Ժամանակակից պարի գրավչությունը (լուսանկարներ) - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ժամանակակից պարի գրավչությունը (լուսանկարներ)

Ամերիկացի պարուհի, 19-րդ դարի կուռք, դարի պարուհի և խորեոգրաֆ Մարթա Գրեմը պնդում էր, որ պարը հոգու թաքնված լեզուն է: Որպես գործի նվիրյալ և դրանից լավ գլուխ հանող մարդ, Մարթան կոչ էր անում բոլորին վեր կենալ ու պարել, քանի որ վստահ էր, որ լավագույն պարողները նրանք են, որոնց ներսում կա կիրք, և որոնք պարի միջոցով այն դուրս են թափում ու վարակում շրջապատի մարդկանց:

Այս նյութի հերոսները Գրեմի սահմանումներին լավագույնս համապատասխանող մարդիկ են, որոնք մասնակցել են Նյու Յորքի պարային նախագծին (NYC dance project): Նախագծի միտքը ծագել է նորաձևության ոլորտում հայտնի լուսանկարիչ Քեն Բրովարի և լուսանկարիչ ու պարուհի Դեբորա Օրիի մոտ: Այս երկուսը, միավորելով իրենց ուժերը, «ծնունդ տվեցին» Նյու Յորքի պարային նախագծին, որի նպատակն էր ցույց տալ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ պարը մարդկանց վրա և թե ինչպես պարի միջոցով կարող են արտահայտել իրենց էմոցիաները:

Նախագիծը կյանքի կոչվեց 2014 թ. և լուսանկարիչները պարբերաբար այն շարունակում էին: Այն (նախագիծը), սակայն, չսահմանափակվեց միայն պարողներին պարզապես լուսանկարելով: Նախագծի «մեղավորների» համար նաև հարցազրույցների շարք կազմակերպվեց, որին մասնակցեցին տարբեր դպրոցներից և ուսումնարաններից ավելի քան 70 պարող ու պարուհի: Գունավոր, ինչպես նաև սև ու սպիտակ լուսանկարները շեշտադրում են պարի էությունը, և թե ինչպես են մարդիկ փոխվում պարելիս ու ինչպես է պարը նրանց մեկ այլ հարթություն տեղափոխում: Այս նկարները ցույց են տալիս մասնակիցների ուժը, բացահայտում կարողությունները և շարժի մեջ նրանց գեղեցկությունը:

Նկարները հիմք հանդիսացան “The Art of Movement ” բեսթսելլերի համար:

Վայելե՛ք դրանցից մի քանիսը:


Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա

Բարեկենդան, կամ հազրեք եղն ու բրինձը…

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Ֆրիդա Կալոյի՝ կյանքի վերջին տարիներին արված բացառիկ լուսանկարները

Մերիլին Մոնրոն՝ Էդ Քլարկի օբյեկտիվում

Օդրի Հեփբըրնի՝ 70-ականներին արված լուսանկարները

Մայքլ Ջեքսոնը հայտնի ընկերների հետ (լուսանկարներ)

Էլվիս Փրեսլիի՝ նախքան լեգենդ դառնալն արված լուսանկարները

Ամերիկայի առաջին սուպերմոդել Ջիա Մարի Քարանջիի բացառիկ լուսանկարները

Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարները

Դեյվիդ Բոուիի ամենագունեղ և տպավորիչ լուսանկարները

Էռնեստ Հեմինգուեյի և նրա սիրելի կատուների վինտաժային լուսանկարները

Հայտնի մայրիկներն իրենց երեխաների հետ (լուսանկարներ)

Երիտասարդ Մադոննան Հերբ Րիթսի օբյեկտիվում

«Տարվա լավագույն հարսանեկան լուսանկարիչ» միջազգային մրցույթի մասնակիցները