Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է - VNews

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

Իսրայելը, մասնավորապես՝ Երուսեղեմը, ամեն տարի հյուրընկալում է բազմաթիվ հավատացյալների, այս քաղաքն ավելի քան երեք ու կես հազարամյա պատմություն ունի և համարվում է «սրբազան քաղաք», քանզի այստեղ է գտնվում Հիսուս Քրիստոսի գերեզմանը։ Երուսաղեմն Իսրայելի միակ հպարտությունը չէ, այս երկիրն ու վերջինիս ժողովուրդը՝ հրեաները, ովքեր կազմում են բնակչության գերակշռող մասը՝ 83 %-ը, հայտնի են մի շարք առանձնահատկություններով, որոնցից են հրեական խելքն ու խորմանկությունը, փողերի հանդեպ հատուկ վերաբերմունքը և «մայրիշխանությունը»։

Ինչպես տեսնում եք, Իսրայելի ու հրեաների մասին շատ ասելիք կա, դե ուրեմն, եկեք սկսենք…

Փողի մասին. դեռևս նույնիսկ ընտրված չէր հրեաների պետության անվանումը,  ինչպես նաև հայտնի չէր՝ ինչպես պիտի կոչվեր հրեական տարադրամը, սակայն առաջին իսրայելական թղթադրամներն արդեն տպագրվել էին…

Խելքի մասին. Իսրայելը բնակչության կրթվածության մակարդակով աշխարհում առաջատարներից մեկն է: Երկրի 10 000 քաղաքացիներից 145-ը գիտնականներ են, ի դեպ, համեմատության համար նշենք, որ Ճապոնիայում այդ թվերի հարաբերությունը կազմում է 70/10 000, իսկ ԱՄՆ-ում՝ 80/10 000: Սկսած Իսրայելի հիմնադրման օրից, երկիրն ավելի շատ Նոբելյան մրցանակների է արժանացել, քան որևէ այլ երկիր, իհարկե, համեմատած բնակչության թվի հետ։

Իսրայելում կյանքի մակարդակը ամենաբարձրն է Մերձավոր Արեւելքում: Այստեղ յուրաքանչյուր բնակչին հասանելիք ՀՆԱ-ն ավելի բարձր է, քան, օրինակ, Մեծ Բրիտանիայում:

Իսրայելը աշխարհի առաջատարներից մեկն է նաեւ երկրում հրատարակվող գրքերի քանակով, գիտա-հետազոտական ինստիտուտների արդյունավետության մակարդակով, ինչպես նաեւ առողջապահութան ոլորտում ունեցած նվաճումներով:

Իսրայելում արգելված է նույնասեռ ամուսնությունը: Սակայն, Իսրայելի Գերագույն դատարանի կողմից այդպիսի ամուսնություններն ընդունվում են, եթե դրանք գրանցվել են արտասահմանում:

Իսրայելը աշխարհում միակ երկիրն է, որտեղ կանայք նույնպես գնում են զինվորական ծառայության:

Իսրայելը չունի հայտարարված պետական սահմաններ և Սահմանադրություն: Չնայած դրան, երկրում անօրինականություն չէ տիրում: Արդեն 4000 տարի է, ինչ Սահմանադրությանը հաջողությամբ փոխարինում է Թորան:

Իսրայելի ողջ պատմության ընթացքում դատարանի որոշմամբ մահապատժի է ենթարկվել ընդամենը 2 մարդ: Առաջինին մահապատժի են ենթարկել սխալմամբ: Իսկ երկրորդը նացիստական հանցագործ Ադոֆ Էյհմանն էր:

Իսրայելն աշխարհում առաջին երկիրն է, որն արգելեց չափազանց նիհար մոդելներին մասնակցել ցուցադրություններում ու նկարահանվել գովազդներում։

ICQ ակնթարթային հաղորդագրության հայտնի տեխնոլոգիան մշակել են 4 իսրայելցիներ, 1966 թվականին:

Իսրայելում գոյություն ունի մի թանգարան, որտեղ ներկայացված են այն բոլոր ժողովուրդների մշակույթները, որոնք հիշատակվում են Աստավածաշնչում:

Աշխարհի ամենափոքր մետրոյի համակարգը Հայֆայում է: Գնացքն ունի ընդամենը չորս վագոն և անցնում է 1,8 կմ երկարությամբ մայրուղով:


Արտակ Բեգլարյան. մեծ կամքն ու աշխատասիրությունը՝ ի նպաստ հայրենիքի

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Իրեղեն պատմություններ. հայելի

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Գայլերի ոհմակի տեղաշարժման մարտավարությունը

Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին

Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

Ինքնադրսևորման 5 նոր թրենդ/հակաթրենդ հայ աղջիկներից

Կյանքի օրենքներ՝ սրամիտ մարդկանցից

Հաղպատի առասպելը…

5 միֆ, որոնց հավատացել ենք

Շատ բժշկական փաստեր…