Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

1929 թվականի մայիսի 22-ին ծնվել է կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ դերասան և կատակերգու Արմեն Խոստիկյանը, մենք հավաքագրել ենք հետաքրքիր փաստեր սիրված դերասանի մասին։

  • Արմեն Խոստիկյանը ծնվել է Երևանում։ Նա ծնողների միասկ զավակն էր։ Արմեն Խոստիկյանի հայրը՝ Միսաք Խոստիկյանը ևս ժամանակի ուսյալ մարդկանցից էր, ով կրթություն է ստացել Շվեյցարիայում, Գերմանիայի Բեռնի համալսարանում: Նրան ճանաչեցին  «ազգի դավաճանի» և 1938 թվականին աքսորեցին, հետո գնդակահարեցին: Արմենի մայրը` Օլգան  լեզվաբան-բանասեր էր։

 

  • Իր դերասանական տաղանդն առաջին անգամ ցուցաբերել է մանկապարտեզում. մի ներկայացում էր բեմադրված փոքրիկների համար, Արմենն էլ անմասն չէր մնացել. հանդիսատեսի շարքում այդ օրը ներկա էր նաև Արմենի հայրը, որը որդու 8-ամյակը բոլորելուն պես հեռացավ կյանքից։

 

  • Հայտնի դերասանը ինչ-որ պահի ցանկացել է բժիշկ դառնալ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց թողել է ուսումը։

 

  • Արդեն 1947 թվականին ընդունվել և մինջև 1951 թվականը սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Արմեն Գուլակյանի կուրսում)։

 

  • Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի՝ «Քանդած օջախ», Տումանսկու՝ «Մաշենկա», Լաունսի՝ «Վերոնայի երկու ազնվականները» դերերը։

 

  • Նկարահանվել է նաև հեռուստաթատրոնում և ֆիլմերում՝ «Ոսկե ցլիկ», «Մոր սիրտը», «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Շրթներկ համար 4», «Մեր բակը», «Հարսնացուն Ջերմուկից» և այլն:

 

  • 1987-ին ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան:

 

  • Ավելի քան երկու տասնամյակ Խոստիկյանը եղել է նաև ամանորյա հեռուստածրագրերի սիրված հերոսներից: Մի հետաքրքիր դեպք է հայտնի. երբ դերասանն  ԱՄՆ-ում էր ու չէր մասնակցել ամանորյա ծրագրին, օրեր անց նրան փողոցում մի մարդ էր մոտեցել ու ասել՝ «Խոստիկյան ջան, բա քո արածն արա՞ծ էր, նոր տելեվիզոր էի առել, որ Նոր տարվա հաղորդման մեջ քեզ տեսնեմ, ու դու չկայիր…»:

 

  • Արմեն Խոստիկյանն իր ողջ կյանքում ներկայացավ  Սունդուկյանի բեմում: Հետաքրքիր է, որ սիրված կատակերգուին գլխավոր դերեր բաժին չէին հասնում. այդպիսով նա համարվում է «փոքր դերերի մեծ վարպետ»։

 

  • Արմեն Խոստիկյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:

 

  • Արմեն Խոստիկյանը մահացել է  2003 թվականի հուլիսի 22-ին, Երևանում։


Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Աթենա Մանուկյան. փաստեր

Հրաչյա Հարությունյան. փաստեր

10+1 փաստ ձեր կատվի մասին

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին