Իվան Տուրգենև և Պոլինա Վիարդո-Գարսիա. մի սիրո պատմություն - Page 2 of 2 - VNews

Իվան Տուրգենև և Պոլինա Վիարդո-Գարսիա. մի սիրո պատմություն

pauline viardot 999 - Իվան Տուրգենև և Պոլինա Վիարդո-Գարսիա. մի սիրո պատմություն

Ախ, խեղճ Իվան…

Ոչինչ և ոչ ոք չէր կարող ստիպել Տուրգենևին հրաժարվել սիրելիի կողքին լինելու երազանքից:Նույնիսկ Պոլինայի ամուսնացած լինելու փաստը չէր խանգարում Տուրգենևին ամեն բան անել երգչուհու սիրտը շահելու համար: Լուին դեմ չէր կնոջ և ռուս երկրպագուի հանդիպումներին, նա նույնիսկ խղճում էր այս «փոքրիկ» և անպաշտպան էակին, որ անպատասխան սիրահարված էր իր կնոջը:
Տուրգենևի մայրը տանել չէր կարողանում երգչուհուն. Պոլինան խլել էր որդու հոգեկան անդորրն ու «կուրացրել» նրան. Իվանն այլևս առաջվանը չէր: Գրողի մայրը ոչ մի կերպ չէր համակերպվում այն մտքի հետ, որ, չնայած իրենց ֆինանսական սուղ միջոցներին, որդին ահռելի գումարներ է ծախսում այդ տհաճ կնոջ վրա: Տուրգենևն ամենուրեք հետևում էր սիրելիին: Անկասկած, եթե երգչուհին նույնիսկ Աֆրիկա մեկներ, Իվանը կգնար նրա հետևից:

Լավ էլ երգում է անիծյալ երգչուհին:

Տուրգենևի մայրը՝ Պոլինայի մասին

Միևնույն ժամանակ Տուրգենևի և Լուի Վիարդոյի միջև ծնունդ առած ջերմ հարաբերություններն էլ ավելի էին զարգանում. գրողը դարձել էր Վիարդո ընտանիքի սիրելի և անփոխարինելի անդամը, չար լեզուները, սակայն, առիթը բաց չէին թողնում, որ քննարկեն այս տարօրինակ ընկերությունը:

231e9d55b03d220dd22a8317f74596db - Իվան Տուրգենև և Պոլինա Վիարդո-Գարսիա. մի սիրո պատմություն

Պոլինա, մուսա

Գրողը սիրելիին ռուսերեն էր սովորեցնում.  ռուսերենի իմացությունը թույլ կտար սիրելիին ավելի լավ կատարել Գլինկայի և Չայկովսկու ստեղծագործությունները: Շատ շուտով երկրպագուի ջանքերով Պոլինան սկսում է վարժ խոսել ռուսերեն. տուրգենևյան յուրաքանչյուր ստեղծագործություն ամենից առաջ ընթերցվում էր հենց նրա կողմից:

Պոլինան այդպես էլ չսիրեց խելագարի պես իրեն սիրող Իվանին, բայց նա դարձավ Տուրգենևի անփոխարինելի մուսան և խմբագիրը:

Դուք, ռուսներդ, անգամ պատկերացում էլ չունեք, թե ինչքան պարտական պետք է լինեք ինձ, որ Տուրգենևը կարողանում է ստեղծագործել:

Պոլինա Վիարդո

Իմ զգացմունքները Ձեր հանդեպ չափազանց հզոր են և ուժեղ: Ես չեմ կարող ապրել Ձեզնից հեռու, ես պետք է զգամ Ձեր մտերմությունը…: Երբ ես չեմ տեսնում Ձեր աչքերի փայլը, օրը խամրում է ինձ համար:

Տուրգենևը՝ Պոլինային

pauline viardot 01 - Իվան Տուրգենև և Պոլինա Վիարդո-Գարսիա. մի սիրո պատմություն

Սերը զոհեր է պահանջում

Սերը կուրացրել էր գրողին. Տուրգենևը մոռացել էր հայրենիքն ու տունը, նա Վիարդոների հետ Ֆրանսիայում էր ապրում: 1850 թ. գրողը վերադառնում է տուն, և իր ապօրինի դստերը՝ Պելագեյային խնամակալության ուղարկում Վիարդոների տուն: Արդեն կարճ ժամանակ անց հասարակ գյուղացի երեխան վերածվում է իսկական լեդիի, որը կարող էր վարժ տիրապետել ֆրանսերենին:

Եթե նրան առաջարկեին լինել աշխարհի համար մեկ գրողը և այլևս երբեք չտեսնել Վիարդո ընտանիքը, կամ աշխատել որպես պահակ Վիարդոների ընտանիքում և ճանապարհորդել նրանց հետ՝ Տուրգենևը կընտրեր երկրորդ տարբերակը:

Գրողի կենսագիրը՝ Տուրգենևի մասին

իվան 1 - Իվան Տուրգենև և Պոլինա Վիարդո-Գարսիա. մի սիրո պատմությունԵս ենթարկվում եմ այդ կնոջը: Նա ինձ զրկել է ամեն բանից, բայց ես գիտեմ, որ ես արժանի եմ դրան: Ես հաճույք եմ ստանում միայն այն ժամանակ, երբ կինը նվաստացնում է ինձ:

Իվան Տուրգենև

Գրողի ընկերները խոստովանում էին, որ Իվանը հենց այդպիսի սիրո կարիք ուներ՝ դրամատիկ, քայքայիչ, նվաստացուցիչ. հենց այդպիսի սերն էր նրան ուժ տալիս ստեղծագործելու և իր ստեղծագործություններով պատմելու իր թախիծի մասին…
Գրողի մահից հետո Վիարդոն արխիվից վերցնում է բոլոր նամակները, որ մարդիկ չկարդան դրանք: Սակայն առանց նամակների էլ տուրգենևյան բոլոր ստեղծագործություններում զգալի է Պոլինայի շունչը:

 Սերը ուժեղ է մահից և մահվան վախից, միայն սերն է առաջ տանում կյանքը:

Իվան Տուրգենև

1 2

Լև Տոլստոյի տարօրինակությունները

Պատերազմ և խաղաղություն. [Աֆորիզմներ]

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

«Աննա Կարենինան» ասում է․․․

Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

10 անհայտ փաստ հայտնի գրքերի մասին

Գուցե չգիտեիք. Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբելյան մրցանակից

Նկարիչը վերականգնում է հայտնի հին լուսանկարների գույները (լուսանկարներ)

Կույս՝ հայտնի մարդկանց համաստեղություն

Պատմական լուսանկարներ, որ գուցե չեք տեսել

5 դասական սիրավեպ, որ արժե կարդալ

Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր

Լև Տոլստոյն ասում է…

Գրականություն և կինո. 5 ֆիլմ գրողների մասին