Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան - VNews

Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

1db0cda3bf40debe938a095333369c38 5 - Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

«Հայրս». հենց այսպես վերնագրեց իր գիրքը Վիգեն Իսահակյանը՝ Ավետիք Իսահակյանի արժանավոր որդին: Դա զավակի հուշագրությունն ու յուրատեսակ խոստովանությունն է հորը….

Այս գրքի էջերը լույս սփռեցին վարպետի, նրա ընտանիքի ու նրանց անվանի ընկերների կյանքի բազմաթիվ դրվագների վրա: Գիրք՝ վավերագրություն, գիրք, որը կառուցվել է հայ ամենամեծերից մեկի՝ Ավետիք Իսահակյանի կյանքի շուրջ՝ իր իսկ որդու կողմից:

Վիգեն Իսահակյանի մասին

0c88bde62214447b2a6a92585f7ccc5f 1 - Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

Վիգենը՝ Իսահակյանի միակ որդին, ծնվել է 1910 թվականին, Թիֆլիսում, երկար տարիներ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, մասնակցություն է ունեցել «Զանգեզուր», «Լեռնային հեղեղ», «Դավիթ Բեկ» ու բազմաթիվ այլ կինոնկարներում, ավելի ուշ հայերեն է կրկնօրինակել տասնյակ ֆիլմեր: Մինչ 1937 թվականը, երբ Իսահակյանների ընտանիքը Եվրոպայից վերադարձավ Հայաստան, Վիգենն ապրել է բազմաթիվ քաղաքներում՝ Ժնևում, Վենետիկում, Փարիզում, այդուհանդեձ նրա ամենասիրելի եվրոպական քաղաքը հենց Վենետիկն էր:

mw209417 - Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

Վիգենն ավարտել է Մուրադ-Ռափայելյան վարժարանը, իսկ Սորբոնի համալսարանում հաճախել է դասընթացների: Վիգենին հաջողվել է անգամ ընդգրկվել Ռենե Կլերի աշխատակազմ: Կինոյի մասին ֆրանսալեզու բազմաթիվ հոդվածների հեղինակ է, իսկ 1986 թվականին ֆրանսերենով հրատարակել է «Հայ միջնադարյան գրականություն» ժողովածուն:

«Հայրս». Վիգեն Իսահակյան

Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ստեղծագործական կյանքի նշանակալի մի մաս տեղ է գտել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Իսահակյանի հեղինակած «Հայրս» հուշագրության մեջ: Վիգեն Իսահակյանը գիրքը նվիրել է իր մորը`Սոֆյա Իսահակյանին: «Հայրս» գրքի խմբագիրը և առաջաբանի հեղինակը Վիգենի որդի`ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նախկին տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ Ավիկ Իսահակյանն է:

5968946 - Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

Հուշագրությունը ծավալուն է, ընդգրկում է Իսահակյանի կյանքը 1910-1937 թվականներին՝ անդրադառնալով նաև վերջինիս գրական ու մշակութային շրջապատին ու շրջապատողների կյանքի դրվագներին:

Գրքի առաջաբանը կրում է «Հորս «Հայրս» գիրքը» վերնագիրը: Այն տեղ-տեղ պատմում է ժամանակի Եվրոպայի հայկական իրականության ու գրական կյանքի մասին՝ ներկայացնելով ու վավերագրելով այդ տարիների դեպքերը, երբեմն էլ թույլ է տալիս ծանոթանակալ մեծանուն հոր ու տաղանդավոր որդու հարաբերություններին:

«Ես հուշերս վերհիշել եմ ոչ թե 1988 թվից, այլ շատ ավելի կանուխ՝ 1935 թվից. այն օրվանից, որ թողել էի Եվրոպան եւ Ջոն Միլտոնի նման երազում էի մի կորցրած «արքայության» մասին, թեպետ պատերազմական Եվրոպան շատ հեռու էր դրախտ լինելուց»,

-ասում էր Վիգեն Իսահակյանը:

Վիգեն Իսահակյանը խոստովանում էր, որ երբեք օրագիր չի պահել, և գիրքը հաջողվել է միայն այն պատճառով, որ նրա մոտ վառ են մնացել հոր մասին հիշողությունները: «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով». հոր հենց այս տողերն էին ամենից պինդ դաջվել Վիգենի հիշողության մեջ ու դարձել նրա ուղեկիցը, իսկ ամենասիրելի գործն ամբողջ կյանքի ընթացքում եղել է «Աբու Լալա Մահարի»-ն:

Գրքի վերջին էջերում կարելի է հանդիպել 1937 թվականի Չարենցի սպանության ու վերջինիս կնոջ աքսորման դրվագներին, Իսահակյանի ու Չարենցի հարաբերություններին, որոնց լավագույն բնութագրիչն է մատիտով, սպիտակ թաշկինակի վրա գրված Չարենցի վերջին նամակը, որն ուղղված է Ավետիքին՝ հետևյալ մակագրությամբ. «Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն»:

17e37588858ce2468e4b64d05239ce52 2 960x640 - Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

«Փարիզ, Քոչար, Անցած օրեր»

Առաջին՝ «Հայրս» գրքի հաջողությամբ ոգևորված՝ Վիգեն Իսահակյանը սկսեց իր երկրորդ աշխատությունը, որը Երվանդ Քոչարի մասին է: Հենց 2004 թվականի դեկտեմբերի 30-ին Վիգենը թղթին հանձնեց գրքի վերջին տողերն ու ավարտեց այն: Ամիսներ անց՝ 95 տարեկան հասակում Վիգեն Իսահակյանը մահացավ և չհասցրեց ականատես լինել իր գրքի հրատարակմանը: Սակայն որդին՝ Ավիկ Իսահակյանը վկայում է, որ դա խաղաղ վախճան էր, որի հետ Վիգենն արդեն հաշտ էր:

 

 

Աղբյուրներ՝ Arpen Movsesyan Hayic Hay,radiobakh.wordpress.com

 


Հուշեր Իսահակյանի և Պաբլո Ներուդայի հանդիպումից [ԿԱՏԱԿՈւՄ Է ՎԱՐՊԵՏԸ]

Ավետիք Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

3 պոետ Գյումրիից [մաս 1]

Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի զրույցը։

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Իսահակյան և Դեմիրճյան [2 կակազող գրողների կյանքից մի ուրախ դեպք]

Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք… [պատմում է Ավետիք Իսահակյանը]

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

Շահեն Զաքարյան. «Հրաշքը»

Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Բակունցի մասին. Ռուբեն Զարյանի «Հուշապատում»-ից

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Նաիրի Սահյանի հուշերը հոր՝ Համո Սահյանի մասին

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Հուշագրություն. Կամիլլա Թամանյան

3 սիրո պատմություն հայ դասականներից