fbpx

Իսպանական Սթոունհենջ Տոլեդո քաղաքին կից

Իսպանիայի պատմական Տոլեդո քաղաքից մի քանի կիլոմետր հեռու հնագետների խումբը հայտնաբերել է քարե շինություններ, որոնք հիշեցնում են հանրահայտ բրիտանական Սթոունհենջը: Տարածքը, որտեղ հողում թաղված են տարօրինակ քարեր, կազմում է 107 հեկտար: Տեղի բնակիչների հավաստմամբ, այդ տեղայնքը ծառայել է որպես որսորդների թաքստոց՝ հորդառատ անձրևների ժամանակ: Այս վայրում հողը երկար ժամանակ չի մշակվել և չի օգտագործվել որևէ նպատակով, այն մասնավոր սեփականություն է: «Իսպանական Սթոունհենջի» քարերի հնությունը հնագետների խումբը գնահատել է 2500-ից 5000 տարվա հնության՝ մեր թվարկությունից առաջ: Այժմ այս տեղայնքում անցկացվում է հատուկ հետազոտական աշխատանքներ  քարերի հնության տարեթիվը հստակեցնելու համար: