fbpx

Ջենիֆեր Լոպես. դերասանուհի, երաժիշտ, մոդել, մայր և ոչ միայն

1969թ.-ի այս օրը՝ հուլիսի 24-ին ծնվել է աշխարհի ամենահայտնի աստղերից մեկը՝ Ջենիֆեր Լոպեսը: Նա դերասանուհի է, երաժիշտ, մոդել, հագուստ մոդելավորող ու ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ Ջենիֆերը տիրապետում է աշխարհի բոլոր մասնագիտություններին: Բայց սրանք չեն նրա բնութագրող միակ հատկանիշները:  Ջենիֆեր Լոպեսի 48ամյակի կապակցությամբ ահա նրա անձնական ու մասնագիտական կյանքի մասին 15 փաստ, որպեսզի նրան ավելի լավ ճանաչեք:

1. Ջենիֆեր Լին Լոպեսը ծնվել է Նյու-Յորքում: Հայրը համակարգչի մասնագետ է, մայրը՝ մանկապարտեզի դայակ: Երկուսն էլ Պուերտո Ռիկոյից են:

2. 5 տարեկան հասակում Լոպեսը սկսել է պարել ու երգել:

3. Երիտասարդ տարիքում Ջենիֆերին “La Guitarra” էին անվանում, քանի որ նրա մարմինը կիթառի պես կորություններ ուներ:

4. 1996թ.-ին եղել է “Latina” ամսագրի ամենաառաջին համարի շապիկին:

5. Նա առաջին անգամ գլխավոր դեր է ստացել 1997թ.-ին: Նա մարմնավորել է Սելենա Պերեսին Սելենա ֆիլմում: Այդ դերի համար նա ստացել է ընդամենը 1մլն ԱՄՆ դոլար: 

6. Առաջին անգամ Լոպեսն ամուսնացել է 23 տարեկան հասակում: Ամուսնությունը տևել է 13 ամիս:

7. Ջեյ Լոն առաջին դերասանուհին է, ում ֆիլմն ու ձայնասկավառակը նույն շաբաթվա ընթացքում գրավել են չարտերի 1-ին հորիզոնականը: Ֆիլմը “The Wedding Planner”-ն էր, իսկ ձայնասկավառակը՝ “JLo”-ն:

8. 2001թ.-ին նա սկսել է հագուստներ մոդելավորել: Հագուստի արտադրանքի անվանումն է “JLO”:

9. 2005թ.-ին Ջեյ Լոն “Monster-in-Law” ֆիլմի համար ստացել է 15 մլն դոլար ու դարձել Հոլիվուդի այդ ժամանակի ամենաշատ վարձատրվող լատինացի դերասանուհին:

10. Քչերը գիտեն, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը հանդիպել են: Բենն առաջարկություն է արել նրան 2002թ.-ին, սակայն զույգը հետաձգել է ամուսնությունը: Նույն թվականին Լոպեսը երգ է գրել Աֆլեքի համար՝ “Dear Ben” անվամբ:

11. Զույգը բաժանվել է 2004-ի հունվարին, որից հետո Լոպեսը սկսել է հանդիպել Մարկ Էնթոնիի հետ: Նրանք ամուսնացել են նույն թվականի հունիսին:

12. Էնթոնին ու Լոպեսը 2008-ին երկվորյակներ են ունեցել, իսկ 2012-ին Էնթոնին 7 տարվա համատեղ կյանքից հետո ապահարզան է պահանջել:

13. Ջենիֆերը երեխաների առաջին լուսանկարները  “People” ամսագրին տալու դիմաց ստացել է 6մլն դոլար:

14. Լոպեսը նաև 1մլն դոլար է ստացել, որպեսզի պարզապես լինի մի ուկրաինական հարսանիքի հյուրերի շարքում:

15. 2017թ.-ի մայիսի 30-ին NBC հեռուստաալիքով մեկնարկվեց  “World of Dance”  պարային մրցույթը: Լոպեսը հաղորդման գլխավոր պրոդյուսերն ու ժյուրիի անդամն է:

 

 


Ջենիֆեր Լոպեսը նշանվել է

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Օսկար 2019 ետնաբեմում (Լուսանկարներ)

Օսկար 2019-ի լավագույն լուքերը

91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության առաջադրվածների նախաճաշը (լուսանկարներ)

Ռոբերտ Փեթինսոնը կարող է լինել հաջորդ Բեթմենը

Հայտնի դերասաններն ու նրանց դուբլյորները

Աստղերը մասնակցում են #10YearChallenge-ին (լուսանկարներ)

Ջենիֆեր Լոպեսը BAZAAR ամսագրի նոր շապիկին է (լուսանկարներ)

Քարդաշյանների սուրբծննդյան աստղաշատ երեկույթի մանրամասները

Աստղային պատերազմներ. Հայտնիներ, որոնք տանել չեն կարողանում միմյանց

Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսը և Սիան գիշերային ֆիլմդիտում են կազմակերպել

2018-ի՝ աշխարհի ամենաշատ վարձատրվող երաժիշտներն ըստ Forbes-ի

2018թ.-ի ամենաշատ վարձատրվող երգչուհիներն ըստ Forbes-ի

Հայտնի աստղերի անճանաչելի տեսքը Հելոուինին

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2018. Հաղթողները, լուքերն ու հայլայթները