fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթեր»-յան 4 նոր պատմվածք կհրատարակի

«Հարի Փոթերի» երկրպագուները կարող են տոնել. Գրքաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգը 4 նոր պատմություն կհրատարակի կախարդական այս աշխարհի մասին:

Դեռևս 2011թ.-ին «Հարի Փոթեր» գրքաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգը կախարդական այս աշխարհի մասին ու համար մի կայք մեկնարկեց՝ «Pottermore»-ը, որը կարծես հրաշագործների այս աշխարհի երկրպագուների գրադարանը լինի. այստեղ կարող ես գտնել դրա հետ կապված ամեն ինչ:

Այնուհետև 2018թ.-ին «Հարի Փոթերն ու անիծված երեխան»/ «Harry Potter and the Cursed Child» ներկայացումը Բրոուդվեյում բեմադրվելուց հետո Ռոուլինգը հայտարարեց, որ այլևս Հարի Փոթերի աշխարհի մասին պատմող ստեղծագործություններ չի գրի:

Սակայն հեղինակը փոխել է կարծիքը, ինչի մասին գրում է Pottermore-ը. Ջոան Ռոուլինգն այս ամառ 4 նոր պատմվածք կթողարկի՝ էլեկտրոնային տարբերակով:

Նոր պատմվածքները հասանելի կլինեն նաև օնլայն և կկենտրոնանան կախարդանքի ու մոգության Հոգվարթս դպրոցի կյանքի ու դասընթացների վրա: Պատմություններն ընդգրկելու են կախարդական արարածների մասին հոգ տանելու առանձնահատկություններ, կախարդության մութ արվեստի դեմ պաշտպանության մեթոդներ, աստղագիտություն,  դեղաբանություն և դեղաթույներ:

Ռոուլինգը նույնիսկ հրապարակել է գրքերի անունները: Դրանք են՝

  • Harry Potter: A Journey Through Care of Magical Creatures/ Հարի Փոթեր. Ինչպե՞ս խնամել կախարդական արարածներին 
  • Harry Potter: A Journey Through Charms and Defense Against the Dark Arts/ Հարի Փոթեր. Մութ արվեստի կախարդություններն ու դրանցից պաշտպանվելու հմտությունները 
  • Harry Potter: A Journey Through Divination and Astronomy/ Հարի Փոթեր. Բախտագուշակություն ու աստղագիտություն
  • Harry Potter: A Journey Through Potions and Herbology/ Հարի Փոթեր. Դեղաբանության և դեղաթույների ուսումնասիրություն 

Գրքերը կթողարկվեն հունիսի 27-ին:

Հիշեցնենք՝ այս գրքերը, կարելի է ասել, սփինոֆներն են 1997-20007թթ.-ին կողարկված «Հարի Փոթեր» գրքաշարի: Մոգության այս աշխարհը ստեղծած Ջոան Ռոուլինգը տարիների ընթացքում թողարկել է ևս մի քանի հարիփոթերյան սփինոֆ՝ «Քուիդիչ խաղը տարիների ընթացքում», «Ֆանտաստիկ գազանները և որտեղ գտնել դրանց» և պիես՝ «Հարի Փոթերը և անիծված երեխան»: 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Որքա՞ն է կազմում «Հարի Փոթերի» դերասանների հարստությունը

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

«Հարի Փոթեր»-ի երկրպագուն նշանվել է Հոգվարթսի տները խորհրդանշող մատանիով

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

«Հարի Փոթեր»-ի մասին պատմող փրիքվել-սերիալը չի նկարահանվելու

«Հարի Փոթեր»-ի փրիքվել-սերիալ կնկարահանվի

Ի՞նչ տեսք ունի Vans-ի՝ «Հարի Փոթերի» մոտիվներով նոր հավաքածուն

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Հայտնի է «Ֆանտաստիկ գազանները 3»-ի թողարկման օրը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

«Անտաղանդները». Ֆրեյդ, Չերչիլ, Էյնշտեյն, Դիսնեյ, Ռոուլինգ

Էմմա Ուաթսոնն ասում է…

Հոգևորականներն այրել են «Հարի Փոթեր» և «Մթնշաղ» գրքերը