Իվետա Մուկուչյանի պատասխանն ադրբեջանցի երգչուհուն - VNews

Իվետա Մուկուչյանի պատասխանն ադրբեջանցի երգչուհուն

ivetaaaa min - Իվետա Մուկուչյանի պատասխանն ադրբեջանցի երգչուհուն

Օրեր առաջ երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով Հայաստանի ներկայացուցիչն էր 2016 թվականին Շվեդիայում կայացած Եվրատեսիլում, սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է, որ Գերմանիայից հրավեր էր ստացել «Եվրատեսիլ-2021»-ին մասնակցելու որպես տվյալ երկրի ներկայացուցիչ, սակայն օրեր անց մամուլի ծառայությունից հեռախոսազանգ էր ստացել այն մասին, որ որոշումը փոփոխության է ենթարկվել, ինչը, ամենայն հավանականությամբ, կապված է 2016 թ.-ին արված իր հայտնի՝ Արցախի դրոշը ծածանելու քայլի հետ, այն քայլի, որն ուղղված էր Արցախում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ միջազգային հանրության իրազեկվածության բարձրացմանը:

Ուշագրավն այն է, որ այս թեմայի առնչությամբ իր «շատ կարևոր»- և Ադրբեջանին հատուկ, ինչպես միշտ ոչ փաստերով հիմնված կարծիքն է արտահայտել «Եվրատեսիլ 2016»-ի Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան՝ նշելով, որ երբ ինքն էր ներկայացնում Ադրբեջանը, իրենք ներկայանում էին ոչ որպես ագրեսոր, այլ հակառակը՝ խաղասեր՝ ի հակադրություն Հայաստանի:

Շարունակելով աբսուրդային մտքերը՝ Սամրան նաև հավելել է, որ երբ ինքն էր պատասխանում լրագրողների հարցերին, բոլորը հիացել էին, իսկ երբ Իվետա Մուկուչյանն էր քաղաքականություն մտցրել երաժշտական մրցույթում, տվյալ փաստը միայն զայրացրել էր լրագրողներին, ովքեր բացասաբար էին արձագանքել, նույնիսկ՝ սուլել: Թերևս, երգչուհին մոռացել էր, որ այս փաստը շատ հեշտ է ստուգել որոնողական համակարգի միջոցով՝ պարզապես փնտրելով համացանցում այդ կադրերը և տեսնելով լրագրողների արձագանքը:

Ի դեպ, հարկ ենք համարում հիշեցնել «ագրեսոր» Իվետա Մուկուչյանի պատասխանը շվեդ լրագրողներից մեկի խնդրանքին, թե ինչպես նա կմեկնաբանի դրոշը ծածանելու քայլը: Լրագրողն ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղի դրոշը համարվում է Եվրոպայի ամենաքաղաքականացված դրոշներից մեկը:

«Անկեղծ ասած, ակնկալում էի այս հարցը: Չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը: Այն իմ սիրտն է, իմ հոգին, իմ զգացմունքները: Պարզապես ցանկանում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի»,-նշել էր երգչուհին:

Իվետա Մուկուչյանը շեշտել էր, որ լինելով հայուհի, բայց ապրելով Գերմանիայում, ինքն իրեն միևնույն ժամանակ աշխարհի մարդ է համարում և ուզում է, որ աշխարհում տիրեն սերն ու խաղաղությունը:

Թե որքանով են հայերը ոչ «խաղասեր», ակնհայտ է նաև Իվետա Մուկուչյանի պատասխանից:


Իվետա Մուկուչյանի նոր երգը

Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

Իվետա Մուկուչյանը երգել է «Զինվորի տանը»

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

«Ուղևորություն դեպի Քարվաճառ». Իվետա Մուկուչյան

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել