fbpx

Լրացուցիչ

Ջոնի Դեփն ասում է…

«Ես մեծացել եմ ագարակում, մայրս թողել է մեզ, երբ 3 տարեկան էի, իսկ հայրս անընդհատ ծեծում էր ինձ, որովհետև ինձ մեծացնելու ավելի լավ ձև չգիտեր: Ես սիրում եմ բեյսբոլ, ֆիլմեր, լավ հագուստներ, արագ ավտոմեքենաներ, վիսկի ու քեզ». այս արտահայտությունը Ջոնի Դեփի կերպարներից մեկին՝ Ջոն Դիլինջերինn է, որը «Հասարակության թշնամիները» (“Public Enemies”) ֆիլմի գլխավոր հերոսն էր: Այս մեջբերմանը կարող եք համացանցում բազմիցս տեսնել, ու այն իսկապես լավն է խոստովանություն անելու համար: Ջոնi Դեփի մտքերը (այո՛ հենց Դեփինն, այլ ոչ թե իր կերպարներից մեկինը) ոչնչով չեն զիջում իր կերպարների մտքերին: Դերասանի արտահայտած մտքերն այնքան լավն են, որ նրան երբեմն նույնիսկ «կյանքի գրող» են անվանում:

  • Կարծում եմ՝ բոլորը տարօրինակ են: Պիտի տոնենք մեր եզակի լինելն ու չամաչենք դրանից:

 

  • Կարող ես աչք փակել այն ամենի վրա, ինչ չես ուզում տեսնել, բայց չես կարող փակել սիրտդ այն ամենի դիմաց, ինչ չես ուզում զգալ:

 

  • Արա՛ այն, ինչ իսկապես ուզում ես: Մի՛ խաղա ուրիշների խաղը՝ անելով այն, ինչ իրենք են ուզում: Գտի՛ր սեփական ուղիդ: 

  • Մարդիկ ասում են, որ տարօրինակ որոշումներ եմ կայացնում, բայց դրանք տարօրինակ չեն ինձ համար: Իմ հիվանդությունն այն է, որ ես տարված եմ մարդկանց ներաշխարհով, այն ամենով ինչ թաքնված է մակերեսի տակ, այն աշխարհով, որ կա նրանց մեջ:

 

  • Մի օր այն մարդիկ, որոնք չեն հավատացել քո ուժերին, կպատմեն մյուսներին, թե ինչպես են ծանոթացել քեզ հետ:

 

  • Լոնդոնի հոթելներից մեկի ռեստորանում մի կին դստերս հարցրել է, թե ինչով է զբաղվում նրա հայրը: Աղջիկս պատասխանել է. «Նա ծովահեն է»: Ես շատ հպարտ եմ նրա այդ պատասխանով: 

 

  • Եթե մի օր տեսնես, որ ասում եմ «Ես լուրջ դերասան եմ», աղաչում եմ՝ հարվածիր ինձ:

 

  • Մարդկանց մեծ մասը խելագար է, ու դա հիացնում է ինձ:

  • Այսօր չափազանց ուրախ եմ վաղվա մասին մտածելու համար:

 

  • Եթե միաժամանակ սիրում ես երկու մարդու, ընտրիր երկրորդին, որովհետև եթե իսկապես սիրեիր առաջինին, երկրորդին չէիր սիրահարվի: 

 

  • Նույնիսկ երբ զենքերդ վայր ես դրել ու տխուր ես, ուղղակի հիշի՛ր, որ կա մեկը, ով սիրում է քեզ: Նույնիսկ եթե չես ճանաչում նրան, նույնիսկ եթե երբեք չեք հանդիպել, նա գոյություն ունի ու սպասում է քեզ: Հիշի՛ր սա ու հույսդ մի՛ կորցրու:

 

  • Յուրաքանչյուր դեր, որ խաղում ես, պետք է քեզանից մի մասնիկ ունենա: Պարտադիր պետք է այդպես լինի, հակառակ դեպքում դու չես խաղում, այլ ստում ես:

 

  • Նորմալ է, եթե տարբերվում ես: Դա լավ է: Մենք պիտի ինքներս մեզ նայենք, ապա նոր դատենք մեկին, որը ուրիշ տեսք ունի, կամ ուրիշ պահվածք կամ ուրիշ ձև է խոսում, և կամ էլ մաշկի ուրիշ գույն ունի:


Հայտնիներ, որոնք «պատահաբար» են հայտնվել Հոլիվուդում

Ջոնի Դեփի մասնակցությամբ “City of Lies” ֆիլմը չի ցուցադրվի կինոթատրոններում

Դերասաններ, որոնք գրեթե մահացել են նկարահանումների ժամանակ

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 3

Հայտնի աստղերի անսպասելի կամեոները ֆիլմերում

Հայտնի աստղեր, որոնք չկան սոցիալական ցանցերում

Ջոնի Դեփը շոկային բացահայտումներ է արել հարցազրույցի ժամանակ

Աստղերի բացառիկ լուսանկարները հայտնվել են համացանցում

Ջոնի Դեփի երիտասարդությունը լուսանկարներով

Հայտնիներ, որոնք ճանաչված աստղերի երեխաներ են

Նկարչուհին հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

Ջոնի Դեփը փորձել է հարվածել մենեջերին

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 3

Ինչպիսի՞ տեսք են ունեցել հայտնիները դպրոցում (լուսանկարներ)

Մեր ժամանակների լավագույն սև ու սպիտակ ֆիլմերը

Հիթ Լեդջեր. Ջոքերի լավագույն լեգենդը