Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը] - VNews

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

isahakyan avetiq - Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

Երկար տարիներ բացակայելուց հետո, Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝ Շուշիկին, որին վաղուց չէր տեսել:

Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության: Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝ դեպի Արագած լեռան փեշերը: Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը (մտրակ) վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ: Վեսյոլի Վարդանին էլ էդ էր պետք:

Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե. «Վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ»: Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են, իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, «գտնել» չի կարողանում….

Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝ Սոֆիկի հետ: Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով: Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը (հանձնարարություն) և դառնալով նրան՝ ասում. «Հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ»: Իսահակյանը թե. «Վարդան ջան, իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է»:

 

տես նաև՝

Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Ավետիք Իսահակյանի ամենամեծ ու չստացված սերը [Շուշանիկ, ա՜խ, Շուշանիկ]

 


Հուշեր Իսահակյանի և Պաբլո Ներուդայի հանդիպումից [ԿԱՏԱԿՈւՄ Է ՎԱՐՊԵՏԸ]

Տերյանի երեք կանայք…

Գյումրու դրամատիկականը բացեց իր դռները հանդիսականի առաջ

5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Տիգրանյանի և Իսահակյանի մրցակցությունն ու ընկերությունը…

Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

Ավետիք Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր լսել «սեր» բառը

Սիրո ու հարաբերությունների հոգեբանություն (ամենաընթերցված)

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

10 պարզ ճշմարտություն սիրո մասին

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

3 պոետ Գյումրիից [մաս 1]

Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի զրույցը։

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից