Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել - VNews

Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

mh jb 042919 05 1162 v2 1558460995 1 - Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

Ջոնաս եղբայրները՝ Jonas Brothers-ը, Harper’s Bazaar թվային ամսագրի ամառային համարի շապիկին են: Խումբը վերջերս է վերադարձել իրենց 6 տարվա դադարից հետո, ինչի մասին էլ նրանք զրուցում են հարցազրույցի ժամանակ:

ezgif.com resize 9 - Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

«Անհավատալի է, որ հավաքվել ու միասին նորից զբաղվում ենք երաժշտությամբ,»– ասել է Քեվին Ջոնասը, ինչին Նիքը հավելում է,- «Մեր վերադարձը հայտարարող սինգլը՝ «Sucker»-ը, միայն մեծ փազլի գլխավոր մասն է, որը մեր կարծիքով լավ սկիզբ պետք է, որ լիներ»: 

mh jb 042919 04 0948 v2 1558459781 960x639 - Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

Անհնար է հավատալ, որ կես տարի առաջ նրանց վերադարձի մասին ոչ ոք՝ նույնիսկ եղբայրները, գաղափար չունեին:

«Երբեք չէի մտածի, որ մեր վերադարձը որպես խումբ տեղի կունենա՝ երբեք: Երբ մեր կյանքի այդ էջը փակեցինք, դա վերջնական էր: Ես այդ գիրքը դրեցի գրապահարանում»,- ասում է Քեվինը:

ezgif.com video to gif 5 - Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

Ջոն համաձայնում է՝ «Ասում էի, որ էլ Jonas Brothers-ի անդամն էլ երբեք չեմ լինի»:

Նիկը կրկին լրացնում է եղբայրներին՝ «Սիրում եմ փաստը, որ հիմա մենք մի փուլում ենք, որտեղ հանգիստ կարող ենք ծիծաղել ինքներս մեզ վրա: Մենք մեզ լուրջ չենք ընդունում: Գիտենք, որ նախկինում՝ երբ փոքր էինք ու Disney-ի հովանավորության տակ, մի փոքր մեխանիկական էինք՝ ռոբոտների պես, ու զիլ չէինք: Հիմա մենք ուղղակի զիլ չենք ու դա մեզ համար նորմալ է»: 

mh jb 042919 07 1301 v2 1559324359 960x1038 - Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

Ջոն ասում է՝ «Մենք կաշկանդվում էինք, երբ հարցնում էին աղջիկների հետ հանդիպելու և նման բաների մասին: Այնքան էինք վախենում, որ մի հիմարություն դուրս կտանք: Թվում էր՝ այն, ինչ կասենք, կօգտագործվի մեր իսկ դեմ»: 

jonas cover logo final small 1559752509 960x1280 - Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

Սակայն սա միակը բանը չէ, ինչի մասին նրանք զրուցել են: Երաժիշտները նաև քննարկել են իրենց կանանց՝ Նիկն ամուսնացած է դերասանուհի Փրիյանկա Չոփրայի, Քեվինը՝ վարսահարդար Դենիել Դելիս Ջոնասի, իսկ Ջոն՝ «Գահերի խաղը» սերիալում Սանսա Սթարքին մարմնավորող Սոֆի Թըրների հետ:

mh jb 042919 09 2179 v2 1559329996 - Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

«Սոֆին այնքան լավ հարաբերությունների մեջ է իր ընտանիքի անդամների հետ և սա կարծում եմ մի բան է, որը գրավեց ինձ իր մեջ: Նրանց նման հարաբերությունները խրախուսեց, որպեսզի փորձեմ շտկել իմ հարաբերությունները եղբայրներիս հետ»,- խոստովանում է Ջոն:

mh jb 042919 05 1162 v2 1558460995 960x639 - Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

Ներկայացվել է նաև ֆոտոշարքի ընթացքում արված զավեշտալի տեսանյութ, որտեղ եղբայրները ներկայանում են որպես «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներ: Ջոն պարզվում է՝ սերիալի ավարտից հետո դեպրեսիայի մեջ է, Նիքը փորձում է հաշտվել այդ մտքի հետ՝ չխոստովանելով, որ վատ է զգում, իսկ Քեվինը չի կարողանում սերիալից մեջբերումներ չհիշել: Վերջինիս պատճառով էլ Ջոյի տրամադրությունն ընկնում է, իսկ եղբայները փորձում են շտկել իրենց սխալը:

ezgif.com resize 7 - Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

«Ջոն նյարդեի կծիկ է սերիալի ավարտից հետո, իսկ Քեվինը չի կարողանում մեջբերումներ չանել: Այս էմոցիոնալ խառնաշփոթը, որի մեջ Ջոն հայտնվում է երբ ինչ-որ մեկը «Գահերի խաղի» անունն է տալիս, խանգարում է մեր բենդի աշխատանքին: Նա ամուսնացած է Սանսայի հետ և պետք է, որ գոնե դա օգներ նրան հաղթահարել վիշտը, բայց փաստորեն այդպես չէ»,- ասում է Նիքը:  

Jonas Brothers-ի ծիծաղելի հոլովակը նկարահանման հրապարակից կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝


Jonas Brothers-ի «Sucker»-ը հայերեն

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք հրապարակել են «ծերացնող» ֆիլտրով լուսանկարներ

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ինչպե՞ս արձագանքեցին «Գահերի խաղի» աստղերը սերիալի առաջին սեզոնի կադրերը նայելիս

«Գահերի խաղի» աստղ Սոֆը Թըրները կարող է մարմնավորել Բոյ Ջորջին

Սոֆի Թըրների ծնողները չգիտեին, որ «Գահերի խաղի» քասթինգին է մասնակցել

Սոֆի Թըրներն ու Մեյսի Ուիլիամսն իրենց ընկերության մասին պատմող նոր ֆիլմ կնկարահանեն

Սոֆի Թըրները պատմում է՝ ումն էր «Գահերի խաղի» կադրում հայտնված Starbucks բաժակը

Սոֆի Թըրների ամուսինը պատահաբար փորձել է համբուրել նրան կրկնօրինակողին

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Սոֆի Թըրները չի նկարահանվի այն նահանգներում, որտեղ արգելվում է հղիության արհեստական ընդհատումը

Որքան գումար են վաստակել «Գահերի խաղի» աստղերը նախագծի ողջ ընթացքում