Իվետա Մուկուչյանը խոսել է Սրբուկի՝ Եվրատեսիլին մասնակցելու մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Իվետա Մուկուչյանը խոսել է Սրբուկի՝ Եվրատեսիլին մասնակցելու մասին

Իվետա Մուկուչյանը խոսել է VNews-ի հետ և նշել, թե ինչ կարծիք ունի Սրբուկի՝ Հայաստանը 2019թ.-ին Եվրատեսիլում ներկայացնելու մասին:

«Սրբուկը մրցույթի փորձ ունի և դա առավելություն է: Նրա հարցում սխալ ընտրություն չի արվել, քանի որ ուժեղ երգչուհի է: Սակայն եվրատեսիլյան բեմում ամենակարևորը կերպարն ու երգն են: Երբ տեսա Սրբուկին մի քանի օր առաջ,  2 խորհուրդ տվեցի նրան՝ որպես Եվրատեսիլ երգի մրցույթի նախկին անդամ:

Առաջին խորհուրդս այն է, որ անգլերենին շատ ուշադիր լինի, քանի որ դա կարող է որոշիչ լինել: Ես էլ մի փոքր գերմանական ակցենտ ունեմ, բայց եվրատեսիլյան բեմը չի սիրում, երբ անգլերեն երգերում այլ լեզվի ակցենտն ակնհայտ է լինում:

Երկրորդ խորհուրդս այն է, որ ինչ էլ լինի, պետք է լիարժեք վայելի բեմի վրա անցկացրած այդ երեք րոպեն: Այնպես պետք է ելույթ ունենա, որ հետո, երբ մտածի մրցույթի մասին, ժպտա: Կլինեն իրեն խանգարող բաներ, բայց պետք է այդ բեռն իր հետ բեմ չտանի: Կարևոր չէ՝ կհաղթի նա, թե ոչ, նրան այդ 3 րոպեն է հուշ մնալու: Ելույթ ունենալու մեջ մի գատնիք կա՝ հանդիսատեսն այնքանով է վայելում ելույթդ, որքանով դու ինքդ:

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը փորձառու է և կասկած չկա, որ նա լավ ձեռքերում է, սակայն կարևոր է նաև լավ եվրատեսիլյան երգ ընտրելը: Պետք է այնպիսի երգ լինի, որ թվա՝ միանգամայն Սրբուկի համար է «կարված»: Հույս ունեմ կկարողանանք տեսնել Սրբուկի իրական կերպարը բեմի վրա…»

Հիշեցնենք՝ Իվետա Մուկուչյանը 2016 թվականին մասնակցել է Ստոկհոլմում անցկացվող Եվրատեսիլ երգի միջազգային մրցույցին: Երգչուհին կատարել է իր հիթային «LoveWave» երգը՝ գրավելով յոթերորդ հորիզոնականը։


«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Դունկան Լոուրենսի «Arcade»-ը հայերեն թարգմանությամբ

Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ

Եվրատեսիլ 2019 եզրափակչի երգերի փլեյլիսթը

TOP 5. Եվրատեսիլ 2019-ի ամենաշատ դիտում ունեցող երգերը

Սրբուկի «Walking Out»-ը հայերեն թարգմանությամբ

Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն ու մանրամասները

Իվետա Մուկուչյանը նոր երգ ու տեսահոլովակ է թողարկել

Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019-ում

Մադոննան Եվրատեսիլ 2019-ում

Հրապարակվել է Եվրատեսիլ 2019-ի կարգախոսն ու տարբերանշանը

Իվետա Մուկուչյանը Շառլ Ազնավուրի հայտնի երգի նոր տարբերակն է հրապարակել

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Հովհաննես Շիրազն ու Իվետա Մուկուչյանը [նոր երգ Իվետայից ու Շիրազից]

«Եվրատեսիլ 2019»-ը կարող է տեղափոխվել Ավստրիա. Իսրայելը քաղաքականացնում է մրցույթը