-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Աշխարհում կան բազմաթիվ ցնցող արձաններ, որոնցով կարելի է անընդհատ հիանալ և, որոնց համար կարելի է դժվարին և երկար ճանապարհ անցնել ՝ տեսնելու անցյալի տաղանդավոր և հմուտ վարպետների այս վիթխարի գործերը:
Ռաշմոր լեռը գտնվում է ԱՄՆ Հարավային Դակոթա նահանգի Քիսթոմ քաղաքի մոտակայքում, Սև լեռներում: Երկար ժամանակ Ռաշմոր լեռան դիմաքանդակների հուշարձանը համարվում էր աշխարհում ամենամեծը: Լեռը հայտնի է գրանիտե ապարի վրայի 18,6 մետր բարձրությամբ ԱՄՆ չորս նախագահների՝ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի (ձախից աջ հերթականությամբ) հսկայական դիմաքանդակների բարձրաքանդակով։ Դիմանկարներից յուրաքանչյուրը մոտ 18 մ բարձրություն ունի: Հուշարձանի վրա աշխատանքները սկսվել են 1927 թվականին տևել է շուրջ 14 տարի: Հուշարձանը արժեցել է 1 մլն դոլար։ Այստեղ այցելուների թիվը ամեն տարի հատում է 2 միլիոնը:
Ռուշմոր սարից մոտ 15 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվում է Կատաղի ձիերի հուշահամալիրը: Աա ամուր ժայռի վրա փորագրված ՝ աշխարհի ամենամեծ հուշարձանն է, որը նվիրված է հնդիկ առաջնորդ Կատաղի ձիուն: Այս հսկա արձանի շինարարությունը սկսվել է 1948 թվականին՝ լեհական ծագմամբ քանդակագործ Կորչակ Զյուլկովսկու ղեկավարությամբ: 1982-ին քանդակագործը մահացավ՝ չհասցնելով իր նպատակը տրամաբանական ավարտին հասցնել: Նրա գործը շարունակեցին կինն ու երեխաները: Եթե մի օր հուշարձանի կառուցումը այնուամենայնիվ ավարտվի, ապա դրա լայնությունը կկազմի 195 մետր, իսկ բարձրությունը ՝ 172 մետր: Այս պահին ամբողջ արձանից քանդակված է միայն ձիավորի դեմքը, որն ավարտվել է 1998 թվականին:
Բուդդայի 55 և 37 մ բարձրություն ունեցող երկու արձաններից կազմված արձանախումբը ընդգրկված է Բամայան հովտում գտնվող Բուդայական վանական համալիրների կազմում: Արձանները թվագրվում է մ.թ.ա. 6-րդ դարով և դասվում են հնդկական Գանդհարյան արվեստին: 2001 թվականին, չնայած միջազգային հանրության հակազդեցությանը, արձանները պայթեցրեցին թալիբները: Արձանները փորված էին հովիտը շրջապատող ժայռերի մեջ՝ մասամբ լրացված ամուր ծեփով, որը պահվում էր փայտյա ամրաններով: Դեմքի՝ փայտից պատրաստված վերին հատվածները մաշվել էին դեռևս հին ժամանակներում: Բացի նշված ոչնչացված արձաններից, հովտի վանքերի տարածքում առկա է ևս մեկ արձան, որը պատկերում է պառկած Բուդային: Վերջինիս պեղումները սկսվել են 2004 թվականին:
Սա Բուդդայի ամենաբարձր արձաններից մեկն է և ավելի քան հազարամյակներ շարունակ, ամենաբարձր քանդակագործական ստեղծագործությունը աշխարհում: Փորագրված է հաստ ժայռի՝ Լինյունխան լեռան վրա, Սիչուան նահանգի երեք չինական գետերի միախառնման վայրում: Բուդդայի (Մայտրեյա) դեմքը տեղավորված է Էմեյշան սուրբ լեռան դիմաց։ Գլուխը հասնում է ժայռի գլխին, իսկ ոտքերը՝ գետին: Ավելի քան Բոդդատատվասի 90 քարե պատկերներ են քանդակված Բուդդայի հյուսիսային և հարավային պատերին: Արձանի ստեղծման աշխատանքները սկսվել են Տյան կայսրության ժամանակ` 713 թվականին և տևել 90 տարի: Արձանի բարձրությունը 71 մ է, գլխի բարձրությունը գրեթե 15 մ է, մատի երկարությունը 8 մ, ոտքի մատներինը 1,6 մ, իսկ քթի երկարությունը 5,5 մ է: Մինչ XVII դարի կեսերը Մեծ Բուդդայի մարմինը մինչև գլուխը փակված էր տասներեքհարկանի «Դասյանգե» տաճարով, որն իսկզբանե կոչվում էր Մեծ Կերպարի Տաղավար։ Հետագայում այդ կառույցը ավերվեց հրդեհից:
Մեծ Բուդդայի արձանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում:
Աբու Սիմբել ժայռը գտնվում է Նեղոս գետի արևմտյան ափին, որտեղ են նաև Ռամզես II-ի երկու տաճարները: Հիմնադրվել է մ.թ.ա 13-րդ դարում Ռամզես փարավոնի օրոք: Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեծը նվիրված Է Ամոն, Պտահ, Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ։ Ներսի պատերը զարդարված են արձաններով, որմնանկարներով, արձանագրություններով։ Աբու Սիմբելը 1986 թ. դրությամբ Ասուանի ամբարտակի ջրերի տակ է, իսկ տաճարները 1966-ին տեղափոխվել են բարձրադիր վայր։
Պետրա քաղաքը տեղակայված է ժամանակակից Հորդանանի տարածքում ՝ շրջակա տարածքից ՝ Արավայի հովտից և շրջակայքից 660 մ և ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա: Ենթադրվում է, որ քաղաքը 2000-ից 4000 տարեկան է, այն նույնիսկ հիշատակված է Հին Կտակարանում: Այս խորհրդավոր վայրը պեղել է շվեյցարացի Լյուդվիգ Բուրգհարտը: Այսօր Պետրայում հայտնաբերված են պալատներ, տաճարներ, դամբարաններ, հնագույն թատրոն և բազմաթիվ այլ շինություններ, որոնք շատ լավ պահպանվել են մինչև մեր օրերը: Բոլորը փորագրված են քարի մեջ:
Շատ ավելի հնագույն և հայտնի արձան է Գիզայի Մեծ Սֆինքսը: Ենթադրվում է, որ Սֆինքսը կրաքարից քանդակվել է Քրիստոսի ծնվելուց շուրջ 2500 տարի առաջ: Աշխարհահռչակ արձանի բարձրությունը, որը պատկերում է մարդու գլխով պառկած առյուծ, հասնում է 20 մետրի, իսկ լայնությունը ՝ 73,5 մետր: Այս քանդակագործական աշխատանքը հարուստ է բազմաթիվ գաղտնիքներով ու լեգենդներով:
Վիդեո
Ֆոտո