Ջիգարխանյան... - VNews

Ջիգարխանյան…

Հայկական կինոյի ամենասիրված ու տարբերվող դերասաններից մեկի՝ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է հոկտեմբերի 3-ը: Այս առիթով Vnews-ն իր ընթերցողին է ներկայացնում օրվա հերոսի մասին ծավալուն այս հոդվածը:

Ջիգարխանյանը հայ հանդիսատեսի կողմից սիրված է իր կռվավար դերերով, անհաշտ ու շիտակ մարդու կերպարներով: Նա բազմաթիվ հայ և ռուս ռեժիսորների այցեքարտն է համարվել ու համարվում մինչ այսօր, թեպետ առողջական խնդիրների պատճառով դերասանն այլևս չի նկարահանվում, բայց ինչպես ինքն է ասում՝ ուշադիր հետևում է թատրոնի ու կինոյի անցուդարձին: Ջիգարխանյանը հայտնի է ոչ միայն որպես կինոյի դերասան, նա մեծ ու հրաշալի թատերական ուղի է անցել: Մոսկվայում երկար տարիներ  դասավանդել է դերասանական վարպետություն, ավելին՝ հիմնել է Մոսկվայի դրամատիկական թատրոնը՝ «Театр Д»  անվանմամբ:

Մանկություն և պատանեկություն

Արմեն Ջիգարխանյանը մոր հետ

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է Երևանում՝ 1935-ի հոկտեմբերի 3-ին: Տղան  ընտանիքում երկրորդ երեխան էր: Երբ Ջիգարխանյանը  վեց ամսական էր, հայրը լքում է ընտանիքը՝ թողնելով դստերն ու որդուն մոր խնամքին: Երեխաներին մեծացրել է նրանց խորթ հայրը, որին դերասանը հիշում է մեծ ջերմությամբ: Դերասանի մանկությունը տխուր պայամաններում է անցել. Հայրենական մեծ պատերազմը եռում էր, և ռազմաճակատից մռայլ լուրերը խանգարում էին ուրախ իրադարձություններին: Հետագայում դերասանը խոստովանում է, որ  մանկության այդ ծանր հուշերի պատճառով չի սիրում տոնական արձակուրդներ ու նվերներ:

Արմեն Ջիգարխանյանը  մանկուց երազել է դերասան դառնալ: Մայրը, սիրելով թատրոնը, որդուն  հաճախ է տանում ներկայացումների, որտեղ տղան սիրահարվում է թատրոնին, իսկ արդեն գիտակից տարիքում որոշում է, որ իր կյանքի ուղին կապելու է միայն թատրոնի հետ:

Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդ Ջիգարխանյանը մեկնում է Մոսկվա՝  դերասանի մասնագիտությունը սովորելու: Սակայն նրան մերժում են ռուսերեն լավ չտիրապետելու պատճառով՝  չնայած այն բանին, որ Ջիգարխանյանը  մեծացել էր ռուսալեզու միջավայրում և  կատարելապես գիտեր  լեզուն, սակայն արտասանությունը շատ տարբերվող էր: Երիտասարդը վերադառնում է  տուն  և 17 տարեկանից սկսում է  աշխատել «Արմենֆիլմ» կինոնախագծում ՝ որպես օպերատորի օգնական:

2 տարի շարունակ Ջիգարխանյանը խնամքով պատրաստվում էր ընդունելության քննություններին: Երիտասարդը որոշում է  այլևս ռիսկի չդիմել, ուստի մնում է Երևանում և  փորձում է  ընդունվել Արվեստի և թատրոնի ինստիտուտ, որտեղ էլ  հանձնում է ընդունելության քննությունները: Ջիգարխանյանի դերասնական կենսագրությունը սկսվում է ընդունելությունից անմիջապես հետո:

Թատրոն

Նույնիսկ ինստիտուտի 1-ին կուրսում սովորելիս՝ 1955 թվականին Արմեն Ջիգարխանյանն առաջին անգամ հայտնվում է  պրոֆեսիոնալ բեմ՝ խաղալով  էպիզոդիկ  դեր՝ Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Իվան Ռյբակով» պիեսում:  Երիտասարդ դերասանն անմիջապես  սիրահարվում է հանդիսատեսին, ուստի  12 տարով ընդգրկվում է թատերախմբում, որի ընթացքում թատրոնում կատարում է  ավելի քան 30 դեր:

Ջիգարխանյանը բեմում

Հիմնական դերակատարումները չէին տրվում դերասանին,  բայցևայնպես Ջիգարխանյանին հաջողվում էր փայլուն մարմնավորել  արտառոց դերակատարումները, որոնց իրականացման համար դերասանին շատ օգնում էր տարբերվող արտաքինը:  Արմեն Ջիգարխանյանն ավարտել է թատերական ինստիտուտը 1958-ին ՝ հասցնելով արդեն հայտնի լինել մի քանի կերտած դերակատարումներով:

Ճակատագրական հանդիպումը

Դերասանի կյանքում ամենակարևոր իրադարձությունը Անատոլի Էֆրոսի հետ հանդիպումն էր, որը  1967-ին «Լենկ»  թատրոնի ռեժիսորն էր: Նկատելով երիտասարդի տաղանդը՝ ռեժիսորը Ջիգարխանյանին հրավիրում է Մոսկվայի իր թատերախումբ: 60-ականներին  Լենկոմի  համբավը տարածված էր ամբողջ Սովետական ​​Միությունով մեկ, ուստի երիտասարդ դերասանը բաց չի թողնում այդ հրաշալի հնարավորությունը  և տեղափոխվում է  Մոսկվա:

«Լենկ»  թատրոնի հետ համագործակցության ընթացքում Արմեն Ջիգարխանյանին հաջողվել է մասնակցել մի շարք ներկայացումների: Բայց որոշ ժամանակ անց դերասանը դուրս է գալիս թատրոնից, քանի որ  Էֆրոսը դադարեցնում է  տնօրենի լիազօրությունները թատրոնում: Չնայած այն հանգամանքին, որ նոր տնօրենը բավականին աջակցում էր երիտասարդ Արմենին, բայց առանց Անատոլի Էֆրոսի աշխատելն այլևս հաճույք  չէր  պատճառում  Ջիգարխանյանին:

Ընդհանուր առմամբ, դերասանը 2 տարի աշխատել  է Լենկոմում, այնուհետև սկսել է մասնակցել Վ.Մայակովսկու թատրոնի ներկայացումներին: Ջիգարխանյանն աշխատել է այս հաստատության հետ մինչև 90-ականների կեսերը: Նա ներգրավված էր «Տրամվայ ցանկության» հաջող ներկայացուման մեջ: Ընդհանուր առմամբ՝ Մայակովսկու թատրոնի  հետ համագործակցությունը տևել է 27 տարի, որից հետո դերասանը հիմնել է իր սեփական թատրոնը և լքել է Մայակովսկու թատրոնի մշտական անձնակազմը:

Կինո

Պատանեկության տարիներին Արմեն Ջիգարխանյանը ցանկացել է խաղալ ֆիլմերում և, հետևաբար, ակտիվորեն մասնակցել  է քասթինգներին: Սակայն նրան նկատել են բավականին ուշ: Երիտասարդը դեբյուտային  փոքր դերով հայտնվում է  1959 թվականին նկարահանված «Փլուզումը» ֆիլմում, բայց ֆիլմը, ցավոք, գրեթե աննկատ է անցնում կինոարդյունաբերության աշխարհում:

«Здравствуйте, я ваша тетя» ֆիլմից

1960-1965 թվականներին Ջիգարխանյանը նկարահանվում է մի քանի ֆիլմերում, այդ թվում` «Ջրերը  բարձրանում են» ֆիլմում կատարում է գլխավոր դերերից մեկը: Այս ֆիլմը  հնարավորություն տվեց երիտասարդին գրավել Ֆրունզե Դովլաթյանի ուշադրությունը: Ջիգարխանյանը նկարահանվեց «Եռանկյունի» ֆիլում, որի համար էլ  արժանացավ Հայաստանի պետական մրցանակ (և մինչ այժմ Արմեն Ջիգարխանյանը  հպարտ է այս աշխատանքով):

«Եռանկյունի»

1980-ից 1989 թվականներին դերասանը նկարահանվել է 50 ֆիլմում, որոնց շարքերում ամենահայտնին «Թեհրան -43»-ն է:

Անձնական կյանքը

Դերասանի առաջին կնոջ՝ Ալլա Վանովսկայայի  մասին քիչ բան է հայտնի: Նրանք միասին աշխատել  են Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում: Դերասանուհին 14 տարի մեծ է եղել Ջիգարխանյանից, հանուն որի լքել է առաջին ընտանիքը: Զույգն ամուսնացած է եղել  ավելի քան 10 տարի, որի արդյունքում ծնվել է նրանց դուստրը ՝ Ելենան:  Ծննդաբերելուց հետո պարզվում է, որ Ալլան լուրջ հոգեկան խնդիրներ է ունեցել, որունց պատճառով էլ Ջիգարխանյանը ստիպված է լինում  վերցնել դստերը և ամուսնալուծության դիմում ներկայացնել:

Երկրորդ կինը

Երկրորդ կնոջը Ջիգարխանյանը հանդիպում է  Մոսկվա տեղափոխվելուց առաջ: Տատյանա Վլասովան այդ  ժամանակ  Ռուսաստանից  տեղափոխվել էր  Երևան: Զույգն ամուսնանում է  Մոսկվայում և Տատյանան  մայրություն է անում Ելենային, իսկ Ջիգարխանյանն էլ խորթ հոր պարտականություններն է հանձն առնում առաջին ամուսնությունից  Վլասովայի որդուն՝  Ստեփանին:

Ջիգարխանյանը երկրորդ կնոջ՝ տատյան Վլասովայի, դստեր և որդու հետ

90-ականների վերջում փոփոխություններ էին ուրվագծվում  Ջիգարխանյանի անձնական կյանքում.  դերասանը կնոջ համար տուն է գնում  ԱՄՆ-ում և Տատյանան տեղափոխվում է ԱՄՆ, իսկ Ջիգարխանյանը մնում է Մոսկվայում և տարեկան 2 անգամ այցելում է Տատյանային, բայց շուտով այդ այցերը դադարեցվում են:

23 տարեկանում մահանում է  Ջիգարխանյանի դուստրը՝  թունավորվելով սեփական մեքենայում  ածխածնի երկօքսիդից:

Ջիգարխանյանը Տատյանա Վլասովայի հետ

Երրորդ ճակատագրականը

2014 թվականին  հայտնի է  դառնում, որ դերասանը նոր սեր ունի ՝ 35-ամյա Վիտալինա Ցիիմբալյուկ-Ռոմանովսկայան, նախկինում  Ջիգարխանյանի թատրոնի երաժշտական ղեկավարը, իսկ 2015-ի հունիսից՝ նույն  թատրոնի տնօրենը: Ջիգարխանյանը երիտասարդ կնոջ հետ մի քանի տարի ապրել է քաղաքացիական ամուսնության մեջ:

Ամուսինները հարաբերությունները պաշտոնապես արձանագրել  են 2016-ի փետրվարի 25-ին: 2017-ի հոկտեմբերին Ջիգարխանյանի  ընտանիքում սկանդալ է բռնկվում. նա ամունալուծության  դիմում է ներկայացնում դատարան՝ հայտնելով, որ մեղադրում է  կնոջը  գողության մեջ,  իսկ  երիտասարդ կինն էլ իր հերթին հերքում  է այս մեղադրանքը: Ավելի ուշ դերասանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներին հայտարարեց, որ անշարժ գույքի բոլոր փաստաթղթերը գրված են իր երիտասարդ կնոջ անունով, ուստի ամուսնալուծվելու դեպքում նա այլևս ապրելու տեղ չի ունենա:

Երորդ կնոջ՝ Վիտալինա Ցիիմբալյուկ-Ռոմանովսկայայի  հետ

Առողջական վիճակը

2018-ին լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ ստանալ, որ Ջիգարխանյանի առողջական վիճակը վատթարանում է: Մեկ տարվա ընթացքում 5 անգամ  դերասանին ցուցաբերվել է շտապ բուժօգնություն: Ապրիլի վերջին սրտի կաթվածից հետո Ջիգարխանյանը ընկել է կոմայի մեջ, որից որոշ ժամանակ անց, բարեբախտաբար,  դուրս է եկել:

Vnews-ը շնորհավորում է մեր սիրելի դերասանին տարեդարձի կապակցությաբ և մաղթում է նրան առողջություն ու խնդիրների շուտափույթ լուծում:

 


5գիրք + 5ֆիլմ. Մադոննա Հարությունյան

5 ամենահմայիչ/ամենատպավորիչ Հռոմի պապերը կինոյում

10 սիրուն ֆիլմ, որ կարող եք անձայն նայել

«Մալմկրոգ». Կրիստի Պույուն ազնվականների, քրիստոնեության և պատերազմների մասին

«Կնոջ մասնիկները». Netflix-ի ու Վենետիկի կինոփառատոնի ամենամեծ պրեմիերաներից

Մի քանի փաստ կինոյի մասին

Հիշու՞մ ես «Տանը մենակ» ֆիլմը. հիմա կստուգենք

Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը. [2020]

2020-ի լավագույն 12 ֆիլմերը, ըստ Անտոն Դոլինի

Ընտանեկան, բարի և ոգեշնչող 3 պատմություն, որն արժի դիտել բարդ ժամանակներում

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Հաղթահարելով սեփական անշարժ մարմինը. «Սկաֆանդրն ու թիթեռնիկը»

Փրկելով սեփական կյանքը և մոտիվացնելով ուրիշներինը. «127 ժամ»

Մոսկվայի դրամատիկական թատրոնը կարող է կրել Արմեն Ջիգարխանյանի անունը