fbpx

Իրական կանանց իրական ուժի մասին պատմող 5 ֆիլմ

Հաճախ է կանացի ուժն ու կամայինությունը թերագնահատվում և կասկածի տակ  դրվում: Կանանց անվանում են թույլ սեռի ներկայացուցիչներ: Սակայն այնպիսի կանայք կան, որոնք բարձրաձայն և անվախ՝ կոտրում են բոլոր կարծրատիպերը՝ ապացուցելով՝ կանացի ուժն ամենակարող է: Բացի այդ, ասում են նաև, որ յուրաքանչյուր կայացած և հաջողակ տղամարդու թիկունքում կին կա կանգնած, ով հավատում և ոգեշնչում է իր տղամարդուն:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում 5 ֆիլմ, որոնք ապացուցում են. կանայք ամենաուժեղն են իրենց սիրելու և նպատակին նվիրվելու կարողության շնորհիվ:

1. Էրին Բրոկովիչ//Erin Brockovich, 2000

2000 թ. էկրաններ է բարձրանում Սթիվեն Սոդերբերգի «Էրին Բրոկովիչ» ֆիլմը, որը պատմում է Էրին Բրոկովիչ անունով մի կնոջ մասին, ով մեծացնում է իր 3 երեխաներին վատ և շատ աղքատ պայմաններում: Նա գործի է անցնում իրավաբանական փոքրիկ գրասենյակում և փոքր աշխատավարձով մեծ ու աղմկահարույց գործ է ստանձնում՝ արդարության համար պայքարելով բոլորի դեմ:
Իրական Էրին Բրոկովիչը իր պատմությունն էկրանավորելու համար ուզել է 100 000 $: Ֆիլմում նրան կարող ենք տեսնել մի փոքրիկ դրվագում՝ սրճարանի մատուցողուհու դերում:
Բրոկովիչին մարմնավորել է դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը, իսկ նրա խաղընկերներն են Ահարոն Էքհարթը, Փիթեր Կայոտը և այլք:

2. Անապատի ծաղիկը//Desert Flower, 2009

 Շերի Հորմանի «Անապատի ծաղիկը» ֆիլմը էկրաններ է բարձրացել 2009 թ.: Այն պատմում է լեգենդար մոդել Վարիս Դիրիեի մասին, ով փոխեց մարդկանց պատկերացումները Սոմալիում և աֆրիկյան շատ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: 13 տարեկանում Վարիսը փախնում է տանից և հասնում Մոգադիշո: Հետագայում նրան հաջողվում է տեղափոխվել Լոնդոն, որտեղ աշխատում է մաքրուհի և արդեն մի քանի տարի անց դառնում է հայտնի մոդել:  Անապատը հատած և աշխարհը փոխած մի կնոջ իրական ու ապշեցուցիչ պատմություն: Ֆիլմի գլխավոր դերերում են Լիա Քեբեդեն, Սալի Հոքինսը: Կենսագրական այս ֆիլմը նկարահանվել է մոդելի համանուն  գրքի հիման վրա:

3. Իռենա Սենդլերի խիզախ սիրտը//The Courageous Heart of Irena Sendler, 2009

 2009 թ. էկրաններ է բարձրանում ևս մեկ գեղեցիկ ու մինչև հոգու խորքը խոցող ֆիլմ «Իռենա Սենդլերի խիզախ սիրտը» ՝ Աննա Պեկուինի, Մարշա Գեյ Հարդենի, Գորան Վիշնիցի մասնակցությամբ: Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Քեյթ Հարիսոնը:
Կենսագրական դրաման պատմում է Իռենա Սենդլեր անունով մի կնոջ ազնիվ և գեղեցիկ քայլի մասին. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կինը 2500 հրեա երեխայի կյանք է փրկել: Սենդլերը երեխաներին թաքցնում էր գործիքների տուփերի, իսկ ավելի հասուն տարիքի երեխաներին՝ բեռնատարի մեջ:Նա բեռնատարում շուն էր պահում, որ շան հաչոցը խլացնի երեխաների լացն ու ձայները: Երբ նրա «մեղքը» բացահայտում են, ձերբակալում են և տանջում:

4. Ամելիա//Amelia, 2009

Նորից 2009 թ.: ԱՄՆ-ի և Կանադայի համագործակցությամբ ստեղծվում է Միրա Նաիրի «Ամելիա» ֆիլմը:
Ֆիլմի կենտրոնում է լեգենդար կին օդաչու Ամելիա Էրհարթը: 1937 թ. Ամելիան որոշում է շուրջերկրյա ճանապարհորդության գնալ, բայց նրա երազանքը և փորձերը դատապարտված էին անհաջողության. 1937 թ. նրա ինքնաթիռը անհայտ կորում է Խաղաղ օվկիանոսի վրայով թռչելիս:
Ֆիլմի գլխավոր դերերում են Հիլարի Սուենկը, Ռիչարդ Գիրը, Յուեն ՄաքԳրեգորը և այլք:
Ֆիլմի սցենարը գրվել է Ռոնալդ Բասի կողմից: Սցենարի հեղինակը օգտվել է Ամելիայի մասին գրված մի քանի գրքերից, այդ թվում ՝ “East to the Dawn”  (Susan Butler), “The Sound of the Wings” (Mary Lovell) և “Amelia Earhart: The Mystery Solved” (Elgin Long) գրքերից:

5. Հռոմի պապուհի//Die Päpstin, 2009

2009 թ. էկրաններ է բարձրանում Զյոնկե Վորթմանի «Հռոմի պապուհի» ֆիլմը: Գլխավոր դերերում են Յոհաննա Վոկալյոկը, Ջոն Գուդմանը, Դևիդ Ուենեմը և այլք: Ֆիլմն էկրանավորվել է Դոնա Քրոսի «Պապ Ջոան//Pope Joan» գրքի հիման վրա:
Ֆիլմը կաթոլիկ եկեղեցու պատմության ամենաաղմկահարույց և ցնցող դեպքերից մեկի մասին է, որը  եկեղեցին երկար ժամանակ գաղտնի է պահել: Հռոմի Պապ երկու տարի շարունակ եղել է կին: Հենց այդ պատմության մանրամասները կտեսնեք այս ֆիլմում:

Հայտնիներն առանց դիմակների՝ էնդրյու Ուոկերի օբյեկտիվում

Տարբեր տարիների «Օսկար» մրցանակաբաշխության առաջին և երկրորդ պլանի լավագույն դերասան-դերասանուհիները (լուսանկարներ)

Ջուլիա Ռոբերթսն ու Քեմերոն Դիասը վերադարձել են «Լավագույն ընկերոջ հարսանիք»

Դերասանուհիներ, որոնք մեկից ավելի Օսկար ունեն

2018 թ. լավագույն 10 սերիալներն ըստ Esquire-ի

Անժելա Սարաֆյանը հայտնի աստղերի հետ՝ InStyle-ի մեծարման երեկոյին

5 սերիալ, որոնք կարող եք դիտել աշնանը

iPhone-ով նկարահանված լավագույն 5 ֆիլմերը

Հիլարի Սուոնքի լավագույն 5 ֆիլմերը

Քիչ հայտնի լուսանկարների շարք Ջուլիա Ռոբերտսից

Գիլերմո դել Տորո. խենթ հանճարի 5 լավագույն ֆիլմերը

Հայտնի աստղեր, որոնք չկան սոցիալական ցանցերում

5 ֆիլմ մարքեթինգի և գովազդի մասին

Աստղերի բացառիկ լուսանկարները հայտնվել են համացանցում

Աստղային սելֆիներ, որ պայթեցրել են համացանցը

5 ֆիլմ յոգայի մասին