Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ճապոնացի լուսանկարիչ Արիկո Ինաոկան ամեն տարի այցելում է Իսլանդիայում ապրող երկվորյակ քույրերին: Էռնան, Գրեֆնան և Արիկոն ճանոթացել են 2006 թ., երբ 6-ամյա աղջիկները եկել էին լուսանկարչի մոտ քասթինգի:
Արիկոյին գերել էր աղջիկների ոչ միայն արտաքինը, այլև խառնվածքը և անհավանական նման շարժուձևը: Նրանք իրապես նման են ինչպես ջրի երկու կաթիլը: Արիկոն խոստովանել է, որ պատրաստվում է շարունակել նախագիծը մինչև աղջիկների չափահաս դառնալը, այսինքն՝ 16 տարեկանը, եթե իհարկե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես պլանավորվել է կանխավ:
«Ես հաճախ եմ լսում, որ նույնանման երկվորյակների միջև կապ կա և սա այն դեպքն է, որ իրոք այդ կապը տեսանելի է: Նրանք միշտ միասին են և երբեք չեն վիճում: Մեծ հաճույքով եմ նրանց հետ ժամանակ անցկացնում և շատ լավ եմ ինձ զգում աղջիկների ներկայությամբ, միևնույն ժամանակ ինձ համար մի փոքր տարօրինակ է, քանի որ ես երբեք ոչ մի երկու մարդկանց միջև նման հզոր կապ չեմ տեսել: Նրանք խոստովանել են, որ երբեմն նույնիսկ նույն երազներն են տեսնում: Պատկերացնո՞ւմ եք»,– ասել է Արիկոն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո