Իվան Տուրգենև և Պոլինա Վիարդո-Գարսիա. մի սիրո պատմություն - VNews

Իվան Տուրգենև և Պոլինա Վիարդո-Գարսիա. մի սիրո պատմություն

pauline viardot 999 - Իվան Տուրգենև և Պոլինա Վիարդո-Գարսիա. մի սիրո պատմություն

«Մումու», «Հայրեր ու որդիներ», «Ասյա» և մի շարք այլ սիրված ստեղծագործությունների հեղինակ Իվան Տուրգենևը համարվում է ռուս դասական գրականության լավագույններից մեկը: Իսկ նրա սիրո պատմությունը՝ ամենահետաքրքիրներից մեկը:

Ծնունդ և առաջին քայլեր

Իվան Սերգեյի Տուրգենևը ծնվել է 1818 թ. նոյեմբերի 9-ին Օրյոլում, Ռուսաստան: Տուրգենևի ծնողներն ամուսնական կյանքում դժբախտ մարդիկ էին. աղքատ Սերգեյ Տուրգենևը ամուսնացել է հարուստ և ազնվական Պետրովների ընտանիքի դուստր Վարվառայի հետ: Ամուսինների հարաբերություններում տիրող լարվածությունն ու սիրո բացակայությունն անդրադառնում էր որդիների վրա:
Հոր և եղբայրներից մեկի մահից հետո փոքրիկ Իվանը մնում է մոր հետ:
Դպրոցն ավարտելուց հետո 15-ամյա տղան ընդունվում է Մոսկվայի համալսարան, հաջողությամբ ավարտում է և ուսումը շարունակում Բեռլինում: Շուտով երիտասարդը սկսում է բանաստեղծություններ, փոքրիկ պատմվածքներ գրել, սովորում է գերմաներեն. գերմանական կենցաղը մեծ ազդեցություն է թողնում նրա վրա: Բեռլինի համալսարանն ավարտելուց հետո Տուրգենևը վերադառնում է հայրենիք և սկսում ստեղծագործել նոր շնչով:

իվան - Իվան Տուրգենև և Պոլինա Վիարդո-Գարսիա. մի սիրո պատմություն

Ճակատագրական հանդիպումը

 1843 թ. էր: Ֆրանսիայում գործող Իտալական օպերան շրջում էր երկրներով, հերթը  Ռուսաստանինն էր: Սանկտ Պետերբուրգում բեմադրվում է Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերան: Երգչուհիներից մեկն էր Պոլինա Վիարդոն: Կոպիտ դիմագծերով և արտաքին գեղեցկությամբ աչքի չընկնող այս աղջիկը, սակայն, ցնցում է բոլորին իր ձայնով և դերասանական խաղով:

Ամենագերվածը Իվան Տուրգենևն էր…

Ես նրան խղճում եմ: Նա հոգեպես տառապում է: Ես երբեք չէի կարող մտածել, որ նա ունակ է այսպես սիրել:

Լև Տոլստոյը՝ Տուրգենևի մասին

Տուրգենևը ոչնչով չի տարբերվում իր մյուս երկրպագուներից:

Պոլինան՝ Տուրգենևի մասին

 

полин - Իվան Տուրգենև և Պոլինա Վիարդո-Գարսիա. մի սիրո պատմություն

Պոլինա Վիարդո

Պոլինային և ապագա ամուսնուն՝ Լուի Վիարդոյին ծանոթացրել է երգչուհու մտերիմ ընկերուհին՝ գրող Ժորժ Սանդը: Սանդը գիտակցում էր, որ Լուին անհետաքրքիր և ձանձրալի 40-ամյա տղամարդ է, բայց շատ լավ թեկնածու է սկսնակ երգչուհու համար. Լուին կարող է օգնել իր ընկերուհուն առաջ գնալ: Ժորժն այնքան էր սիրում Պոլինային, որ նույնիսկ աչք է փակում վերջինիս և իր որդու սիրավեպի վրա:

Նա շատ տգեղ է, բայց եթե ես նրան երկրորդ անգամ տեսնիի՝ անպայման կսիրահարվեի:

Բելգիացի մի նկարիչ՝ Պոլինայի մասին

1 2

Լև Տոլստոյի տարօրինակությունները

Պատերազմ և խաղաղություն. [Աֆորիզմներ]

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

«Աննա Կարենինան» ասում է․․․

Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

10 անհայտ փաստ հայտնի գրքերի մասին

Գուցե չգիտեիք. Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբելյան մրցանակից

Նկարիչը վերականգնում է հայտնի հին լուսանկարների գույները (լուսանկարներ)

Կույս՝ հայտնի մարդկանց համաստեղություն

Պատմական լուսանկարներ, որ գուցե չեք տեսել

5 դասական սիրավեպ, որ արժե կարդալ

Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր

Լև Տոլստոյն ասում է…

Գրականություն և կինո. 5 ֆիլմ գրողների մասին