fbpx

Ջորջիո Արմանին ասում է…

  • Երբ 1985 թ.-ին գործընկերս մահացավ, բոլորը կարծեցին, որ կփակեմ ընկերությունը, բայց փոխարենը ես սովորեցի անել այն, ինչ նա էր կարողանում: Սխալ է սեփական ներքին ուժերը թերագնահատելը:

 

  • Ինձ համար իրական ոգեշնչման աղբյուր են աշխարհայացքս և պրինցիպներս, որոնցով առաջնորդվում եմ կյանքում:

 

  • Հագուստ ընտրելիս կարիք չկա շատ ջանքեր գործադրել. իսկապես ոճային մարդիկ այնպիսի տեսք ունեն, ասես ոչինչ չեն արել նման տեսք ունենալու համար:

 

  • Ինչ-որ բացառիկ և չկրկնվող բան ստեղծելու համար Ձեր միտքը պետք է անընդհատ կենտրոնանա ամենամանր դետալների վրա:

 

  • Բուրմո՜ւնք. սա առաջին բանն է, որ մարդիկ զգում են, երբ սենյակ եք մտնում և վերջինը, որն անհետանում է Ձեր գնալուն պես:

 

  • Դուք երբեք չեք կարող վստահ լինել, որ ևս մեկ անգամ կկարողանաք բարձունքին հայտնվել:

 

  • Իրական շքեղություն է ասել այն, ինչ մտածում ես:

 

  • Ինձ համար ամենակարևոր բանն այն է, որ մարդիկ իսկապես կարողանան կրել իմ ստեղծած հագուստը:

 

  • Ես մոդա չեմ ստեղծում, ես հագցնում եմ մարդկանց:

 

  • Սխալ է խնայել էժանագին կոշիկներ գնելով: Մի խնայեք, երբ խոսքն ամենակարևորի մասին է: Կոշիկը Ձեր զգեստապահարանի հիմքն է:

 

  • Դուք գիտեք ավելին, քան կարծում եք, որ գիտեք և կարող եք ավելին, քան գիտեք:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ Ջորջիո Արմանի. 83