Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ժան Լյուկ Գոդար և Աննա Վյազեմսկի. մեծ սիրո պատմություն

Godard et Anne Wiazemsky une histoire revolutionnaire - Ժան Լյուկ Գոդար և Աննա Վյազեմսկի. մեծ սիրո պատմություն

«Նոր ալիքի» ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Ժան Լյուկ Գոդարն իր ստեղծագործական բուռն տարիների ընթացքում հասցրել է կերտել գեղեցիկ, ինքնատիպ, նուրբ և ջերմացնող կինոնկարներ՝ նպաստելով կինեմատոգրաֆի զարգացմանը:
Ժան Լյուկը, ինչպես յուրաքանչյուր արվեստագետ, իր ֆիլմերի հիմքում դրել է սեր և խոստովանել, որ միայն սերն է նրան առաջնորդել և օգնել ոգեշնչել:

DLYnWjuVoAAsvKL - Ժան Լյուկ Գոդար և Աննա Վյազեմսկի. մեծ սիրո պատմություն
Նա 35 տարեկան էր, երբ սիրահարվում է ապագա կնոջը՝ գեղեցկուհի 18-ամյա աղջնակին՝ Աննա Վյազեմսկուն:
Ասում են,ռեժիսորն Աննային տեսել և սիրահարվել է նախ նկարով… Աղջիկը այնքան է գերում հանրաճանաչ ռեժիսորին, որ վերջինս ինքն  իրեն խոսք է տալիս՝ ամեն գնով գտնել աղջկան:
Գոդարը գուցե և ֆիլմեր նկարելիս ինքնվստահ էր, բայց երբ խոսքը գնում էր սիրո մասին, դառնում էր ամաչկոտ և անինքնավստահ: Այդ իսկ պատճառով ռեժիսորը օգնություն է խնդրում լեգենդար Ռոբերտ Բրեսոնից, ով հասցրել էր Աննային նկարահանել իր ֆիլմում: Սկսնակ դերասանուհու առաջին դերը՝ «Հաջողություն, Բալտասար» ֆիլմն էր: Հենց Բրեսոնին պետք է շնորհակալություն հայտնել աղջկան նկատելու և հնարավորություն տալու համար:

143423227750 - Ժան Լյուկ Գոդար և Աննա Վյազեմսկի. մեծ սիրո պատմություն
Հետագայում պարզվում է որ տարեց Բրեսոնը ևս սիրահարաված էր աղջկան և հասցրել էր սիրո խոստովանություն անել, ինչին Աննան տվել էր բացասական պատասխան: Վերջիվերջո, նա ծանոթացնում է Գոդարին և Վյազեմսկուն:
Երիտասարդ աղջկա համար տարօրինակ էր,  որ իրենից 17 տարի  մեծ տղամարդը կարող է իրենով հետաքրքրվել, բայց Գոդարը չէր հանձնվում և վերջիվերջո գերում է աղջկա սիրտը: 1966 թ. զույգը սկսում է հանդիպել: Այս միությունից «ծնվում է» 8 գեղեցիկ կինոնկար:

640x360 2 1 - Ժան Լյուկ Գոդար և Աննա Վյազեմսկի. մեծ սիրո պատմություն
1967 թ. էկրաններ է բարձրանում սիրահար զույգի ամենահայտնի՝ «Չինուհին» կինոնկարը:
Այստեղ Վյազեմսկու խաղընկերն էր գոդարյան ֆիլմերի հայտնի դերասան Ժան-Պիեռ Լեոն, իսկ ֆիլմը պատմում էր մի քանի երիատասարդների մասին, ովքեր հետաքրքրված են Մաոյի կյանքով և գործունեությամբ:
Հետագայում էկրաններ են բարձրանում «Ուիքէնդ» 1967 թ., «Մեկ գումարած մեկ» 1968 թ., «Գիշերվա մեկը/ ամերիկյան մեկ ֆիլմ» 1968 թ., «Քամին արևելքից» 1969 թ., «Ճակատամարտ Իտալիայում» 1969 թ., «Վլադիմիրն ու Ռոզան» 1971 թ., «Ամեն ինչ կարգին է» 1972 թ. ֆիլմերը:

maxanciennes011377 - Ժան Լյուկ Գոդար և Աննա Վյազեմսկի. մեծ սիրո պատմություն

Սիրահարները ամուսնանում են 1967 թ., բաժանվում՝ 1979-ին:
Հետագայում դերասանուհին թղթին է հանձնում իր և Գոդարի սիրո պատմությունը, և հիմնվելով դերասանուհու կենսագրականի վրա՝  2017 թ. Միշել Խազանավիչուսը նկարահանում է «Երիատասարդ Գոդար» ֆիլմը:

1007171101007 - Ժան Լյուկ Գոդար և Աննա Վյազեմսկի. մեծ սիրո պատմություն

Առանց սիրո չեն լինում ֆիլմեր

Ժան Լյուկ Գոդար: