fbpx

Իրական սեր և սեքս. 5 ֆիլմ [մաս 2]

Բոլորիս էլ անշուշտ մտահոգում է այն հարցը՝ արդյոք ֆիլմերում ցուցադրվող բաց տեսարաններն իրական են, թե այդ հերոսների ճշմարտանման խաղն է, որ կասկածներ չի առաջացնում:

Ձեզ ենք ներկայացնում ֆիլմեր, որտեղ հերոսներն իրականում սեքսով են զբաղվում:

Զգացմունքների կայսրություն/Империя чувств/Ai no korîda, 1976

ռեժ.՝Նագիսա Օսիմա
դերերում՝Տացույա Ֆուձի, Էյկո Մացուդա ևն

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են 30-ականների Տոկիոյում: Հասարակաց տան տերը համակրում է նոր մարմնավաճառուհի Սադա Աբեին և նրանց բուռն սիրավեպի արդյունքում տերը հեռանում է կնոջից և իրեն ամբողջովին սիրուհուն նվիրում: Այս երկուսի հարաբերությունները շուտով անցնում են թույլատրելիի սահմանը. կիրքը նրանց կուրացրել է, սեքսը դարձել է նրանց կյանքի միակ իմաստը, նրանք նոր զգացողությունների կարիք ունեն:

Չկան սահմաններ, չկան արգելքներ…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Տես նաև՝ Իրական սեր և սեքս. 5 ֆիլմ

Նայիր ինձ/Посмотри на меня/Guardami, 1999

ռեժ.՝ Դավիդե Ֆերարիո
դերերում՝ Եղիսաբեթ Քավալոտտի ևն

Գլխավոր հերոսուհին 28-ամյա Նինան է, որին կյանքը ստիպել է պոռնոդերասանուհի դառնալ: Այսօր Նինան հաճույք է ստանում իր գործից և չի զղջում ընտրած ճանապարհի համար: Աղջիկը չունի ամուսին, չունի մենեջեր, որը նրա հարցերով կզբաղվեր. միակ մարդը, որի հետ Նինան մտերիմ է պոռնոամսագրի խմբագիր Քրիստինան է: Այս երկուսի կապը դուրս է գալիս գործնականի սահմաններից…

Նինան ըմբոստ է, և եթե ձեզ թվում է, թե տղամարդիկ անխնա օգտագործում են նրան, դուք չարաչար սխալվում եք՝ այդ Նինան է նրանց օգտագործում, օգտագործում հերթականին և առանց խղճի խայթ զգալու անցնում հաջորդին…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

 

Տես նաև՝ Էրոտիկ ֆիլմեր ամենակարևորի մասին

 

Անշրջելի/Необратимость/Irréversible, 2002

ռեժ.՝ Գասպար Նոյե
դերերում՝Մոնիկա Բելուչի, Վենսան Կասել ևն

Այս ֆիլմը սկանդալային Գասպար Նոեի առաջին աղմկահարույց գործերից է: Ֆիլմի իրադարձությունները վերջից սկիզբ են տեղի ունենում:
Ֆիլմի հերոսները Ալեքսը և Մարկուսն են: Այս երկուսը խելագարի պես սիրում են միմյանց, սեքսը նրանց խելքահան է անում, և թվում է, թե այս երանելի վիճակից ոչ մի «փրկություն» չկա ու չի լինի:
Մի օր, սակայն, դժբախտ պատահար է տեղի ունենում. Ալեքսին բռնաբարում և դաժանորեն ծեծում են: Այդ չարաբաստիկ օրը մեկընդմիշտ փոխում է հերոսների կյանքը: Հուսահատ Մարկուսը պատրաստ է ամեն ինչի, որ գտնի և պատժի սրիկային, բայց վրեժը մոռացնել չի տա այն ցավը, որի միջով անցել է Ալեքսը…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

 

Տես նաև՝ Էրոտիկ ֆիլմեր ամենակարևորի մասին. մաս 2

 

9 երգ/9 песен/9 Songs, 2004

ռեժ.՝Մայքլ Ուինթերբոթմ

դերերում՝Քիրան Օ՛բրայան, Մարգո Սթիլի ևն

Նա գիտնական է, նա՝ ուսանողուհի: Մեթն ու Լիզան ծանոթանում են ռոք համերգի ժամանակ, և ի զարմանս իրենց այս երկուսի հարաբերությունները շատ արագ են զարմանում: Նրանց ճանապարհները իհարկե պատահաբար են հատվում, անսպասելիորեն նրանց միջև բուռն սիրավեպ է սկսվում և այժմ հերոսները չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց մեկը մյուսի:

Սերը և սեքսը միավորում են նրանց, սակայն ինչպես ասում են. «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ»:

Լիզան հեռանում է…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

Տես նաև՝ Էրոտիկ ֆիլմեր ամենակարևորի մասին. մաս 3

 

Նեռը/Антихрист/Antichrist, 2009

ռեժ.՝ Լարս ֆոն Թրիեր
դերերում՝Շառլոթ Գենսբուր
, Ուիլյեմ Դեֆո

Թրիերը երբեք չի թաքցրել շոկային, պրովոկացիոն ֆիլմեր կերտելու իր հակվածությունը, բայց այս ֆիլմը համարվում է ռեժիսորի «գլուխգործոցը»: Շատ մարդիկ ֆիլմի ժամանակ հեռացել են կինոթատրոններից, շատերը հոգեպես ազդվել և ցնցվել են, ֆիլմի պրեմիերայի ժամանակ 4 մարդ կորցրել է գիտակցությունը: Լարսին մեղադրել են դաժանության ու կնատյացության մեջ, բայց ռեժիսորը չի թաքցնում քննադատների հանդեպ իր արհամարհանքը:

Ֆիլմը մի երիտասարդ զույգի մասին է, որի նորածին երեխան վայր է ընկնում պատուհանից այն ժամանակ, երբ ծնողները սիրով էին զբաղվում: Ցավը խեղդում է ամուսիններին…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Շարունակելի…

տես նաև՝ Էրոտիկ ֆիլմեր ամենակարևորի մասին. մաս 4


Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

Ահա թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է դիտի «Չեռնոբիլ» մինի-սերիալը…

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

21-րդ դարի լավագույն եվրոպական ֆիլմերը [մաս 1]

Վերջին ժամանակների 5 լավագույն թուրքական ֆիլմերը

5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից

Բրունո Գանցի լավագույն 5 ֆիլմերը

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներները [մաս 2]

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներներ [մաս 1]

Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

5 գեղեցիկ ֆիլմ արվեստի մասին

Հակավալենտինյան թեմայով ֆիլմեր

Ինչ դիտել Վալենտինին

Կինոյի պատմության ամենախճճված սյուժեով ֆիլմերը [մաս 2]