Ֆրանսիական պոեզիան հայերեն. Ժակ Պրևեր - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ֆրանսիական պոեզիան հայերեն. Ժակ Պրևեր

     Հիշի՛ր հիմա, Բարբարա՛

Հիշի՛ր հիմա, Բարբարա՛,

Այդ օրը Բրեստում անձրևում էր անդադար

Ու քայլում էիր դու այն անձրևի տակ՝

Ժպտադեմ, վառվռուն, անհոգ ու թրջված:

Հիշի՛ր հիմա, Բարբարա՛,

Բրեստում անձրևը դեռ չէր դադարում

Ու քեզ հանդիպեցի Սիամ փողոցում,

Դու ժպտացիր ինձ,

Ժպտացի և ես:

Հիշի՛ր հիմա, Բարբարա՛,

Դու ինձ ծանոթ չէիր,

Ծանոթ չէի և ե՛ս քեզ,

Հիշի՛ր հիմա,

Գոնե այդ օրը հիշիր

Ու էլ երբեք մի՛ մոռացիր,

Անձրևից ծվարած մի տղա

Հանկարծ կանչեց.

– Բարբարա՛,

Վազեցիր դու դեպի նա՝

Թրջված, անհոգ ու վառվռուն

Շողշողացիր նրա գրկում

Սա՛ էլ հիշիր, Բարբարա՛,

Ու մի նեղսրտիր, երբ քեզ դու-ով եմ դիմում,

Դու-ով սիրելի մարդկանց եմ ես միայն կոչում

Նույնիսկ, եթե նրանց մեկ անգամ եմ կյանքում տեսնում:

Հիշի՛ր հիմա, Բարբարա՛,

Ու մի՛ մոռացիր

Այդ անձրևը խաղաղ ու բարեբեր,

Որ կաթում էր դեմքիդ անուշ

Ողողում էր կյանքդ քնքուշ

Ու քաղաքը այս վերհուշ

Անձրևը այդ ծովի վրա

Զինանոցի և Ուեսան նավի վրա:

Օ՜հ, Բարբարա՛,

Ի՜նչ հիմար բան է պատերազմը

Իսկ դու ինչպե՞ս ես հիմա

Այս երկաթե, հրե, պողպատե

Այս արյունոտ անձրևի տակ,

Իսկ այն տղան, որ շոյում էր քեզ իր գրկում

Ո՞ղջ է արդյոք, թե՞ կորել է նա անհետ:

Օ՜հ, Բարբարա՛,

Բրեստում անձրևում է անդադար

Ինչպես այն օրն էր անձրևում,

Բայց այլ է ամենը, փոխվել է արդեն.

Այսօրվանը թախծալի ու ահարկու սգի անձրև է,

Սա նույնիսկ երկաթե, պողպատե կամ արյունոտ ամպրոպ չէ

Այլ հասարակ ամպեր, որ սատկում են շների պես

Ու անհետանում Բրեստի ջրերում

Եվ փտելու են հեռվում,

Բրեստից շատ ու շատ հեռու

Բրեստից, որից մեզ ոչինչ էլ չի մնում…

Թարգմանությունը` Տաթև Մանուկյան

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Արմեն Տիգրանյան

Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը

Թոմաս Էլիոթի «Մոխրոց չորեքշաբթի»

Պետրոս Դուրյանն ասել է…

Սիփան Շիրազ [բանաստեղծի բանաստեղծ որդին]

R.O x Konoba-ի “On Our Knees”-ը հայերեն թարգմանությամբ

Շարլ Բոդլերի խոհափիլիսոփայական, արձակ պոեզիան հայերեն

Արթուր Մեսրոպյան. Թռչող տունը [բանաստեղծություններ]

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Океан Ельзи. “Без бою” երգը հայերեն թարգմանությամբ

Հեմինգուեյ. «Տոն, որ միշտ քեզ հետ է» [հատված]

Խուլիո Կորտասար. բանաստեղծություններ ու սեր

Սիլվա Կապուտիկյան. կանացի հույզերի, հույսերի, սիրո ու ցավերի պոետը

5 երգ հայ պոետների երգեցիկ բանաստեղծություններով

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 2)

Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն էլ է գրում