«Ժամանակն է». նոր ֆիլմ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Ժամանակն է». նոր ֆիլմ

Հոկտեմբերի 25-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ հայկական “Rec-Time” կինոընկերության «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերան, որից այն նոյեմբերի 2-ին ցուցադրվեց Գյումրիում, իսկ ավելի ուշ՝ նոյեմբերի 10-11-ը կինոընկերությունը նախատեսում է այն ցուցադրել Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում, այնուհետև մյուս մեծ քաղաքներում, նաև Արցախում: Բացի այդ ֆիլմը կցուցադրվի Ռուսաստանում, Բելգիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:

Ֆիլմը մի հայ ընտանիքի ողբերգության մասին է:
Դեպքերը հանդիսատեսին տեղափոխում են հեռավոր 1993 թ., երբ հեղինակավոր «ԱՍԱԼԱ» խմբավորման և թուրք ազգայնականների միջև թեժ պայքար էր ընթանում: Գլխավոր հերոսը իրադարձությունների արդյունքում կորցնում է ընտանիքի անդամներին, և նրան միայն հրաշքով է հաջողվում ողջ մնալ: Տարիներ են անցնում, սակայն նա չի մոռանում այդ ոճրագործությունը:

Նա վրեժ է լուծելու…

Ֆիլմի ռեժիսորն է Վահե Սայանը, իսկ գլխավոր դերերում են Կամո Ունանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Արսեն Լևոնյանը ևն:

Հիշեցնենք, որ  2014 թ.”Rec-Time”-ը հանրության դատին է հանձնել «Ելք չկա» ֆիլմը:

 


Ինչ դիտել տանը. ֆրանսիական «Նոր ալիքի» դասական Անյես Վարդայի կարճամետրաժ ֆիլմը

Ինգա և Անուշ Արշակյաններ. «Ձյան հեքիաթ» տեսահոլովակի պրեմիերա [Կոմիտասյան]

Ազնիվ գողեր [լուսանկարներ պրեմիերայից]

«Անհայտ բաժանորդ». նոր ֆիլմ

Հունիսի 5-ին տեղի ունեցավ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմի նախադիտումը

Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմն էկրաններ է բարձրանալու 2020 թ.

Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի Գիլերմո դել Տորոյի նոր ֆիլմում

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

Հրապարակվել է «Գահերի խաղի» 3-րդ սերիայի թիզերը

Դիտել մայիսին կինոթատրոնում

Երգչուհի Կամիլա Կաբելոն նոր Մոխրոտիկն է

Զաք Էֆրոնն ու Ամանդա Սեյֆրիդը «Սքուբի-Դու» նոր ֆիլմի դերասանական կազմում են

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 1]

Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մասին պատմող սկանդալային ֆիլմի թրեյլերը

Նոր ներկայացում Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում