Ջրահարսներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն - VNews

Ջրահարսներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

49759 - Ջրահարսներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

Լեգենդներում ջրահարսները/ հավերժահարսները ոտքերի փոխարեն ձկան պոչ ունեցող մարդիկ են, որոնք բնակվում են ջրում: Նրանց կարող ես հանդիպել աշխարհի տարբեր ազգերի ժողովրդական լեգենդներում: Նրանց մասին մինչ օրս չեն դադարել խոսել. սրանք այն միֆային (գուցե նաև իրական) կերպարներից են, որոնք միշտ եղել ու դեռևս մնում են մարդկանց ուշադրության կենտրում: Շատերը հավատում են նրանց գոյությանը, ոմանք կասկածում են, որ դրանք իրական են, իսկ որոշներն էլ ուղղակի ծիծաղում են՝ այս կերպարներին համարելով հեքիաթային ու երևակայական:

Բայց իսկապես՝ ովքե՞ր են ջրահարսները և սիրենները, ե՞րբ են նրանց մասին հյուսվել առաջին պատմությունները, ի՞նչ փաստեր կան, որոնք վկայում են նրանց գոյությունը…հասկանանք միասին:

Ըստ վկայությունների առաջին անգամ ջրահարսների մասին հիշատկվել է դեռևս Ք.Ա. 1000թ.-ին Ասորեստանի լեգենդներից մեկում: Վերջինս պատմում է  սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի (նաևԱթարգատիս) մասին, որը սիրահարվել է մի երիտասարդի ու նրանից երեխա ունեցել: Ամոթի զգացումը ստիպել է աստվածուհուն նետվել ջուրը, ինչի արդյունքում էլ նա վերածվել է ձկան: Սակայն նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությունը հաղթահարել է փոխակերպումը և նա կիսով չափ մարդ է մնացել: Հետաքրքրական է նաև այն, որ նրա դուստրը մեզ հայտնի Շամիրամն է եղել, որին մեծացրել են աղավնիները:

mermaid black n white 960x645 - Ջրահարսներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

Այդ ժամանակներից սկսած ջրահարսների մասին շատ այլ պատմություններ ու լեգենդներ են հայտնվել աշխարհի տարբեր ծայրերում: Այլ լեգենդներում ջրահարսներին նկարագրում են որպես չար ոգիներ՝ սիրեններ: Ըստ Հոմերոսի «Ոդիսականի», բնակվելով Կիրկե և Սկիլլա կղզիների միջև գտնվող ժայռակղզում, նրանք կախարդական երգով հրապուրել և կործանել են ծովագնացներին։ Նրանց հայրը համարվում է ծովային աստված Փորկիսը կամ Աքելոսը, իսկ մայրը եղել է մուսաներից մեկը (Մելպոմենեն, Տերփսիքորան կամ Կալլիոպեն), Ստերոպան (Պորփաոնի դուստրը), Գեան կամ Կետոն։ Նշենք նաև, որ սիրենները տարբեր ժամանակներում ներկայկացվել են նաև որպես կնոջ դեմքով, բայց թռչնի մարմնով էակներ:

Շատերն են պնդել, որ տեսել են ջրահարսների: Ամենահայտնի պատմություններից մեկը Քրիստափոր Կոլումբոսինն է: Վերջինս պնդում էր, որ 1493թ.-ին Հայեթիում մի արարած է տեսել, որին այսպես էր բնութագրել՝ «այնքան գեղեցիկ չեն, որքան նրանց բնութագրում են, բայց ինչ-որ ձևով նրանք նման են մարդու»:

Մեկ այլ պատմություն է պատմել ծովագնաց Ջոն Սմիթը, որն ասում էր որ մեծ աչքերով ու կանաչ վարսերով մի ջրահարսի է տեսել 1614թ.-ին և միանգամից սիրահարվել է նրան: Սակայն մոտենալով հասկացել է, որ աղջկա մարմնի կեսը ձկան տեսք ունի:

Draper Herbert James Ulysses and the Sirens 960x792 - Ջրահարսներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

1600-ականներին էլ մի պատմություն էր տարածվել, որ մի ջրահարս փոթորիկի արդյունքում հայտնվել է Հոլանդիայի ցամաքում: Ասում էին, որ նա վնասված է եղել, սակայն երբ տարել են ջրի մոտ նա կարողացել է առողջանալ: Մնալով ցամաքում՝ ջրահարսը կարողացել է դառնալ տեղի փոքրիկ քաղաքներից մեկի լիարժեք քաղաքացի. նա սովորել է խոսել, տնային գործեր անել ու նույնիսկ կաթոլիկ եղեկեցուն դավանել:

Ներկա ժամանակներում ջրահարս տեսնելու մասին պատմություններ շատ քիչ են պտտվում, բայց դրանք կան: Օրինակ 2009թ.-ին լուրեր էին տարածվել, որ Իսրայելում ջրահարս են տեսել: Ականատեսների խոսքով նա մի քանի հնարք է արել այնուհետև անհետացել: Այդ ջրահարսին տեսած մարդկանցից մեկը՝ Շլոմո Քոհենը, պատմել է. «Ես ընկերներիս հետ էի, երբ նկատեցինք ջրին մոտ պառկած մի աղջկա: Մեզ թվաց, որ արևայրուքի համար արևի տակ պառկած մի աղջիկ է ուղղակի: Բայց երբ անցանք նրա կողքով, նա ուղղակի ցատկեց ու ջուրը մտավ, մինչդեռ մենք զարմացած նայում էինք, քանի որ տեսանք, որ նա ձկան պոչ ուներ»: Քաղաքի տուրիզմի զարգմացմամբ զբաղվող մարդիկ միանգամից ոգևորվել էին ու 1մլն դոլար խոստացել այն մարդուն, որն առաջինը ցույց կտա ջրահարսի լուսանկարը: Սակայն ոչ ոք այդպես էլ չպարգևատրվեց:

shuo shi 8 960x409 - Ջրահարսներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

2012թ.-ին Animal Planet հեռուստաալիքը մի դոկումենտալ ֆիլմ ներկայացրեց, որտեղ տարբեր գիտնականներ ապացուցում էին, որ ջրահարսներն իսկապես գոյություն ունեն: Այդ դոկումենտալն այնքան լայն տարածում գտավ, որ շատերն իսկապես սկսեցին հավատալ դրանց գոյությանը: ԱՄՆ-ի՝ Օվկիանոսների և մթնոլորտի հետազոտությունների ազգային ադմինիստրացիան իմանալով այդ մասին պաշտոնական հայտարարություն արեց՝ ասելով, որ այդ ֆիլմն ուղղակի հորինվածք էր: Նրանց դրդմամբ Animal Planet հեռուստաալիքը ներողություն խնդրեց՝ պարզաբանելով, որ ֆիլմը հորինվածք էր և ոչ թե դոկումենտալ, իսկ «գիտնականներն» էլ ուղղակի դերասաններ էին:

Ճապոնիայի մի տաճարում էլ ջրահարսի կմախքի մնացորդներ կան. այսպես են պնդում տեղացիները: Նրանց խոսքով մնացորդները գտնվել են 1222թ.-ին տեղի ունեցած փոթորկի ժամանակ: 800 տարուց ավելի այդ մնացորդները ներկայացվել են որպես ջրահարսների գոյության ապացույց, սակայն դրանք փորձաքննության չեն դրվել և ոչ էլ ամբողջական են, որպեսզի լիովին համոզիչ լինեն:

Գիտնականների մեծ մասը հավատացած է, որ Կոլումբոսը, Սմիթն ու այլ մարդիկ, որոնք պնդում էին, թե ջրահարսներ են տեսել, իրականում մարդկային չափեր ունեցող ձկներ են տեսել՝ դյուգոններ ու լամանտիններ: Բայց արդյո՞ք հնարավոր է ձուկը շփոթել մարդու հետ: Արդյո՞ք հնում միմյանց հետ դեռևս կապ չունեցող մարդիկ՝ աշխարհի տարբեր ծայրերից, կարող էին հորինել այս արարածներին ու նույնիսկ նրանց մասին հեորոգլիֆներ թողնել տարբեր վայրերում:

Այնուամենայնիվ, ջրահարսներն ու նրանց մասին պատմությունները գուցե հին են, գուցե ծամծմված են ու նույնիսկ հորինված, սակայն մի բան հստակ է՝ նրանց այսօր կարելի է հանդիպել շատ վայերրում՝ գրքերում, ֆիլմերում, Disney-ի մուլտֆիլմերում, Starbucks-ում և հնարավոր է նույնիսկ ծովի ալիքներում: Պետք է ուղղակի նայել, իսկապես նայել: Իսկ տեսածին, լսածին կամ կարդացածին հավատալ-չհավատալ՝ որոշեք ինքներդ:

Հավատալ-Չհավատալ ամբողջ շարքին ծանոթացեք այստեղ 

istock 850764718 960x539 - Ջրահարսներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն


Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները

Ջրահարս Արիելի դերասանուհին ընտրված է և համացանցը գոհ չէ

Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Ագաթա Քրիստիի անհետացման առեղծվածը

Անհետացած արքայադուստրը. «Անաստասիա» մուլտֆիլմի իրական պատմությունը

Հրաշագործ Մերլինի լեգենդը. Չարի որդին և Աստծո ծառան

Էլդորադոյի լեգենդը. Երկիր, որտեղ գանձերը սովորական են, ինչպես ճամփեզրի քարերը

Արյունոտ Մերիի լեգենդը. Ո՞վ է հայելու մյուս կողմում

Անհետացման տարօրինակ դեպքեր, որոնք մինչ օրս չեն բացահայտվել

5 անիծված ու առեղծվածային նկար (մաս 2)

Հրեշտակներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

Տարօրինակ, առեղծվածային սպանություններ

Բերմուդյան եռանկյունու առեղծվածը

5 լեգենդ լուսնի մասին

«Ջրահարս». նոր սերիալ ֆենթըզի և թրիլլեր ժանրի սիրահարների համար

Իրական Դրակուլան. մի՞ֆ, թե՞…