Ջոն Մալկովիչը կնկարահանվի Պաոլո Սորրենտինոյի "The New Pope" հեռուստասերիալում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ջոն Մալկովիչը կնկարահանվի Պաոլո Սորրենտինոյի “The New Pope” հեռուստասերիալում

Ուրախալի, շատ ուրախալի լուր Պաոլո Սորրենտինոյի գործերի, հատկապես «Երիատասարդ պապը/The Young pope» հեռուստասերիալի սիրահարների համար: Հայտնի է դարձել, որ հոլիվուդյան սիրված դերասան Ջոն Մալկովիչը կնկարահանվի իտալացի հանճարեղ Սորրենտինոյի “The Young pope” սերիալի 2-րդ եթերաշրջանում:
Հին թեմատիկայով նոր սերիալը կրելու է «Նոր պապը/The New pope» անվանումը:
Նոր եթերաշրջանի սցենարը գրվել է Սորրենտինոյի, Ումբերտո Կոնտարելոյի և Ստեֆանո Բիսեսի կողմից: Նախագծի պրոդյուսերները չեն բացել բոլոր խաղաքարտերը, սակայն ամենայն հավանականությամբ Բելարդոյի կերպարը, ում մարմնավորել է և շարունակելու է մարմնավորել Ջուդ Լոուն կանցնի երկրորդ պլան: Պրոդյուսերները չեն խոսել նաև Մալկովիչի կերպարի մասին, բայց նշել են, որ այն գլխավորներից մեկն է: Նոր եթերաշրջանը կապված է լինելու նախորդի հետ, սակայն այն հարկ է դիտարկել որպես ինքնուրույն նախագիծ: Հիշեցնենք, որ «Երիտասարդ պապը» սերիալը Լեննի Բելարդոյի մասին է, որը շատ վաղ տարիքում հռչակվեց Հռոմի պապ:

Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն այս տարվա նոյեմբերին:
Մեզ մնում է միայն համբերատար սպասել և հուսալ, որ 2-րդ եթերաշրջանը կկրկնի 1-ինի հաջողությունը:

 

Կարդացեք նաև՝

«Երիտասարդ Պապը» ասում է…

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Ջուդ Լոուն ամուսնացել է

Դամբլդորն ու Գրինդելուոլդը սիրեկաններ են եղել. հայտարարում է Ջոան Ռոուլինգը

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 1]

Բոլոր ժամանակների լավագույն իտալական ֆիլմերը [մաս 2]

2019 թ. ամենասպասված 5 ֆիլմերը [մաս 1]

Ի՞նչ դիտել ձմռանը. խորհուրդ է տալիս Տաթև Հովակիմյանը

Սթիվեն Սփիլբերգի լավագույն 5 ֆիլմերը

22 կադր Պաոլո Սորրենտինոյի “Loro” ֆիլմից

Պաոլո Սորրենտինո. «Անգամ գռեհիկությունը կարող է գեղեցիկ լինել»

Նախորդ տարիների Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթող ֆիլմերը. մաս 1

“Young Pope”-ի նոր եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն նոյեմբերին