fbpx

Ժան Պոլ Սարտրն ասել է…

  • Ինչպես յուրաքանչյուր լռություն, յուրաքանչյուր բառ հետևանք ունի:

 

  • Գուցե ավելի գեղեցիկ ժամանակներ գան, բայց սա՛, սա՛ է մերը:

 

  • Ամենահզոր հեղափոխությունները կազմակերպվում են բարեկիրթ մարդկանց կողմից: Նրանք ոչ մի բառ չեն ասում, չեն թաքնվում սեղանի տակ, ուտում են շոկոլադի մեկ սալիկ, սակայն ավելի ուշ ստիպում են, որ հասարակությանը վճարի ամեն ինչի համար: 

 

  • Ես ցանկանում եմ հեռանալ, ցանկանում եմ գնալ այնտեղ, որտեղ ես իրականում ինձ լավ կզգամ, որտեղ ես կհամապատասխանեմ միջավայրին, սակայն ես ոչ մի տեղ չունեմ. ես անցանկալի եմ: 

 

  • Կյանքը ոչ մի նշանակություն էլ չունի, ապրիորի… դուք եք կյանքին նշանակություն տալու կամ չտալու ընտրություն կատարում: Արժեքները ևս նշանակություն չունեն. դրանք ձեր ընտրության արդյունքներն են:

 

  •  Խաբված լինելու մեջ ամենավատ բանն այն է, երբ գիտակցում ես, որ արժանի չէիր ճշմարտության

 

  • Մարդը դատապարտված է ազատության, քանի որ եթե նա լույս աշխարհ է եկել, ապա պատասխանատու է այն ամենի համար, ինչ անում է:

 

  • Ես գտա իմ կրոնը. ոչինչ այնքան կարևոր չէ ինձ համար, որքան գիրքը: Գրադարանն իմ տաճարն է:

 

  • Մենք չենք քննադատում նրանց, ում սիրում ենք: 

 

  • Բոլոր նրանք, ովքեր հարցեր են տալիս, մեկ րոպեով հիմար են համարվում, իսկ նրանք, ովքեր ոչ մի հարց չեն տալիս, ընդմիշտ հիմար են մնում: Երբ գիտակցում ես, որ փոխելով քո տեսարանը մեծ խնդիրները փոքր են թվում՝ սկսում ես դժվարությամբ անհանգստանալ որևէ բանի համար: Պարտավորությունը բառ չէ, այն գործողություն է: 

  • Ֆաշիզմը չի որոշվում զոհերի քանակով, այն որոշվում է մարդկանց սպանելու ձևով:

 

  • Ես միայնակ եմ այս երջանիկ, խելամիտ ձայների մեջ: Այս բոլոր մարդիկ իրենց ժամանակն անցկացնում են բացատրություններ տալով, և միմյանց հետ համաձայնվելով: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ կարևորում բոլորի հետ համաձայնվելը:

 

  • Երբեմն ճշմարտությունը չափազանց հասարակ է հնչում ինտելեկտուալների համար: 

 

  • Կյանքն իմաստազրկվում է այն պահին, երբ դու կորցնում ես հավերժական լինելու պատրանքդ:

 

  • Քաղաքականությունը գիտություն է. դու կարող ես ապացուցել, որ իրավացի ես, իսկ մյուսները սխալվում են:

 

  • Սերը տիրելու հետ ոչ մի ընդհանրություն չունի. սիրո ամենագեղեցիկ դրսևորումը ազատության շնորհումն է: 

 

  • Ուրիշների տառապանքին կարեկից լինելու համար բավարար է, որ մարդ լինեք, մինչդեռ ուրիշի երջանկության համար ուրախանալը բնորոշ է միայն հրեշտակներին

 

  • Խելացի մարդիկ չեն կարող չար լինել. չարությունը բնորոշ է սահմանափակ մտածելակերպով մարդկանց:

 

  •  Երբ մենակ ես ապրում, մոռանում ես, թե ինչ է ասել «պատմել». ճշմարտանման պատմություններն անհետանում են ընկերների անհետանալուն պես:

 

  • Մենք չենք կարող կյանքից որևէ էջ պոկել, սակայն մենք կարող ենք հեշտությամբ այրել այդ «գիրքը»:

 

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…


Ինչո՞ւ գրել. Ժան-Պոլ Սարտր

10 սրճասեր գրող, որոնց գուցե չգիտես

Երբ սերը տարիք չի հարցնում

Ժան Պոլ Սարտր. էքզիստենցիալիզմի կրողը