-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Գիտնականները ենթադրում են, որ հայելիների պատմությունը սկսվել է շուրջ 7000 տարի առաջ: Ժամանակին, որպպես հայելի են ծառայել տարբեր մետաղական հարթություններ, երբեմն օգտագործվում էին անգամ քարեր: Հայելային մակերևույթների մասին հիշատակություններ են հանդիպում անգամ հին հունական դիցաբանության մեջ. կարող ենք հիշել Պերսևսի և Մեդուզա Գորգոնայի մասի պատմությունը: Համաձայն լեգենդի, ցանկացածն, ով կնայի Մեդուզա Գորգոնայի աչքերի մեջ, քար կդառնա: Հենց այդ հանգամանքից օգտվեց Պերսևսը՝ իր վահանն ուղղելով Գորգոնայի դեմքին: Մեդուզա Գորգոնան, տեսնելով իր արտացոլանքը, քար է դառնում:
Ըստ հնագետների վկայությունների, առաջին հայելիները եղել են հղկված, փայլեցված օբսիդիանների կտորներ: Այդպիսիք հայտնաբերվել են Ներկայիս Թուրքիայի տարածքում. ենթադրվում է, որ դրանք 7500 տարվա հնության են: Այդ տարիներին նման ճոխություն կարող էին իրենց թույլ տալ միայն մեծ ունեցվածքի տեր մարդիկ, քանի որ նման հայելիները մանրակրկիտ ու ամենօրյա խնամք էին պահանջում: Ավելի ուշ՝ 1279 թվականին Ջոն Պեկանը առաջին անգամ նկարագրեց, թե ինչպես կարելի է հայելի ստանալ. սովորական ապակու վրա հարկավոր էր բարակ շերտով կապար քսել: Հետագայում սկսեցին կիրառվել այլ մեթոդներ: Այդ տարիներին լավագույնն էին համարվում վենետիկյան հայելիները. դրանք շատ ավելի թանկարժեք էին ու տեղացիները փորձում էին ամեն կերպ գաղտնի պահել պատրաստման տեխնոլոգիաները: Հայելագործներին խստորեն արգելված էռ լքել քաղաքը: Իսկ նրանց ետևից, ովքեր այնուամենայնիվ հեռանում էին քաղաքից, մարդասպաններ էին ուղարկում: Այս բոլոր հնարքները օգնեցին վենետիկին պահպանել առաջատար դիրքը երեք հարյուրամյակ:
ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XIV-ի գահակալման տարիներին, վերջապես բացահայտվեց վենետիկյան հայելիների գաղտնիքը: Բանն այն է, որ Լյուդովիկոսը շատ էր սիրում շքեղ իրեր ու չէր պատրաստվում հետ մնալ հայելիների կիրառությունից: Այդուհետ, հայելիները գինը մեծապես նվազեց ու այն ավելի հասանելի դարձավ հասարակ ժողովրդին: Արդեն XVIII դարում փարիզաբնակներից շատերը կարող էին պարծենալ իրենց հայելիներով:
Երբ այս առարկան մուտք գործեց մարդկանց կյանք, նրանք սկսեցին իրենց կողքից նայել. դա հանգեցրեց նրան, որ ունևոր քաղաքացիները սկսեցին առավել մեծ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին, քան՝ պահվածքին: 1835 թվականին գերմանացի գիտնական Յուստուս Լիբիխը հայտնագործեց հայելիներ պատրաստելու նոր եղանակ. որպեսզի մակերևույթն ավելի հարթ ու փայլուն լինի՝ նա առաջարկեց արծաթ օգտագործել…
Երկար դարերի ընթացքում մարդիկ հայելիներին մեծ հարգանքով են վերաբերվել, դրանց մոգական ուժ են վերագրել. հայելիները համարվել են գուշակությունների անբաժան ատրիբուտ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո