Հոակին Ֆինիքսի ելույթին արձագանքեցին... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հոակին Ֆինիքսի ելույթին արձագանքեցին…

«Օսկար» մրցանակբաշխության ժամանակ Հոակին Ֆենիքսն իր ելույթում շոշափեց բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում էին գենդերային անհավասարությանը, ռասիզմին, էկոլոգիական խնդիրներին և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին: Ֆենիքսի խոսքերն այն մասին, թե ինչպես են արհեստականորեն բուծում կովերին և նրանցից վերցնում այն կաթը, որն ի սկզբանե հատկացված է ձագի համար, անպատասխան չմնացին: Կաթնեղեն արտադրող ֆերմերները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Մենք ապրում ենք ազատ երկրում ու ունենք ազատ արտահայտվելու իրավունք: Բայց կցանկանայինք, որ Հոակին Ֆենիքսը խոսեր մեզ հետ, ոչ թե մեր մասին:  Այդկերպ վարվելով՝ նա կիմանար, թե որքան է ֆերմերին հուզում կենդանիների անվտանգությունն ու բարօրությունը: Սա առաջին դեպքը չէ, որ դերասանը նման ելույթ է ունենում  և այսպիսի հայտատարություներ է անում, բայց այս դեպքում նրա խոսքը շատ ավելի  լայն տարածում ստացավ:

Քանի որ Օսկար էր…»

Հայտարարել է  Կաթի արտադրության ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Dolby թատրոնում հավաքվածներին՝ նրանք շատ ջերմ ընդունեցին Ֆենիքսի խոսքերը: Իսկ համացանցն ուղղակի թնդում էր նրա ելույթի վիդեոներով:

Կարդացեք ելույթն ամբողջությամբ՝