fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ջենիֆեր Լոպեսը BAZAAR ամսագրի նոր շապիկին է (լուսանկարներ)

BAZAAR-ի 2019թ.-ի փետրվար ամսվա համարի շապիկին է  հայտնվել դերասանուհի, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, որը խոսել է շոուբիզնեսում անցկացրած իր 30 տարվա մասին:

«Երբեմն ես հոգնում եմ»,- խոստովանել է Լոպեսը, – «Շատ եմ հոգնում, բայց երբեք չեմ մտածում, որ էլ չեմ ուզում զբաղվել իմ կարիերայով: Ես ուղղակի կարծում եմ, որ դադարի կարիք ունեմ: Ինձ իրոք թվում է, որ շատ բան կա, որ ուզում եմ անել շոուբիզնեսում: Չեմ կարծում, որ կգա մի ժամանակ, որ կբավարարվեմ ու ուղղակի կհեռանամ՝ ասելով, որ արեցի այն, ինչ կարող էի անել ու ասել այն, ինչ ուզում էի ասել: Հույս ունեմ՝ այդ օրը երբեք չի գա»:

Խոսելով իր նախկին սիրային հարաբերությունների մասին, երգչուհի-դերասանուհին նշել է՝ «Ինձ համար իմ հարաբերությունները տատանվող են եղել, բայց ոչ ոքի բացի ինձանից մեղադրել չեմ կարող: Ես ուղղակի փորձում էի հասկանալ, թե ով եմ ես: Մինչ դու ինքդ քեզ չսիրես, չես կարողանա ամբողջապես ու անկեղծ ուրիշ մարդու սիրել: Բայց երբ սկսես ընդունել ինքդ քեզ, կկարողանաս ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն սիրո, հարգանքի, աջակցության ու գնահատանքի վրա: Թվում է՝ ես կարողացել եմ անցնել այս ճանապարհով…» 

Մայրանալու մասին խոսելիս էլ նա ասել է՝ «Երբ երեխա ունեցա, հասկացա, որ պետք է ավելի լավը դառնամ, ոչ միայն նրանց, այլ նաև ինձ համար: Ես սկսեցի մտածել՝ «Լավ, ինչպե՞ս կարող եմ հոգ տանել մեկ այլ մարդու մասին, եթե նույնիսկ ինքս իմ մասին հոգ չեմ կարողանում տանել: Ինչպե՞ս կարող եմ նրանց սովորեցնել այլ մարդկանց հանդեպ իրենց վերաբերմունքի մասին, երբ թույլ եմ տալիս, որ ինձ հետ վատ վարվեն: Ինչպե՞ս սովորեցնեմ նրանց աշխատասեր լինել, եթե ես ինքս աշխատասեր չեմ»: Ես իրոք սկսեցի ինքս ինձ այլ կողմերից նայել ու բացահայտել»:  

Ջենիֆեր Լոպեսի ֆոտոշարքը Harper’s BAZAAR ամսագրի համար կարող եք գտնել այստեղ, իսկ ամսագրի նոր համարը կթողարկվի հունվարի 22-ին:


Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Հայտնիների՝ 90-ականներին արված լուսանկարները

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Ռիհաննա լինելու արվեստը. Երգչուհու արվեստոտ ֆոտոշարքը BAZAAR-ի համար

Ջենիֆեր Լոպեսը նշանվել է

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Օսկար 2019 ետնաբեմում (Լուսանկարներ)

Օսկար 2019-ի լավագույն լուքերը

91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության առաջադրվածների նախաճաշը (լուսանկարներ)

Հայտնի դերասաններն ու նրանց դուբլյորները

Աստղերը մասնակցում են #10YearChallenge-ին (լուսանկարներ)

Քարդաշյանների սուրբծննդյան աստղաշատ երեկույթի մանրամասները

Աստղային պատերազմներ. Հայտնիներ, որոնք տանել չեն կարողանում միմյանց

Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսը և Սիան գիշերային ֆիլմդիտում են կազմակերպել

2018-ի՝ աշխարհի ամենաշատ վարձատրվող երաժիշտներն ըստ Forbes-ի