-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆրանսիացի պատմաբան, հոգեբան և սոցիոլոգ Գուստավ Լե Բոնը տասնիններորդ դարի վերջին, այսինքն ավելի քան հարյուր տարի առաջ, գրել է իր «Ժողովուրդների և զանգվածների հոգեբանությունը» (բնօրինակ ֆրանսերենով ժամանակին հրատարակվել էր երկու առանձին գիրք, որոնք այսօր կարելի է գտնել միավորված՝ «Les Lois Psychologiques de l’Évolution des Peuples» (1894)) և («La Psychologie des Foules» (1895)։ Գրությունը ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլ, ընդհակառակը, դարձել է այսօր մեզ հայտնի բոլոր հասարակական կարծիք շահարկելու տեխնոլոգիաների ամենակարևոր ձեռնարկներից մեկը։ Այն 20-րդ և 21-րդ դարերի ամբոխներ կառավարող բազմաթիվ աշխարհահռչակ վարպետների՝ քաղաքական գործիչների, հրապարակախոսների, լրագրողների ամենասիրելի գրքերից մեկն էր:
Ռասաների մտավոր խառնվածքից է հետևում նրանց ընկալումն աշխարհի ու կյանքի մասին, հետևաբար ՝ նաև նրանց վարքը և, վերջապես, նրանց պատմությունը:
Միայն խառնվածքի շնորհիվ է, որ 60 հազար անգլիացի կարողանում է իր իշխանության տակ պահել 250 միլիոն հնդիկի, որոնցից շատերը առնվազն հավասար են ուղեղի տեսանկյունից, իսկ որոշներն անչափելի գերադասում են էսթետիկ ճաշակի և փիլիսոփայական տեսակատների խորության առումով։
Ամբոխը երբեք չի ձգտել ճշմարտության. նա երես է թեքում ակնհայտից, այն ամենից, ինչն իրեն դուր չի գալիս և նախընտրում է երկրպագել մոլորությանը, եթե այն գայթակղիչ է: Նա, ով գիտի, թե ինչպես մոլորեցնել ամբոխին, հեշտությամբ դառնում է ամբոխի տերը. իսկ ով ձգտում է խելքի բերել՝ միշտ ամբոխի զոհն է։
Բազմությանը կառավարում են ոչ թե փաստարկներով, այլ միայն նկարագրերով: Ցանկացած դարաշրջանում եղել են սակավաթիվ անհատներ, որոնք իրենց գործողություններով ոգեշնչել են ամբոխին, իսկ անգիտակից զանգվածները ընդօրինակել նրանց։
Միայն պատկերներով մտածելու ունակ ամբոխը ընկալունակ է միայն պատկերների: Միայն նկարագրերն ու պատկերներն են կարող գերել նրան կամ սարսափցենել՝ դառնալով ամբոխի գործողությունների շարժիչը։
Բառերի ուժը սերտ կապի մեջ է այդ բառերից ծնվող պատկերների հետ և բոլորովին անկախ դրանց իրական իմաստից։ Շատ հաճախ առավել անորոշ նշանակություն ունեցող բառերն ամենամեծ ազդեցությունն են ունենում ամբոխի վրա: Այդպիսիք են, օրինակ՝ «ժողովրդավարություն», «սոցիալիզմ», «հավասարություն», «ազատություն» և այլն տերմինները, այնքան անորոշ, որ նույնիսկ խիտ հատորներում անհնար է ճշգրիտ բացատրելություն գտնել։
Քաղաքակիրթ մարդը չի կարող ապրել առանց կարգապահության: Այդ կարգապահությունը կարող է լինել ներքին, այսինքն՝ իր մեջ, և արտաքին, այսինքն ՝ իրենից դուրս, և այդ ժամանակարդեն անհրաժեշտության դեպքում այն պարտադրվում է ուրիշների կողմից:
Անգլո–սաքսը խոնարհվում է փաստերի և իրական պահանջների առջև, ինչ էլ որ իր հետ պատահի՝ նա երբեք չի մեղադրի կառավարությանը:
Գլխավորը, ինչի շնորհիվ ժողովուրդն այսօր կարողանում է գերակշռել՝ կայուն էներգիան է, ձեռնարկատիրական ոգին, նախաձեռնությունն ու մեթոդաբանությունը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո