Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

  • Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Այն որ այնտեղ է գտնվում Հռոմ քաղաքը, Կոլիզեումը և Պիզայի աշտարակը, աշխարհի ամենահամեղ պիցան, պաստան, ջելատոն, կապուչինոն․․․ Իրականում Իտալիան ավելին է, քան մենք պատկերացնում ենք։
    Երկրագնդի վրա բազմաթիվ պատմական իրադարձություններ են տեղի ունեցել, որի կիզակետն է եղել հենց Իտալիան…

 

  • Ընդունված կարծիքի համաձայն՝ ժամանակակից իտալացիները հին հռոմեացիների ժառանգները չեն:

 

  • Italia բառի ծագումնաբանությունը որոշ լեզվաբանների ենթադրությամբ նշանակում է հորթերի երկիր: Իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ հորթուկները: Ուղղակի հնաբնակների խորհրդանիշը ժամանակին եղել է ցուլը:

 

  • Իտալիան ամենաամուր ամուսնությունների երկիրն է: Կհարցնեք, թե այդ ինչպե՞ս: Ուղղակի այստեղ ամուսնալուծությունների ընթացքը 3 տարի է տևում:

 

  • Այս երկրի ոչ պաշտոնական խորհրդանիշը գայլն է:

 

  • Ազգային դրոշի գույներն ունեն իրենց նշանակությունը՝ կանաչը՝ հավատ, կարմիրը՝ սեր, իսկ սպիտակը՝ հույս: Բայց իտալացիներն այս ամենը  կատակի են վերածել՝  դրոշի գույները ներկայացնելով հումորիկ երանգներում. նրանք կարծում են, որ կարմիրը տոմատի մածուկն է, սպիտակը՝ մոցարելան, իսկ կանաչը՝ բազիլիկը՝ կանաչ ռեհանը: Այս երեք բաղադրիչները հայտնի իտալական Մարգարիտա պիցայի հիմքն են:

  • Հատկանշական է, որ զբոսաշրջիկների հաշվին ամեն օր Տրևի շատրվանում հավաքվում է 1,4 միլիոն եվրո: Ահա այսպիսի մեծ եկամուտ է բերում այս տեսարժան վայրը Հռոմին՝ զբոսաշրջիկների երազանքներն իրականացնելու համար:

 

  • Ասում են, որ այս երկրում մանկատներ չկան: Այն երեխան, որը զրկվում է ծնողներից, շատ արագ նոր ընտանիք են ձեռք բերում: Գոյություն ունի նաև մեկ այլ երկիր, որտեղ նույնպես մանկատներ չկան. Նոր Զելանդիան:

 

  • Իտալացիները սովորաբար չեն նախաճաշում: Բայց դրա տեղը հանում են երեկոյան և ուշ գիշերով կուշտ ուտելով:

 

  • Իտալերենում բոլոր բառերն ավարտվում են ձայնավորներով:
  • Իտալացիները երկարակյաց ազգ են:

 

  • Հենց Իտալիայի տարածքում է գտնվում ամբողջ աշխարհի տեսարժան վայրերի 60%:

 

  • Այս երկրի տարածքի 80%-ը տեղայնացված է լեռներում:

 

  • Սնահավատ իտալացիները խուսափում են կապուտաչյաներից՝ կարծելով, որ նրանք աչքով կտան:

 

  • Աշխարհի ամենահին բանկը՝ հիմնված 1472 թվականին, գտնվում է Իտալիայում:

  • Իտալացիները կատվասեր ազգ են: Նույն Հռոմում կարելի է հաշվել մոտավոր 300 հազար կատու:

 

  • Սան-Մարինոn և Վատիկնանը թեկուզ և գտնվում են Իտալիայի տարածքում, իրականում բոլորովին անկախ են: Սան-Մարինոն Եվրոպայի ամենահին հանրապետությունն է, իսկ Վատիկանը միակ երկիրը, որը գիշերը փակում է մուտքի դարպասները:

Կարդացեք նաև և հետևեք մեզ Instagam-ում


Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

5 միֆ, որոնց հավատացել ենք

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը…

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում