Jonas Brothers-ի «Sucker»-ը հայերեն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Jonas Brothers-ի «Sucker»-ը հայերեն

Տուն 1 

Մենք համապատասխան ենք,

Ավելի քան նույն տեսակի թռչունները… դու և ես:

Փոխում ենք եղանակը,

Ես շոգում եմ դեկտեմբերին, երբ դու իմ կողքին ես:

Անցում

Պարում եմ մեքենաների վրա, սողում դուրս բարերից,

Հետևում քեզ մթության մեջ, չեմ հագենում քեզնից:

Դու դեղն ես ու ցավը, դաջվածքն իմ ուղեղի մեջ,

Եվ, փոքրիկս, գիտես՝ բացահայտ է:

Կրկներգ

Ես տարված եմ քեզնով,

Ասա մեկ բառ ու ես ամեն տեղ կգամ կուրորեն,

Ես տարված եմ քեզնով,

Ամեն ճանապարհի, որով գնում ես, գիտես՝ ինձ կհանդիպես:

Ես տարված եմ այն բոլոր աննկատ բաներով,

Որ ոչ ոք չգիտի քո մասին,

Եվ դու ստիպում ես տիպիկ ես-իս կոտրել տիպիկ կանոններս:

Ճիշտ է՝ ես տարված եմ քեզնով:

Տուն 2

Մի՛ բարդացրու:

Որովհետև ես գիտեմ քեզ, իսկ դու՝ այն ամենն իմ մասին,

Ինչը ես չեմ կարողանում հիշել:

Ոչ մի գիշերս չեմ հիշում, երբ կողքիս ես դու:

Անցում

Պարում եմ մեքենաների վրա, սողում դուրս բարերից,

Հետևում քեզ մթության մեջ, չեմ հագենում քեզնից:

Դու դեղն ես ու ցավը, դաջվածքն իմ ուղեղի մեջ,

Եվ, փոքրիկս, գիտես՝ բացահայտ է:

Կրկներգ

Ես տարված եմ քեզնով,

Ասա մեկ բառ ու ես ամեն տեղ կգամ կուրորեն,

Ես տարված եմ քեզնով,

Ամեն ճամփա, որով գնում ես, գիտես՝ ինձ կհանդիպես:

Ես տարված եմ այն բոլոր աննկատ բաներով,

Որ ոչ ոք չգիտի քո մասին,

Եվ դու ստիպում ես տիպիկ ես-իս կոտրել տիպիկ կանոններս:

Ճիշտ է՝ ես տարված եմ քեզնով:

Թարգմանությունը՝ VNews-ի

«Հասկանանք լսածը» ամբողջ շարքը՝ այստեղ

 


Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 6)

Beatles-ի «All You Need Is Love»-ը հայերեն թարգմանությամբ

Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

Բըրդիի «People Help the People»-ը հայերեն թարգմանությամբ

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

Ջոն Լենոնի «Imagine»-ը հայերեն թարգմանությամբ

Ջեսսի Ջիի «Flashlight»-ը հայերեն թարգմանությամբ

Գոթյե՝ «Somebody That I Used To Know»-ն հայերեն թարգմանությամբ

Billboard 2019. Հաղթողները, լավագույն լուքերն ու կատարումները

Ֆարել Ուիլյամս-ի «Happy»-ն հայերեն թարգմանությամբ

Mario Biondi-ի «Love Is A Temple»-ը հայերեն

Սթրոմայի «Carmen»-ը հայերեն թարգմանությամբ

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

Մայքլ Ջեքսոնի «Billie Jean»-ը հայերեն թարգմանությամբ