Ջեյմս Բոնդի ընկերուհին վարակակիր է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ջեյմս Բոնդի ընկերուհին վարակակիր է…

Ուկրաինացի դերասանուհւ Օլգա Կուրիլենկոն դարձավ միջազգային ճանաչում ունեցող այն աստղերից մեկը, որի մոտ հայտանբերվեց կորոնավիրուս: Իր սոց ցանցերում դերասանուհին հայտնում, որ որոշում է կայացրել ինքնամեկուսանալ:

«Տանն եմ, բժիշկներն ախտորոշել են COVID-19: Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ հիվանդ եմ. ջերմությունն ու թուլություն են հիմնական ախտանիշները:

Զգուշացեք և այս ամենը շատ լուրջ ընդունեք»:

Գրել է նա իր Instagram-ի էջում:

Դերասանուհու երկրպագուները արձագանքել են գրառմանը՝ մաղթելով նրան առողջություն և շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք, որ նախօրեին երգչուհի Լեդի Գագան է հանդես եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է նրա ինքնամեկուսացման որոշման մասին: Երգչուհին իհարկե ոչ մի ախտանիշներ չունի, բայց դիմել է այդ քայլին՝ որպես կանխարգելիչ մեթոդ: Նա ցակնություն է հայտնել հանդիպել ընտանիքի անդամների հետ, բայց նրանց իսկ անվտանգության համար չի դիմել այդ քայլին՝ հաշվի առնելով ռիսկերը:

Եվս մեկ հոլիվուդյան աստղ՝ Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնն արդեն մի քանի օր է ինչ Ավստրալիայում են: Նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Զույգին մեկուսացրել են: Ժամանակ առ ժամանակ ամուսիններն իրենց սոց. ցանցերում թարմացնում են տեղեկությունը իրենց առողջության դինամիկայի մասին:

Կարդացեք նաև՝