Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ջոնի Դեփն ու նրա նախկին կինը՝ մոդել, դերասանուհի Էմբեր Հըրդը, շարունակում են մնալ մեդիայի ուշադրության կենտրոնում:
Ինչպես արդեն գրել էինք՝ Էմբեր Հըրդը դատական հայց է ներկայացրել դերասանի դեմ՝ մեղադրելով նրան ընտանեկան բռնության մեջ: Ջոնի Դեփն իր հերթին շարունակում է հերքել բոլոր մեղադրանքները՝ բացահայտելով նոր մանրամասներ. բռնության է ենթարկվել ինքը՝ դերասանը:
55-ամյա Դեփը դատական հայց է ներկայացրել Էմբեր Հըրդի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ և պահանջելով 50մլն դոլար փոխհատուցում: Ներկայացված փաստաթղթերիմ դերասանը նաև մի հայտարարություն է կցել, որտեղ առաջին անգամ ինքն է հասցեագրում դեռևս մարտին ներկայացրած իր դատական հայցին, որտեղ պնդում է՝ Էմբեր Հըրդն է իր հանդեպ բռնություն գործադրել:
«Ես հերքել եմ Միսս Հըրդի՝ իմ դեմ ներկայացրած մեղադրանքները դեռ 2016թ.-ի մայիսին, երբ նա առաջին անգամ բարձրաձայնեց դրանք՝ ներկված, կեղծ կապտուկներով գալով դատարան ու ժամանակավոր խափանման միջոց պահանջելով: Վկաներն ու հսկողության տեսանյութերը ցույց են տալիս, որ հաջորդ շաբաթվա ընթացքում նրա վրա այդ կապտուկները չեն եղել: Ես մինչև կյանքիս վերջ կհերքեմ այդ մեղադրանքները: Ես երբեք բռնություն չեմ գործադրել ոչ Միսս Հըրդի, ոչ էլ որևէ այլ կնոջ հանդեպ»,- Ջոնի Դեփն ասել է The Blast-ի կողմից հրապարակված դատական փաստաթղթերում:
Նա նշել է, որ զրպարտության մեղադրանք է առաջադրել ոչ միայն իր անունը մաքրելու ու իր հեղինակությունը վերականգնելու համար, այլ փորձելու համար իրազեկել այն բոլոր կանանց ու տղամարդկանց, որոնք ընտանեկան բռնության են ենթակվել և որոնք շարունակաբար խաբվել են Էմբեր Հըրդի կողմից, որը ձևացրել է, թե իրենց ներկայացուցիչն է աշխարհում:
«Չնայած Միսս Հըրդի՝ ընտանեկան բռնության մասին կեղծ վկայությունների, իրականում մեր հարաբերությունների ընթացքում ընտանեկան բռնություն եղել է. նա էր հանցագործը, իսկ ես՝ զոհը: Դեղորայքային ամֆետամիններն ու առանց դեղատոմսի կիրառվող թմրանյութերն ալկոհոլի հետ օգտագործելով Միսս Հըրդը ընտանեկան բռնության բազմաթիվ ակտեր էր կիրառում իմ դեմ՝ հաճախ երրորդ անձի ներկայությամբ: Նա հարվածներ էր հասցնում ինձ, հաճախ ինձ վրա նետում ծանր շշեր, այրվող մոմեր, հեռուստացույցի վահանակներ, կտավներ: Այս ամենի պատճառով ես ծանր վնասվածքներ էի ստանում: Ես միակը չեմ. վերջերս հայտնվել են նաև այլ մարդիկ, որոնք ևս նրա կողմից իրականացված բռնության տուժածներն են: Ցինիկորեն հիմնվելով #believewomen կոնցեպտին, որը կարևոր #MeToo շարժման մասն է, Միսս Հըրդի միակ ապացույցն իր իսկ կեղծ բառերն են…»
Դատարան ներկայացված փաստաթղթերին կցված են նաև Ջոնի Դեփի մի քանի լուսանկարներ, որտեղ երևում են դերասանի կապտուկները:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո