Իզաբելա Չարենցի հուշերը [Չարենցի կինն ու երեխաների մայրը] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Իզաբելա Չարենցի հուշերը [Չարենցի կինն ու երեխաների մայրը]

Ամառը շոգ էր: 37 թիվն էր: Չարենցն ասաց. «Արի ես քեզ երեխաների հետ Դարաչիչակ ուղարկեմ, էնտեղ հով է, քեզ լավ կզգաս»:

Նա ինձ երկու երեխաների հետ մեքենա նստեցրեց ու տարավ: Էնտեղ` վերևի հարկում, մի սենյակ վերցրեց: Գրողների հանգստյան տունն էր: Երեխաների հետ մի ամիս ապրեցի: Չեմ հիշում` ով էր, եկավ ասաց` դուք պիտի այս սենյակը ազատեք: Ասում եմ` ինչու: Ասում է.«Մեկ ամիս ապրել եք, բավական է, հիմա էլ պիտի ուրիշներն ապրեն»: Ասում եմ. «Բա ես ո՞ւր գնամ, սպասեք մի քանի օր, Չարենցին հայտնեմ, որ գա մեզ տանի Երևան»:

Նա չսպասեց: Իմ իրերը սենյակից դուրս հանեց: Ճամպրուկս վերցրի, ներքև իջեցրի: Պատշգամբում հով էր, շուրջբոլորը`բաց, երկու երկաթյա մահճակալ դրեցի, երեխաների համար տեղ շինեցի այնտեղ և ինքս էլ նրանց հետ պառկեցի: Գիշերը շատ վատ քնեցի, որովհետև վախենում էի: Շուրջբոլորը բաց էր, ցուրտ էր, մտածում էի`երեխեքը կմրսեն: Առավոտյան փնտրեցի մի մարդու, որ ասեր Չարենցին, որ էսպիսի դրության մեջ եմ․․․

 

*****

-Դուք Պուշկինին սիրո՞ւմ եք:
Ես ասում եմ` շատ եմ սիրում Պուշկինին, Լեմոնտովին:
-Դե’, ես հիմա Ձեզ կպատմեմ Պուշկինի մասին. Դուք կլսե՞ք:
Ասում եմ` մեծագույն հաճույքով: Եվ նա սկսում է պատմել Պուշկինի մասին:
Իսկ ես այսպես զարմացած նայում եմ նրան ու ասում` Դուք 19-րդ դարո՞ւմ եք ապրել, ինչ է: Դուք այնպես եք պատմում Պուշկինի մասին, որ կարծես եղել եք հարազատ եղբայրներ:
Նա ծիծաղում է ու ասում.-Իսկ գուցեև ապրել եմ 19-րդ դարում…

Որպես ամուսին շատ ընտանիքասեր էր, ոչ մի բան չէր խնայում, շատ բարի էր նա ընտանիքի հանդեպ, գորովալից:
Երբ մենք ամուսնացանք, առաջին տարիներին գալիս էր Ակսել Բակունցը, հուզված խոսում էին: Ակսելը այնպես գրգռված էր լինում, Չարենցը ավելի զուսպ էր, Ակսելին հանգստացնում էր. ասում էր` Ակսել, դու ճիշտ չես, դու այդպես մի ասա. նա չէր հասկանում Չարենցին, էլի իր ասածն էր ասում. սենյակում քայլում էր հուզված, ջղային, խոսում էր բարձր-բարձր: Բայց Չարենցը նրան սիրում էր շատ: Եվ տարիները մի տեսակ քննություն եղան նրա համար:

-Ծանոթացե’ք,-ասում է Չարենցը,-Մաքսիմ Գորկի, իսկ սա իմ կինն է:
-Շատ հաճելի է, որ Դուք այդպիսի երիտասարդ կին ունեք:
Հրավիրեց, նստեցինք. նրա կողքին նստած էր հարսը` ջահել, սիրուն կին էր. սկսեցինք զրուցել: Իսկ Գորկին նստած գրում էր, նայում էր այստեղ-այնտեղ ու գրում: Նա ասաց, որ այդ ցուցակում գրված գրողները վաղը կհավաքվեն իր մոտ ընթրիքի: Ասաց, որ դրանց մեջ նաև Չարենցն է:
Բանկետը վերջացավ, մենք եկանք տուն, և Չարենցը պատմում էր Վիկտորյային, թե Գորկին ցուցակ կազմեց,  «ես էլ ընկա մեջը»: Ասում է` -Վաղը հրավիրում է իր մոտ: Դե’ լավ է,- ասում է Վիկտորյան,- Իզաբելլային էլ կտանես:
Ասում է`
-Չէ’, այնտեղ բոլորը տղամարդիկ են լինելու, անհարմար է:
Եվ գնաց մենակ: Հետո վերադարձավ, այսպես ժամը ինը կլիներ: Եկավ, խոսեց ինձ հետ, երեխային գրկեց, համբուրեց, հետո գրպանից հանեց մի տուփ: Ասում է.
-Վիկտորյա’, ա’ռ, նայի’ր, տես ինչ տուփ է:
Վիկտորյան ասում է` ծխախոտի տուփ է:
-Չէ’,-ասում է,-Մաքսիմ Գորկուց եմ վերցրել. կարդա’, թե ինչ եմ գրել: Ընթրիքի ժամանակ,-ասում է,-Մաքսիմ Գորկին շատ ուշադիր նայում էր բոլորիս. այնքան լավ հիշողություն ունի, որ հիշում էր բոլորին: Մնացել եմ զարմացած. ինձ մատով արեց`  «Вот Наири, Страна Наири»,-ասում է`  «Вот сидит Страна Наири»:..Հետո,-ասում է,-երբ վերջին ծխախոտը ծխեց Մաքսիմ Գորկին, ես տուփը վերցրի, ամիս ամսաթվով գրեցի, որ այդ օրը ես նրա մոտ եմ եղել:


Թե ինչու Չարենցը ոչնչացրեց իր քառյակները

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

ԳԱՐԵՋՈՒՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՄԱՐ․ Սամվել Սևադա [հուշեր Հրանտ Մաթևոսյանի մասին]

Թումանյանի և Իսահակյանի ընկերությունը [ճանապարհորդություն]

Չարենց…

Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը

Սոս Սարգսյան – Ֆրունզիկ Մկրտչյան [հուշեր]

Թումանյան [հուշեր բանաստեղծի մասին]

Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում [Սահյանի քրոջ հուշերը]

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

QUIZ. Գուշակիր՝ ո՞վ է հեղինակը

Արփենիկ Չարենց, Ռեգինա Ղազարյան [հուշեր պոետի մասին]

Եղիշե Չարենց [պոեմներ ինտիմ էրոտիկ]

լուրջ պոեզիա+լավ երաժշտություն. 5 լավ գործ Project LA-ից [լսելիք]

Մահվան տեսիլ. Նոր երգ Project LA երաժշտական նախագծից

5 երգ հայ պոետների երգեցիկ բանաստեղծություններով