ, նրա տաղանդի՝ մի փոքր փայլատակումը։ Հպարտ պիտի զգամ ես ինձ, եթե սիրեն ու գնահատեն իմ արվեստը»…

Ժան Գառզու

Garzou 06 960x664 - Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Գառզու. նրա արվեստի արմատները հայրենիքում էին, իսկ պտուղները՝ համամարդկային

1907 թվականի հունվարի 1-ին Հալեպում ծնվեց Գառնիկ Զուլումյանը։ Ընտանիքը Սիրիա էր գաղթել Տիգրանակերտից, հայրը՝ Հարություն Զուլումյանը, լուսանկարիչ էր ու հաջողությամբ հոգում էր ընտանիքի բարվոք կենսակերպը։ Գառնիկի մանկությունն անհոգ էր, մինչև վրա չհասան Օսմանյան կայսրության ջարդերը։ Իննամյա երեխան ականատեսն էր, թե ինչպես են դաժանաբար սպանում իր հայրենակիցներին։ Հաջորդ հարվածը շատ ավելի անձնական էր. մահացավ Գառնիկի հայրը։ Պատանին այլևս ստիպված էր իր համեստ ուժերով հոգալ իր ու ընտանիքի գոյությունը։

65352 b - Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Մայրամուտ (1968)

1918 թվական. Գառնիկը մոր ու քրոջ հետ ստիպված էր տեղափոխվել Կահիրե՝ լավ ու ապահով կյանքի հետևից։ Գառնիկն ուսման անցավ Կահիրեի Գալուստյան վարժարանում, որտեղ էլ առաջին անգամ դրսևորվեց նրա տաղանդը, որն ավելի մեծ հնարավորություններ էր ուզում, քան կարող էր ընձեռել 20-ականների Եգիպտոսը։

Հաջորդ ու վճռորոշ կանգառը Փարիզն էր։

1924 թվականին Գառնիկն արդեն Փարիզում էր։ Սովորում էր Փարիզի ճարտարապետական դպրոցում ու միաժամանակ հաճախում է Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան։ Կրությունն ավարտեց 1929 թվականին՝ հարմար գործ չգտնելով սկսեց զբաղվել ծաղրանկարչությամբ. համագործակցում էր իտալական պարբերականների հետ, ծաղրանկարների հիմնական թեման էլ Ադոլֆ Հիտլերն էր։ Այդուհանդերձ, հոգով նա գեղանկարիչ էր, նկարում էր, ներկայանում տարբեր ցուցահանդեսներում։ 1920-ականների վերջերից սկսվեց Գառզուի գեղանկարչական ուղին։ 1929 թվականին ֆրանսացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարը արժանացավ  մրցանակի. սա նրա առաջին մեծ հաջողությունն էր, որը խոստանում էր շարունակական լինել։

բնբն - Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Երկրային դրախտ (1959)

Հարկ է նշել, որ այդ տարիների Փարիզը գեղանկարչության զարկերակներից էր, ու այդ ժամանակների Փարիզում հաջողելը հազարներից մեկի մոտ էր ստացվում։ Մինչև 30-ականների սկիզբ Գառզուն փնտրտուքների մեջ էր, նրա արվեստը ինքնադրսևորվում էր տարբեր նկարչական ուղղություններում, և երևի նրա անունն այդպես էլ կմնար սյուռեալիստ բազմաթիվ նկարիչների ցանկում, եթե տաղանդն ու յուրահատկությունը չստիպեին նրան ստեղծել սեփական լեզուն…

գգ - Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Սեն Ժերմեն դե Պրե (1977)

Պատերազմական, հետպատերազմյան տարիներ

1938 թվականին Փարիզում կայացավ Գառզուի գործերի առաջին ցուցադրությունը. այդուհետ Ժան Գառզու անունը սկսեց ճանաչելի դառնալ ողջ Եվրոպայում։ Վրա հասավ Համաշխարհային պատերազմն ու նկարիչը կնոջ ու որդու հետ լքեց Փարիզը, տեղափոխվեց Բուրգունդիայի գյուղերից մեկն ու ամբողջությամբ տրվեց նկարչությանը։ Արդեն հետպատերազմյան տարիներին Գառզուի ոճը ձեռք բերեց իր ամենահատուկ նշանները՝ գույնն ու գիծը. պատկերներն այլևս գծային կուտակումներ էին։ 50-ականներից պատերազմի թեման կենտրոնական դարձավ Գառզուի արվեստում։

քնի - Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Անիի ավերակներ (1974)

1957 թվականին նկարչի վրձինը կերտեց նշանավոր «Ապոկալիպսիս» նկարաշարը

Այն ցնցեց ողջ Ֆրանսիան…  1930-1940-ական թվականներին Գառզուի գործերը ցուցադրվել են «Գերանկախների», «Անկախների» և «Աշնանային» սալոններում։ 1959 թվականին Գառզուն ներկայացրեց իր հաջորդ շարքը՝ «Երկրային դրախտը»։ Մինչդեր «Ապոկալիպսիս»-ը սարսափ էր, մարդատյացության ու պատերազմների քննադատություն, «Երկրային դրախտ»-ը մարդու և բնության փոխկապակցվածության մասին էր, այն ներկայացնում էր կյանքի դրական ու սիրուն կողմերը։

նն 1 - Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Մեհյան (1973)

Այս երկու ցուցահանդեսները նկարչին բերեցին համաշխարհային ճանաչում, նրա գործերը պատրաստ էին գնել աշխարհի լավագույն թանգարանները, Գառզուն այլևս ամրապնդել էր իր դիրքը 20-րդ դարի գեղանկարչության մեջ։ Գրաֆիկա, գրքերի ձևաավորում, դիզայն, բեմանկարչություն. աներևակայելի աշխատասիրության ու հետաքրքրասիրության տեր մարդը իր տաղանդը դրսևորեց նաև վերոնշյալ ոլորտներում։ 1960-1970 թվականներին նա համագործակցում էր եվրապական լավագույն օպերաների ու թատրոնների հետ։

ս - Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Դրոշներ (1981)

Ֆրանսիան ըստ արժանավույն է գնահատել հայ նկարչին։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա մեծաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Պատվո լեգեոնի ասպետ»-ի կոչմանը, «Արվեստի և գրականության ասպետ» տիտղոսին, ընտրվել է ֆրանսիական գեղարվեստի ակադեմիայի անդամ՝ ստանալով «անմահ»-ի կոչում։ 1986 թվականին Վանս քաղաքում բացվեց նկարչի գործող թանգարանը, երեք տարի անց Մանոսկ քաղաքում բացվեց Գառզուի մեկ այլ թանգարան, որն անվանեցին ՝ «Գառզուի մատուռ». թանգարանը գործում է մինչ օրս։

Գառզուն մահացավ 2000 թվականի օգոստոսի 12-ին՝ 93 տարեկան հասակում…

«Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ։ Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք»։

Գառզու

 


«Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Հիսուս Քրիստոսը գեղանկարչության մեջ. 5 կտավ

5 անսովոր ու առեղծվածային գեղանկար՝ հայտնի նկարիչներից

Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե…

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Ստալինը գեղանկարչության մեջ…

3 տարօրինակ գեղանկար բաց կրծքերով…

Հայուհիները օտար նկարիչների վրձնով

5 ամենահայտնի բնորդուհիները…

Շողշողացող տխրության գույները… [էսսե]

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ կտավներում