fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ջենիֆեր Լոուրենսն ամուսնացել է

Դերասանուհի  Ջենիֆեր Լոուրենսն ու Կուկ Մարունին այս  երկուշաբթի գաղտնի ամուսնացել են Նյու Յորքում: Պապարացիներին հաջողվել է նույնիսկ լուսանկարել զույգին՝ ամուսնությունների գրանցման շենքից դուրս գալիս: Նրանք եղել են շատ սովորական առօրյա հագուստով: Զույգին ուղեկցել են անվտանգության մեկ աշխատակից և  լուսանկարիչ՝ ոչ ավել ոչ պակաս՝  Vanity Fair և GQ ամսագրերի շապիկների հայտնի լուսանկարիչ Մարկ Սելիգերը:

https://www.instagram.com/p/B2VIX3PH_jr/?utm_source=ig_embed

Հիշեցնենք, որ Լոուրենսն ու Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Կուկ Մարունին սկսել են հանդիպել անցյալ տարվա ամռանից, իսկ 2019 փետրվարին հայտարարել են իրենց նշանադրության մասին: