Ջուլիետ Բինոշը նշանակվել է 69-րդ «Բեռլինալեի» ժյուրիի նախագահ - VNews

Ջուլիետ Բինոշը նշանակվել է 69-րդ «Բեռլինալեի» ժյուրիի նախագահ

es ashxatum em 2 3 - Ջուլիետ Բինոշը նշանակվել է 69-րդ «Բեռլինալեի» ժյուրիի նախագահ

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ֆրանսիացի սիրված դերասանուհի oսկարակիր Ջուլիետ Բինոշը կգլխավորի Բեռլինի 69-րդ կինոփառատոնի ժյուրին:
Հիշեցնենք, որ փառատոնը կմեկնարկի 2019 թ. փետրվարի 7-ին:

«Ես շատ ուրախ եմ, որ 2019 թ. Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի նախագահ է նշանակվել անկրկնելի  Ջուլիետը: Բինոշը կապ ունի այս փառատոնի հետ և ես ուրախ եմ, որ նա նորից մեզ հետ է լինելու և այս անգամ ժյուրիի նախագահի կարգավիճակում»,- ասել է փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը:

Դերասանուհին հասցրել է շնորհակալություն հայտնել իրեն ընձեռած այս հնարավորության համար և նշել, որ կարդարացնի բոլորի հույսերը:

Հիշեցնենք, որ Բինոշի առավել հայտնի ֆիլմերից են “Trois couleurs: Bleu”,  “The English Patient”, “The Unbearable Lightness of Being”, “Chocolat” և “Mauvais sang” ևն:
Նշենք նաև, որ դերասանուհին Սեզար, Օսկար, «Արծաթե արջ» և այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է:

Հիշեցնենք, որ Բեռլինի ամենամյա կինոփառատոնը ստեղծվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիյաի համատեղ ջանքերով 1951 թ. հունիսի 6-ին: Վենետիկի և Կաննի կինոփառատոնների հետ այն համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը:

Աղբյուր՝ sputnik


Բեռլինալեի հաղթողներն են…

[Berlinale-2021]. իրանա-ֆրանսիական դրաման և մրցութային կարճամետրաժները

Բեռլինի կինոփառատոն. ինչպիսին է տարեսկզբի կարևորագույն եվրոպական կինոտոնը

Ինչու՞ են դադարեցվել «Ֆանտաստիկ գազանները 3» ֆիլմի նկարահանումները…

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Գերմանիայում 8 մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի հնգապատիկ դոզա

Մահացել է Marvel-ի ֆիլմերի հայտնի դերասանը՝ Չեդվիկ Բոուզմանը

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու