-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Robert Glasper-ը ամերիկացի ջազ երաժիշտ, դաշնակահար և ձայնագրման պրոդյուսեր է Տեխասի Հյուսթոն քաղաքից: Արտիստի դիսկոգրաֆիան սկսվում է 2002 թվականից, երբ ջազ երաժիշտը ներկայացրեց իր դեբյուտային ալբոմը՝ անվանելով այն «Mood»: Հենց այս ալբոմով էլ նշանավորվեց երաժշտի մուտքը ժամանակակից ջազում:
Robert Glasper-ն ներակյանում է նաև մի քանի նախագծերով. հանդես է գալիս իր համանուն տրիոյում, որը ներկայացնում է ակուստիկ ջազ, The Robert Glasper Experiment էքսպերիմենտալ և էլեկտրոնային կատարումներով, որն էլ խումբը դարձնում է էլ ավելի յուրօրինակ: Արտիստը ոգեշնչվում է նէո-սոուլ, հիփ-հոփ, ջազ, R&B և գոսպել երաժշտական ուղղություններից և վերաթողարկում մի շարք հիթային ստեղծագործություններ՝ Nirvana, Radiohead, Soundgarden ռոք խմբերից և բրիտանացի երաժիշտ David Bowie-ից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 Գրեմմի մրցանակակիր Robert Glasper-ի «So Beatiful» երգը, որը հեղինակել է ամերիկացի երաժիշտ Musiq Soulchild-ը:
Ամերիկացի երաժիշտ, երգերի հեղինակ և դերասան Gregory Porter-ի Liquid Spirit ալբոմը ճանաչվեց «Լավագույն ջազ վոկալ ալբոմ» 2014 թվականին Գրեմմի ամենամյա երաժշտական փառատոնի ժամանակ: Նույն հաջողությունը երաժիշտը կրկնեց 2017 թվականին, երբ նույն անվանակարգում հաղթող ճանաչվեց Porter-ի չորրորդ ստուդիական ալբոմը՝ Take Me to the Alley-ը:Արտիստը ստեղծագործում է 1998 թվականից: Երաժշտության ուղին Porter-ն ընտրեց ֆուտբոլիստի մասնագիտությունից հետո, երբ տղան մոր անսապասելի վախճանի հետո ստիպված եղավ Սակրամենտո քաղաքից տեղափոխվել Բեդֆորդ-Սթայվեսանտ՝ Բրուքլին, որտեղի ռեստորաններից մեկում աշխատանքի տեղավորվեց որպես խոհարար: Հենց Bread-Stuy-ի ռեստորանում էլ սկսվեց ժամանակակից ջազ երաժշտի առաջին ելույթները:
The Hot Sardines ջազ խումբը ձևավորվել է Նյու Յորքում 2007 թվականին: Խումբը բաղկացած է 7 անդամից, որը գլխավորում է արտ տնօրեն, վոկալիստ և գրող Elizabeth Bougerol-ը: The Hot Sardines-ի վրա մեծ ազդեցություն են ունեցել ջազի բոլոր ժամանակների լավագույն երաժիշտներից՝ Fats Waller-ը, Peggy Lee-ն, The Mills Brothers ջազ կվարտետը, Ray Charles -ը և այլք: The Guardian-ը մոդերն ջազ խմբի անդամներին անվանել է՝ վինտաժային ջազ նվագող խարիզմատիկ ճակատամարտողներ: Խմբի դիսկոգրաֆիան սկսվում է 2016 թվականից French Fries + Champagne ալբոմով:
Ամերիկացի բասկիթառահար և երգչուհի Esperanza Emily Spalding-ը հայտնի է որպես ջազ, ջազ ֆյուժն և նէո սոուլ ժանրերում ստեղծագործող երգչուհի: Spalding-ը ծնվել և մեծացել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում: 2011 թվականին աղջիկը Գրեմմի 53-րդ երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է մրցանակ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում: Մինչ օրս Esperanza Spalding-ն ունի 4 Գրեմմի մրցանակ: Ջազ երաժիշտը ստեղծագործում է 2000 թվականներից և ունի 6 ալբոմ: Աղջկա ստեղծագործական կյանքի վրա մեծ ազդեցություն են ունեցել ժազ կատարող Ron Carter-ը,Dave Holland-ը և Wayne Shorter-ը:
Cécile Sophie McLorin Salvant-ը ծնվել է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում: Չնայած Salvant-ի ակտիվ ստեղծագործական շրջանը սկսվել է 2010 թվականից, ջազ կատարողը հասցրել է դառնալ մի շարք համաշխարհային ջազ փառատոնների մրցանակասկիր: 2014 թվականին Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ նոմինացվել է «Լավագույն ջազ վոկալ ալբոմ» անվանակարգում և հաղթել միանգամից 4 կատեգորիաներում «Տարվա ջազ ալբոմ»,«կին վոկալիստ», «Սկսնակ ջազ արտիստ» և «Սկսնակ աստղ. կին վոկալիստ» անվանակարգերում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում For One To Love ստուդիական ալբոմի Wives and Lovers կատարումը:
Շարունակելի…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո