Իսահակյան և Դեմիրճյան [2 կակազող գրողների կյանքից մի ուրախ դեպք] - VNews

Իսահակյան և Դեմիրճյան [2 կակազող գրողների կյանքից մի ուրախ դեպք]

Մի անգամ …

Ավետիք Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը գնում են Արմավիրի շրջանի մի գյուղ` հանդիպելու ընթերցողների հետ: Հանդիպումը շատ հետաքրքիր ու լավ է անցնում: Հանդիպումից հետո հյուրընկալվում են ուսուցչուհիներից մեկի տանը, որի ամուսինը ագրոնոմ էր և շատ բան չէր հասկանում գրականությունից: Մինչ տանտիկինը զբաղված էր ճաշի պատրաստությամբ, Իսահակյանը սկսում է զրուցել, հարցուփորձ անել գյուղի հոգսերից, դժվարություններից: Գյուղացին կակազելով պատասխանում է շատ կարճ ու համառոտ:

Ամբողջ ժամանակ խոսում են երկուսով:

Դեմիրճյանը լուռ լսողի դերում էր:

Երբ հրաժեշտ են տալիս ու ճամփա ընկնում դեպի Երևան, Իսահակյանը վրդովված ասում է.

-Դերենիկ, տո տնաշեն, էդ ինչու էիր բերանդ ջուր առել, լուռ նստել, ամբողջ ժամանակ ես էի խոսում, կոկորդս չորացավ, ձայնս խզվեց:

– Էհ, ինչ խոսեի, դու՝ կակազ, տանտերը՝ կակազ, ես էլ կակազելով խոսեի, խեղճ գյուղացին կկարծեր, թե իրեն տնազ ենք անում, ձեռ առնում: Դրա համար գերադասեցի լռել, որ մեր կակազելով չվիրավորենք մեր հյուրասեր գյուղացուն…


Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք… [պատմում է Ավետիք Իսահակյանը]

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

Հուշեր Իսահակյանի և Պաբլո Ներուդայի հանդիպումից [ԿԱՏԱԿՈւՄ Է ՎԱՐՊԵՏԸ]

Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Մնամ համբույրներով [Իսահակյանի նամակը Թումանյանին]

Արմեն Տիգրանյան

Կատվասեր Դերենիկ Դեմիրճյանը…

Վարդանանաք [Փառանձեմ տիկինը շարունակում էր ապրել միանձնուհու կյանքով] հատված վեպից

Թումանյանի և Իսահակյանի ընկերությունը [ճանապարհորդություն]

Դերենիկ Դեմիրճյանի 4 սերերը…