-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆրանսիացի սիրված դերասանուհի, «Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկիր Ժաննա Մորոն ծնվել է 1928 թ. հունվարի 23-ին սիրո քաղաքում՝ Փարիզում: Մորոն իր դերասանական կարիերան սկսել է 50-ականներին, սակայն մինչ այդ խաղացել է թատրոնում:
Դերասանուհին համագործակցել է Լուի Մալի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Միքելանջելո Անտոնիոնիի, Բերտրան Բլիեի և այլ հայտնի ու սիրված ռեժիսորների հետ: Այս համագործակցությունների մասին խոսելով՝ դերասանուհին մեկ անգամ խոստովանել է, որ պատկերացում էլ չունի, թե ինչն է իր մեջ գրավել այդ բոլոր հանճարեղ ռեժիսորներին:
Ժաննա Մորոն մահացել է 2017 թ. հուլիսի 31-ին՝ 89 տարեկանում:
Քեզ տրված կյանքն ասես դատարկ հողակտոր լինի, որի վրա դու պետք է շատ ջանք թափես: Ես հույս ունեմ, որ երբ ավարտեմ աշխատանքս, հողակտորս գեղեցիկ բակի տեսք կստանա:
Ազատությունը նշանակում է, որ դու կարող ես ընտրել, թե ով է ստրկացնելու քեզ:
Ընկերոջդ համար ընթրիք պատրաստելիս չմոռանաս սիրո մասին:
Ես ոչ մի խմբի չեմ պատկանում, ես հոգնել եմ: Ես միշտ ինձ լավ եմ դրսևորել, սակայն մարդիկ ինձ լավ չեն վերաբերվել:
Ես կարծում եմ, որ տարիքը պարզապես թիվ է, թիվ. ո՞ւմ է դա հետաքրքրում:
Շատերի համար կինեմատոգրաֆիան ինչ-որ մակերեսային և գայթակղիչ բան է, բայց ես համաձայն չեմ: Ես կարծում եմ, որ կինեմատոգրաֆիան մեր իրականությունը արտացոլող հայելին է:
Ես պետք է երիտասարդ տարիքում վախճանվեմ. գուցե 17, 18 կամ 19 տարեկանում, բայց անկասկած պետք է երիտասարդ լինեմ:
Դերասան լինելը մասնագիտություն չէ, այլ՝ ապրելակերպ:
Կյանքն արագ է հոսում, սակայն եթե սկսես մտահոգվել դրա մասին, կխոչընդոտես վերջինիս ընթացքին:
Մենք մտքի վիճակը բնութագրող այնքան շատ և մարմնի վիճակը բնութագրող այնքան քիչ խոսքեր գիտենք:
Ես կարծում եմ, որ մեր օրերում շատ մարդիկ են ցանկանում միայնակ ապրել: Դուք կարող եք զույգ կոչվել առանց մեկդ մյուսի գրպանին կպչելու. ես չեմ հասկանում, ինչո՞ւ ենք հարկադրաբար դիմացինի հետ կիսում մեր լոգարանը:
Ես չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ կարողանում ատել կամ մոռանալ այն մեկին, որին ժամանակին սիրել են: Ես իմ սիրեկաններին եղբայրներ եմ համարում:
Դու չպետք է տարանջատես կյանքդ և գործդ:
Կինը հանելուկ է տղամարդու համար, և դրա լուծումը վերջինս մյուս կնոջ մեջ է փնտրում:
Մահն առեղծված է: Մենք բոլորս էլ խոցելի ենք և վախենում ենք դրանից, ու հենց այդ վախի զգացումն է, որ կյանքին հետաքրքրություն է հաղորդում:
Սովորաբար, երբ կինը 60 տարեկան է, նշանակում է, որ հասել է վերջին:
Կերպարները, որոնք սկզբից մինչև վերջ մասնակցում են ֆիլմի գործողություններին, ոչ միշտ են համապատասխանում այն կերպարներին, որոնք մեծ ներդրում ունեն ֆիլմի նկարահանման գործում:
Այն համոզմունքը, որ կյանքը սար է, պարզապես կլիշե է: Դու բարձրանում ես վերև, հասնում ես սարի գագաթին, այնուհետև՝ ցած ես ընկնում:
Երբ դերասանուհին հատում է 40-ի շեմը, մարդիկ նրան տարիքով կին են անվանում: Քանի դեռ ես այստեղ եմ և ոչ մի առողջական խնդիր չունեմ, ես ուժեղ եմ:
Կինը, որը զղջալու ոչ մի պատճառ չունի, խղճահարության է արժանի:
Կարելի է հետևել նորաձևությանը կամ վազել վերջինիս հետևից, սակայն վազել կարող ես միայն, եթե երիտասարդ ես:
Կինը պետք է այնքան խելացի լինի, որ դուր գա ծանրակշիռ տղամարդկանց և այնքան գռեհիկ, որ դուր գա անխելքներին: Լավ տեսաբանները վատ սիրեկաններ են, իսկ փորձառու մարդիկ չեն խոսում, նրանք գործում են:
Երբ ինչ-որ մեկի հետ երկարաժամկետ հարաբերություն ես ունենում, սեքսն արվեստի է վերածվում և յորաքանչյուր անգամ այն պետք է մատուցվի ինչպես առաջին անգամ էր:
Սիրախաղի հրավերն աչքերով են գրում:
Ջենտլմենն այն տղամարդն է, որի ներկայությամբ կինը ծաղկում է:
Կյանքը, որով ապրել ես անցյալում է: Կարևոր է միայն այն կյանքը, որով հիմա ես ապրում:
Ես ինձ մեղավոր չեմ զգում. ես անում եմ այն, ինչ կամենում եմ:
Իմ միակ նպատակը մարդկանց չքննադատելն է:
Ես կարիք ունեմ միայնության:
Ես ծնվել եմ «կյանք» կոչվող մահացու հիվանդությունը ներսումս:
Թարգմանությունը՝ VNews-ի
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո